Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

GPS-ով սահման գծելը պետական հանցագործություն է. Արթուր Վանեցյան. «Փաստինֆո»

«Կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրած մարդը չի կարող հակադարձել իրեն հաղթած երկրի ղեկավարին»,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, հավելելով, որ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները մտնում են հայկական բնակավայրեր, առեւանգում քաղաքացիներին, ծեծում, խոշտանգում, իսկ պաշտոնական Երեւանը չի արձագանքում։ Ալիեւը ցինիկ արտահայտություններ է անում ու Փաշինյանը անպատասխան է թողնում։

«Կամ նրա մեջ կա պարտվողի բարդույթ եւ նա չի կարողանում անցնել դա եւ պատասխանել, կամ կա ինչ -որ պայմանավորվածություն՝ ինչ որ բանի դիմաց՝ լռելու եւ հանձնելու մեր հայրենիքը հակառակորդին»։

Թե ո՞րն է իրականությունը, պետք է պարզի արդար քննությունը եւ տրվի հստակ պատասխաններ։

«Մենք այսօր ունենք շուրջ 500 կմ բաց սահման։ Հարավային հատվածը՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգիլան, Քարվաճառ՝ Սյունիքի մարզը ամբողջությամբ մնացել է անպաշտպան։ Այսօր ստրատեգիական բարձունքներ ենք զիջում՝ առանց մի կրակոցի, տրվում է նահանջի հրաման եւ ադրբեջանական զինուժը տեղակայվում է Գեղարքունիքի մարզի սահմաններին։ Նույնը Լաչինի մասին է խոսքը։ Այսինքն, պետություն, որ կզբաղվի անվտանգությամբ՝ չկա»։

Ըստ Վանեցյանի՝ սահմանամերձ նոր բնակավայրերից դուրս գտնվող մարդիկ չեն գիտակցում, որ թշնամին հասել է մեր տուն եւ րոպե առաջ պետք է անվտանգային միջոցառումներ իրականացվեն, որպեսզի ապահովվի ՀՀ քաղաքացիների անվտանգությունն եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Իսկ ի՞նչ է նշանակում GPS-ով սահման գծել, Վանեցյանն ասաց՝ դա պետական հանցագործություն է։

«Սահման գծելու հստակ մեխանիզմներ կան եւ դա ողջ աշխարհում օգտագործվող մեխանիզմներ են։ Կան քարտեզներ, կան դեմարկացիայի միջոցառումներ, որտեղ մարդիկ գնում եւ կոնկրետ չափագրում են իրականացնում՝ գծելով պետական սահմանը։ Դա անգրագիտություն է։ Դրա համար եմ ասում՝ Փաշինյանը պայմանավորվա՞ծ է անում, պարտավորություննե՞ր ունի, թե՞ ուղղակի անխելք է»։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ ՀՀ-ում խորը ճգնաժամ է բոլոր առումներով, իսկ ճգնաժամի հաղթահարման միակ ելքը՝ արագ եւ անցնցում կառավարության փոփոխությունն է։ Օր առաջ պետք է իրականացվի Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից, ձեւավորվի թիմ, որ կկարողանա դժվար իրավիճակից երկիրը դուրս բերել։

«Դե ֆակտո ես համարում եմ՝ Փաշինյանն այլեւս չկա որպես վարչապետ եւ առհասարակ նա քաղաքական դիակ է։ Երկրորդ հարցը, որ նա այնքան անթասիբ եւ աներես մարդ է, որ բոլոր ճանապարհներով փորձում է կառչած մնալ աթոռից եւ ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, բայց հասարակության լայն շերտերում կա հստակ պահանջ, որ Փաշինյանը պետք է գնա»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Ըստ «Հայրենիք» կուսակցության ղեկավարի, գնահատականը, որն այսօր կա որոշ շրջանակներում, հիմնված է ֆեյսբուքյան տիրույթի ուսումնասիրությունների վրա, իսկ ֆեյսբուքյան տիրույթում Նիկոլ Փաշինյանը՝ լինելով բարձր որակի մանիպուլյատոր, կարողանում է իր կողմից ղեկավարվող մեծ ֆեյքային բանակներն ուղղորդել եւ մարդկանց մեջ ձեւավորել մի իրավիճակ, որ ինքը դեռեւս ունի հանրային ընկալում կամ աջակցություն։

«Փաշինյանը ունի հանրային ընկալում բացառապես ֆեյսբուքյան տիրույթում գործող ֆեյքերի շրջանում։ Նրա միակ հենարանը մնացել է այդ ֆաբրիկաները»,- ասաց Արթուր Վանեցյանը։

 

Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ