Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանը հարբած վիճակում հրաման է տվել գրավել Լելե Թեփեն՝ խոստանալով հերոսի կոչումներ տալ. Աշոտ Մինասյան

Երբ թշնամի երկիրը տեսնում է, որ քո երկրի ղեկավարը խամաճիկ է, անողնաշար, մեծամիտ, ունակ չէ որեւէ բան ղեկավարելու ինքը պատեհ առիթ է փնտրում, որ կարողանա կատարել այն, ինչ 25-30 տարի իր ճակատին կրել է պարտության խարանը եւ այսօր պետք է իրագործեր իր ծրագիրը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Նա տեսնում է, որ իր թշնամի պետության ղեկավարն ունակ չէ վարելու պատերազմ: Բնականաբար, թույլ ղեկավարի օրոք, դիմացինդ նախընտրում է այդ պատեհ առիթը եւ սկսում է վարել իր պտերազմը: Պատերազմը սկսվեց նաեւ նրա համար, որ մեր պետության այսպես կոչված ղեկավարը, պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները՝ սկսած ռազմական, տնտեսական, քաղաքական ոլորտներից:

Ինչ վերաբերում է պարտւթյանը, ապա ես կասեմ հետեւյալը, որ երբ երկրի պաշտոններից հեռացնում են  կամ հրամանատարական կետերից հանում են քո վաստակած հրամանատարներին, հեռացնում են պաշտոններից, քո ամբողջ գեներալիտետին, որոնք կռել էին երկու հաղթանակ, եւ ասպարեզ են բերում մարդկանց, որոնք ունակ չեն պատերազմ վարելու կամ չգիտեն՝ ինչ է իրենից ներկայացնում պատերազմը, բնականաբար իրենք պետք է պարտություն կրեին: Երբ երկրի ղեկավարը պաշտոնների է նշանակում եւ հերոսների կոչումներ է շնորհում մարդկանց, որոնք ոչինչ չէին կատարել»,-ասաց նա:

Աշոտ Մինասյանը շարունակեց. «Այդ օրերին, երբ սկսվեց նահանջը, ամբողջ հանրապետությունում հնչում էին հաթելու ենք, հաղթում ենք կոչեր: Այդ պոռոտախոսությունը սկսեց մեզ ուտել: Այդ օրերին ինձ զանգում է գեներալ Մանվել Գրիգորյանը, մենք զրուցում ենք: Ինձ հարցնում է՝ ինչ է կատարվում: Ես այդ ժամանակ Ֆիզուլիից ներքեւ էի գտնվում: Ես ասում եմ, որ մենոնք հասել են Հորադիզի մոտ խաչմերուկ կա, այդտեղ, բայց խաչմերուկը վտանգված է, որովհետեւ տանկեր են հասել այդտեղ:

Մեր այսպես կոչված գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը ոչ ադեկվատ վիճակում,  գուցեեւ հարբած վիճակում, ինչպես լինում է հաճախ, հրաման է արձակում, որ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, դրա համար ես ձեզ կպարգեւատրեմ հերոսի կոչումներով: Չկայացված գեներալիտետը դա համարում է հրաման, անցնում են հարձակման, գնում հասնում են իմ ասած Քյանթ Հորադիզ կայանի խաչմերուկ:

Երբ Փաշինյանին զեկուցում են, որ հասել են այնտեղ, նա մեկին գեներալի կոչում է շնորհում, երկուսին՝ հերոսի կոչում:

Իր նպատակն այն է, որ հանրությանը ներկայացվի, թե ազատագրել է Լելե Թեփեն, որը տվել են նախկին իշխանությունները: Այդ մեծամտությունը, որը կար գերագույն գլխավոր հրամանատարի մոտ, ձեւավորվում է նաեւ գեներալիտետի մոտ: Ոգեւորվելով այդ ամեն ինչից՝ նրանք սկսում են առաջանալ մինչեւ համապատասխան խաչմերուկ: Այդ ժամանակ ես հարցը քննարկում եմ գեներալ Մանվելի հետ, նա հարցնում է իրավիճակի մասին, ուզում է իմանալ՝ արդյո՞ք մեր զորքերը հասել են տանկերի հետեւից: Ես չներկայացնեմ, թե քանի տանկ ենք թողել թշնամուն, ինչքան զոհ ենք տվել այդտեղ, որովհետեւ արդեն բոլորիս է պարզ, թե ինչքան կորուստ կարող էինք ունենալ:

Եթե հետեւակը, զինվորը տանկերի հետ նույն տեղում չեն գտնվում, տանկերը թիրախ են լինում ու այդպես էլ եղավ: Զորքը սկսում է ահավոր թափով նահանջել: Ես չգիտեմ դա նահանջ ասեմ, թե փախուստ, բայց ամոթ այդ գեներալիտետ կոչվածին»:

Մինասյանը նշեց, որ եղել են իրական հերոսներ, ինչպիսիք ենք Կարեն Ջալավյանը, Սերգեյ Շաքարյանը, սակայն կան մարդիկ, որոնք օդից Ազգային հերոսի կոչում ստացան, խոսքը վերաբերում է գեներալներին. «Փախնող զորքի հրամանատարին շնորհում են հերոսի կոչում»:

«Փախնող զորքի հրամանատարին շնորհում են հերոսի կոչում: Ուզում էին հերոսի կոչումներ շնորհելով՝ ինչ-որ որ բան ցույց տալ: Նույն փախնող զորքի հրամանատարին, ի դեպ փախնելը ես ֆիքսել եմ, պախարակել ենք, հանում են իր աշխատանքից Սիսիանի գնդի հրամանատարի մասին է խոսքը ու նշանակում են Սովետաշենի գնդի հրամանատար:

Ես մտածում եմ, որ սա պայմանավորված պարտություն տանելու իրավիճակ էր: Ամբողջ խուճապը սարքող մարդկանց իրենք սկսեցին տեղավորել կամ տարբեր պաշտոնների, կամ հանելով աշխատանքից՝ փորձեցին մաքրել նրանց: Սա պետության ներսում կոչվում է դավաճանություն: Այդ ամբողջ դավաճանության հիմնական մեղավորը երկրի համար մեկ պատասխանատուն է, ում անունն է Նիկոլ Փաշինյան»,-ասաց Աշոտ Մինասյանը:

ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե Հովհաննիսյան Ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ Տավուշից Զորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա Սողոմոնյան Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան