Сегодня: 20 Апрель 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բարձր տեխնոլոգիաների կռիվը. Դասեր, որ պիտի քաղենք

Շատերի համար անակնկալ, մյուսների համար՝ սպասելի։ Սեպտեմբերի 27-ը ոչ մի հայի համար այլեւս սովորական օր չի լինի։

44 օր հայ մարտիկները կենաց-մահու պայքար մղեցին թուրք-ադրբեջանական ագրեսսորների դեմ։ Մասնագետներն էլ այն «կնքեցին» որպես 21-րդ դարի ամենախիտ ու ակտիվ՝ բարձր տեխնոլոգիական պատերազմ։ Որակումները, սակայն առաջարկում եմ թողնենք մի կողմ ու նայենք պատերազմին հենց բարձր տեխնոլոգիաների անկյունից։

Այս պատերազմում ամենամեծ խնդիրներն ունեցանք անօդաչու թռչող սարքերից ։ Դրանք, բացի հարվածային եւ հետախոզական մասից, բավականին լուրջ խուճապ առաջացնելու հատկություն ունեին։ Թշնամու կողմից ԱԹՍ ներն օգտագործվում էին՝ հաշվի առնելով նաեւ վերջին հատկությունը՝ փորձելով խուճապ տարածել։ Այսպիսով, վտանգված էին ոչ միայն առաջնագծում կանգնած զինվորները, այլեւ նրանք, ովքեր ավելի խորքում էին։

Թե մեր տեխնիկան, թե ենթակառուցվածքներն ու կենդանի ուժը մեծ վնասներ կրեցին թշնամու ԱԹՍ-ների ճշգրիտ հարվածներից։ Հակառակորդի հատուկ ուժերի մի մասը հագեցած է եղել անծանոթ տեղանքի 3D մոդելներով, ավելի հեշտ կողմնորոշվելու համար, ցերեկային եւ գիշերային տեսողության համակարգերով, ինչի շնորհիվ մեր՝ տարածքի իմացությունը արդեն առավելություն չէր։

Գիտեինք սրա մասին՝ այո։ Ցավոք, շատ բան չարեցինք, հասկանալու համար թե ինչպես պայքարել սրա դեմ։ Հիմա ժամանակն է հետեւություններ անել

Մեծագույն դասը, որ մենք քաղում ենք այս պատերազմից, այն է, որ շատ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք բարձր տեխնոլոգիաներին ռազմարդյունաբերության ոլորտում՝ պետական ամենաբարձր մակարդակով եւ դրանց կիրառմանը բանակի կողմից։ Այստեղ կենտրոնացված կառավարումն ունի առանցքային նշանակություն։

Տեխնոլոգիաորի հետեւում մարդն է կանգնածՏեխնոլոգիաները մեծ ներուժ ունեն ռազմարդյունաբերության լրջագույն խնդիրները լուծելու գործում։ Ինչպես ցույց տվեց այս պատերազմը, ու կապացուցեն աշխարհում տեղի ունենալիք հերթական պատերազմները՝ այլեւս մարդը մարդու հետ չի կռվում՝ դեմ առ դեմ ։ Հիմա մեքենաները կռվում են մեքենաների դեմ, ռոբոտները՝ ռոբոտների։ Այդ իսկ պատճառով Հայաստանի պես փոքր պետությունը պիտի վերածվի միլիտարիզացված երկրի՝ ամեն անհրաժեշտ ներդրումն անելով այդ ուղղությամբ՝ խաղաղ պայմաններում անվերջ աշխատող, պրպտող, նոր լուծումներ դնող, իսկ պատերազմական իրավիճակում այդ աշխատանքի արդյունքերն ի շահ երկրի օգտագործող։

ԱԹՍ-ներից պաշտպանվելու մի քանի մոտեցում կա

Պասիվ պաշտպանություն, հատկապես տեխնիկայի համար – քողարկում, որսացող ցանցերի տեղադրում, զինտտեխնիկայի վրա որոշակի համակարգերի ներդրում որ կզգուշացնեն ԱԹՍ-ների առկայության մասին եւ թույլ կտան թաքնվել հարվածներից։

Ակտիվ պաշտպանություն – էլեկտրոնային միջոցներով ԱԹՍ-ների ազդանշանների ճնշում, հաճախականությունների խառնում, կուրացում, տարբեր միջոցներով դրոնների ոչնչացում։

Վերջին շրջանում շատ խոսվեց ԱԹՍ ների կարողությունների մասին հետախուզական հարվածային ու այլ համակարգերի ներդրման տեսքով։ Սակայն, բավական չէ ունենալ ԱԹՍ ներ, անհրաժեշտ է, որպեսզի այդ սարքերը կարողանանք ներդնել զորքերի գործողությունների մեջ։ Հստակ իմանալ՝ ինչպես են դրանք կիրառվելու, ինչ ռազմավարական ու մարտավարական խնդիրնեն են լուծելու եւ այլն։

Ռոբոտացված համակարգերի լայն կիրառություն՝ փորձելով հնարավորինս խուսափել մարդկային գործոնից՝  նույնիսկ սովորական զենքերի կիրառման հարցերում։ Ասենք՝ ներդնել թնդանոթների կառավարման ավտոմատացված համակարգ։

Ռազմի դաշտում այս բոլոր լուծումները պիտի լինեն մեր ձեռքի տակ՝ օգտագործելու ըստ անհրաժեշտության, իսկ մինչեւ գործը կհասնի զինված հակամարտությանը՝ պետք է մտածենք ունենալ այնպիսի լուծումներ,  որոնք կդառնա կանխատեսող/կանխարգելող,  որպեսզի  հակառակորդը խուսափի մեզ վրա հարձակվելուց։

Լուծումների մասին

Այո, պետք են նոր լուծումներ։ Դրանք կան եւ բավականին թանկ են այլ երկրներից գնելու համար, իսկ շատ հաճախ այլ երկրներն այդ լուծումներն ուղղակի չեն վաճառում։ Մեզ մնում է օգտագործել մեր ներուժը եւ այդ նորագույն լուծումները մշակել այստեղ։ Այսպիսով վերադառնում ենք իմ՝ ամենասկզբում նշած կետին՝ լուրջ մոտեցում, պետական աջակցություն, մասնավոր հատվածի լուրջ ներգրավվածությամբ։ Հնարավոր է նաեւ դեպի Հայաստան ներգրավվել ընկերությունների, որոնք ունեն համապատասխան տեխնոլոգիաներ՝ համատեղ արտադրություն կազմակերպելու համար։

Ռազմարդյունաբերության մեջ կա մի կանոն՝ որքան էլ հզոր լինի քո ունեցած զենքը, այն կատարելապես խոցելի է դարձնում հենց քեզ, եթե դու չունես դրա հակա-զենքը։ Մենք նույնպես պիտի մտածենք այս ուղղությամբ՝ «հակա»-ներ մշակելու արդեն իսկ գոյություն ունեցող լուծումների համար։ Սրա հիմքը դրված է, սակայն ընդլայնելու, համախմբելու ու կառուցելու դեռ շատ անելիքներ ունենք։ Մեր մարդկային/գիտական, ֆինանսական ու տեխնոլոգիական ներուժն անհրաժեշտ է ընդլայնել: Այո, ունենք լավ մտավոր ներուժ, որը, սակայն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել։ Ճիշտ ներդրումներ անել լավագույն կադրեր պատրաստելու համար, ներդնել կառավարման ու մոնիթորինգի ճիշտ մեխանիզմներ, հետեւել այդ մեխանիզմների կիրարկմանն ու վերջիվերջո, ստանալ լավ արդյունք։

«ՖԱՍԹ» հիմնադրամը, պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող «1991 Ստորաբաժանում», ծրագիրն այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընդամենը մի մասն է։

Ծրագիրը կապահովի մեթոդոլոգիան ու գործիքակազմը, իսկ կադրերը կգտնեն կիրառական լուծումներ հենց ռազմարդյունաբերության բնագավառում։ Այսպիսով, լավ կրթությունը քաղաքացիական պրակտիկայից քիչ-քիչ կվերածվի իրական ռազմական պրակտիկայի։ Այս ամենն ունի մեկ միտում՝ բարձր տեխնոլոգիաների օգտագործումը ծառայեցնել ի շահ բանակի։ Բացի լուծումներ առաջարկելուց առաջարկել նաեւ կիրառումը, սովորեցնել համապատասխան ստորաբաժանումներին այդ լուծումների կիրառումն ու կիրարկումը։

Պետությունը՝ գլխավոր գործող կառույց.

Այս ամենը հնարավոր է, այս ամենն անհրաժեշտություն է, ուղղակի այլ տարբերակ չկա։ Մենք ունենք գիտական ներուժ, անկոտրում ոգի ու կամք։ Համադրելով, ու վերջին 2 ամսվա իրադարձություններից դասեր քաղելով, պետք է շարժվենք առաջ։ Պետությունը պետք է ամբողջությամբ իր ձեռքը վերցնի նախաձեռնությունն ու լոկոմոտիվի պես առաջնորդի ռազմարդյունաբերության ու տեխնոլոգիաների զարգացումը։ Սակայն նա միայնակ չի կարող այս ամենն անել։ Մասնավոր ներուժի ներգրավվածությունն ու դրա համար լավագույն պայմանները՝ ենթակառուցվածքներ ու ֆինանսավորում ապահովելն  այստեղ շատ կարեւոր է։

Կոմպոնենտների պատրաստում։ Եթե մենք պետական մակարդակով խրախուսենք կոմպոնենտների պատրաստումն այստեղ, տեղական արտադրողը շատ ավելի մեծ հնարավորություններ կունենա, քան հիմա։

Իրականում կենտրոնանում ենք ռազմարդյունաբերության զարգացման վրա, սակայն պետք է հաշվի առնել, որ դրա զարգացումն ինքնին խթանելու է տեխնոլոգիական մնացած բոլոր ճյուղերի զարգացմանը։ Սա նշանակում է, որ ռազմական ու քաղաքացիական բարձր տեխնոլոգիաների զարգացումը միասին պիտի գնան առաջ ու, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ ոչ ռազմական ուղղվածության տեխնոլոգիական ընկերությունները շատ արագ կփոխակերպվեն ու կդառնան ռազմարդյունաբերական ոլորտի մշակողներ։ 

Մարդկային ներուժը.

STEM կրթության խթանումը, արհեստական բանականության, ռոբոտաշինության, նանոտեխնոլոգիաների եւ ինժեներական գիտության ոլորտներում լավագույն մասնագետների կրթումն արդեն առանցքային է դառնում։ Գիտության պատշաճ ֆինանսավորումը նոր գիտական կենտրոնների ստեղծումը, եղած կենտրոնների զարգացումը, ու առհասարակ կրթության՝ թե դպրոցական ու թե բարգրագույն, որակի բարելավվումը կապահովեն այս խնդրի լուծումը: Այստեղ նույնպես, ոչինչ չի ստացվի առանց պետության գլխավոր դերակատարմամբ։ Կրիտիկական նշանակություն է ստանում. Բարձր որակավորում ունեցող գիտնականների ու ինժեներների ներգրավվումը, այդ թվում՝ սփյուռքից, որոնք կհիմնեն գիտական կենտրոններ, կղեկավարեն հետազոտություններ ու կսովորացնեն տեղի մասնագետներին։

Նոր չափորոշիչներ, նոր որակի մասնագետներ, նոր կրթական ծրագրեր։ Մոդելավորված գերազանցության կենտրոններ հանրապետությունով մեկ՝ լավագույններին հնարավորություն տալու խորը գիտելիքներ ձեռք բերելու։

Ռազմարդյունաբերական լուծումների մեծ մասը ավելի թեթեւացված ձեւով կարելի է օգտագործել քաղաքացիական կյանքում, իսկ արտադրանքի արտահանման համար անհրաժեշտ է ձեռնարկել լուրջ քայլեր՝ կիրառելով սփյուռքի ներուժը, մարքեթինգի եւ կառավարման գիտելիքների ողջ զինանոցը։

Պատրաստված կադրեր, բարձր տեխնոլոգիական համակարգեր, միասնական պետական մոտեցում եւ մասնավոր սեկտորի հետ սերտ համագործակցություն։ Ահա այն ամենն, ինչ մեզ պետք է։

Արթուր Ալավերդյան

Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Карта Amio Visa Signature. Когда возможности безграничны Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Ucom продолжает модернизацию сетей Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Во время показа мод в Загребе модели вышли на сцену с кулонами армянского дизайнера Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Сын певицы Жасмин женился на 25-летней фигуристке Еве Хачатурян Молодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалей В Мехико при крушении вертолета погибли три человека Любовный гороскоп на сегодня 15 апреля В центре Саратова подрались мигранты: их переехал автомобиль Обещанная поддержка ЕС и США может предоставить Армении новые экономические возможности: анализ экономиста Надеюсь, что Европа в будущем будет рассматривать Армению как часть европейской цивилизации: депутат Парламента Швеции В Тегеране возобновили работу аэропорты имени имама Хомейни и Мехрабад Президент Казахстана прибыл с официальным визитом в Армению Предложение Аршака Карапетяна грозит нарушить покой действующих властей ,,ПАСТ'': Армения на пороге потрясений: пойдет ли Пашинян на ,,конфронтацию'' сознательно? Лизинговый договор и ряд преимуществ. Amio принимает участие в Leasing Expo со специальным предложением Международные переводы по картам VISA IDBank-а Сдача Арцаха была предательством со стороны руководства нашей страны: Аршак Карапетян Мы должны договориться с нашими соседями таким образом, чтобы в ближайшие 50 лет наши поколения не увидели войны: Аршак Карапетян Будем бороться за то, чтобы армянский народ был независимым, имел государственность, жил в мире: Аршак Карапетян Еще в 2021 году тогдашний министр обороны Аршак Карапетян подверг резкой критике компании, поставляющие питание военнослужащим Бонусы idplus в приложении Idram&IDBank Какой гражданский договор: почему запаниковали Андраник Кочарян и ГД?: ''Паст'' Андраник Кочарян – главарь убийц, старый лис: Оганес Шагинян Андраник Кочарян распространил ложь об Аршаке Карапетяне Ucom выступил с новым пакетным предложением Андраник Кочарян, который в свое время подвергся насилию, до сих пор находится в тяжелом психологическом состоянии Любите Армению, любите наш народ и вашими знаниями укрепляйте мощь и безопасность нашей Родины. Арман Варданян обратился к молодежи (фото, видео) В результате беспорядочного огня из огнестрельного оружия со стороны Азербайджана в селе Тех поврежден еще один дом