Сегодня: 03 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նիկոլ Փաշինյանը ստում է, որ Կազանյան փաստաթղթով 7 շրջանները պետք է հանձնվեին. Արմեն Աշոտյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Աթոռից կառչած՝ երկրի գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը և արդարացնել ազգային աղետի հասնող դավաճանությունը։ Սակայն անմեղսունակ սուտասանի արդարացումները նրան ավելի հիմար դրության մեջ են դնում։ Նախ նա ստում է, որ 2011թ․-ին Սերժ Սարգսյանի օրոք բանակցված կազանյան փաստաթղթով 7 շրջանները պետք է հանձնվեին։

Հիշեցնեմ, որ այդ նախագծով նախապատրաստված էր կարգավորման ՓԱԹԵԹԱՅԻՆ տարբերակ՝ 5 շրջանների փոխանցելու դիմաց տրվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ դե ֆակտո կարգավիճակից ավելի բարձր մակարդակով։ Ոչնչով չսահմանափակված օրակարգով հանրաքվեից եւ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո վերադարձվում էր Քելբաջարի շրջանը եւ Լաչինի մի մասը, քանզի նախատեսված էր Հայաստանի եւ Արցախի միջեւ ոչ թե 5 կիլոմետրանոց նեղլիկ միջանցքի, այլ շատ ավելի լայն, նույնն է թե ցամաքային սահմանի առկայություն։

Այս փաթեթի բաղկացուցիչ մաս էին կազմում Արցախի անվտանգության միջազգային երաշխիքները՝ համապատասխան խաղաղապահ մեխանիզմով։ Բացի դրանից անվտանգության երաշխիքներ էին ստեղծում. ՀՀ եւ Արցախի Զինված ուժերը, Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջազգային լեգիտիմությունը եւ Արցախի դատաիրավական համակարգի ճանաչումը։

Այս ամենն ենթադրում էր նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան համապարփակ որոշում։ Ի դեպ, 7 շրջանների վերադարձ նախատեսված չէր անգամ 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից Հայաստանի նոր իշխանություններին փոխանցված եւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի կողմից 2020 թվականի ապրիլին բացահայտված փուլային տարբերակի առաջարկում։

Հողատուն նշում է, թե իբր դեռևս 2007թ․-ից մադրիդյան սկզբունքների համաձայն Շուշիում 90% ադրբեջանական բնակչություն պետք է լիներ, այնինչ կրկին խեղաթյուրում է իրականությունը։ 2007-ից այս կողմ այդ սկզբունքները լրամշակվել էին, քանիցս հրապարակվել եւ մեր թողած բանակցային ժառանգության մեջ ադրբեջանցի փախստականների վերադարձ Արցախ այլեւս նախատեսված չէր։ Հիշեցնեմ նաեւ, որ ՌԴ նախագահ Պուտինը, ինչպես նաև իր իսկ ԱԳՆ-ը հայտարարել են, որ Շուշիի հարց բանակցային գործընթացում երբեք չի եղել, հետևաբար նա նորից ստում է։ Ավելին, հիմա Շուշիում, նաև Հադրութում և Արցախի մի շարք այլ բնակավայրերում 100% ադրբեջանական բնակչություն է լինելու։

Խոսելով Ապրիլյան պատերազմին հաջորդած բանակցային գործընթացի մասին՝ հայտնում է, թե իբր Ադրբեջանը օրակարգ էր ձևավորել և Մինսկի Խումբը փաստացի այդ օրակարգը դիտում էր որպես առաջնահերթություն։ Կատարյալ սուտ․ Ապրիլյան պատերազմից հետո առաջ եկան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց մասին նա չի հիշատակում։

Հայկական դիվանագիտությունը հասել էր նրան, որ այդ պայմանավորվածությունները թույլ էին տալիս կայունացնել հակամարտության միջավայրը, նոր պատերազմի կանխարգելման ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծել, իսկ դրանց կյանքի կոչվելը ձգձգելու դեպքում համանախագահների մոտ Ադրբեջանին դնում էին դեստրուկտիվ դերակատարության մեջ եւ երկարաձգում էին անցումը այսպես կոչված «բովանդակային բանակցություններին»։

Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, որ իրեն փակ դռների հետում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։ Որպեսզի համոզվել որ թեզը, թե իբր Ադրբեջանն էր թելադրում բանակցային օրակարգը, հերթական կատարյալ, անբարոյական սուտն է․ բավական է կարդալ մինչև Հայաստանում տեղի ունեցած իշխանազավթումը ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունները, որտեղ ընդհուպ մինչև 2018թ․-ի փետրվար կարմիր գծով անցնում էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություների կատարման կարևորությունը։

Վիեննան և Սանկտ Պետերբուրգը ջրվեցին Դուշանբեի վերելակում՝ հանուն սուտասանի ներքաղաքական շահերի, ինչի մասին Ալիևը բացահայտումներ արեց պատերազմի սկսվելուց առաջ։ Ըստ այդմ, Հայաստանում ներքաղաքական գործընթացներով պայմանավորված՝ Դուշանբեում համաձայնություն է ձեռք բերվել չկրակել, որի դիմաց աթոռից կառչած հողատուն համաձայնել է օրակարգից հանել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

Արդյունքում սկսելով սեփական կետից, քանդելով հայկական բանակցային դիրքերը եւ չունենալով գիտելիք, փորձ եւ ուղեղ, նա փակիւղի մտցրեց բանակցային գործընթացը։ Հայտարարում է, թե հարկավոր է չսրել իրավիճակը, քանի որ ամենակարևորը գերիների, զոհվածների մարմինների հարցերն են․ «թուրքը տեսնում՝ ուրախանում է» և փոխանակման գործընթացը ձգձգում է՝ Հայաստանում լարվածությունը առաջացնելու նպատակով։ Սա նույնպես ծիծաղելի փաստարկ է, քանի որ Ադրբեջանի համար իրենից ավելի մեծ նվեր գոյություն չունի․ բավական է թերթել ադրբեջանական կայքերը, հեռուստահաղորդումները, ու կտեսնեք, որ նրան պարզապես լվում են այնտեղ ամեն հնարավոր ձևով, հետևաբար դժվար թե Ադրբեջանը շահագրգիռ լինի վերջինիս հեռացման հարցում։

Սրանից ավելի խեղկատակ ղեկավար Հայաստանը չի ունենալու, նա ձեռք է տալիս Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը ձեռք է առնում նրան, ցավոք՝ նաև հայ ժողովրդին։ Ավելորդ է նշել, որ այս ընթացքում դեպի Նախիջևան առանձին կոմունիկացիայի հարց երբեք չի քննարկվել։

Հ.Գ. Հերթական բարոյազուրկ շարադրությունը գրելու փոխարեն հրաժարականիդ երկտողը գրիր, հողատու»։

Амио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City Fest Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым