«Նրա կառավարության ու պատգամավորներից շատերի ուսերի վրա գրիժա ա, գլուխ չի»
«Նիկոլ Փաշինյանը այս դավաճանությունը միայնակ չի ծրագրել. արդեն 2,5 տարի մենք խոսում ենք սորոսական թիմի մասին, որի մեջ է Նիկոլ Փաշինյանը, և իր ամբողջ կառավարությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
«Նրա կառավարության ու պատգամավորներից շատերի ուսերի վրա գրիժա ա, գլուխ չի, քանի որ նրանք կարող են միայն թութակի նման կրկնել, ասել այն, ինչն ասում է իրենց ղեկավար կոչեցյալը»,- ասաց Աշոտ Մինասյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը կրկնում է այն, ինչը մատուցում են այլանդակ ուժերը, որոնց պետք չէ, որ մեր պետությունը հզոր լինի, որը տարածաշրջանում ուներ իր դերակատարությունը. «Հարց տանք ինքներս մեզ, թե ինչ ունեին արած այդ պետության համար նրա պատգամավորները կամ կառավարության անդամները»,- ասաց նա: