Այսօր՝ 17 հունվարի 2021թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եթե ես լինեի, Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան

Պատերազմը հնարավոր է եղել ավելի շուտ կանգնեցնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, «5–րդ ալիք» հեռուստաընկերությանը  տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես փորձել էի, մտադրված էի նաև այս ամենի մասին պատմել նաև որոշ քայլեր առաջարկել Արայիկ Հարությունյանին, թե ինչ է պետք անել կանգնեցնելու համար։ Առաջինը իր այդ հայտարարությունները գիտեք՝ առաջնագծում նկարվել, չգիտեմ, սուրճ խմել, հիշում եմ մի նախադասությունը՝ «պատերազմ եք ուզում, պատերազմ եք ստանալու», այն վիճակը չէր, լուրջ աշխատելու ժամանակն էր, ոչ թե աքլորանալու ժամանակն էր, պահի պահանջ էր։ Այո, հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, հնարավոր էր կանգնեցնել․ այսպես ձևակերպեմ, վարչապետը պարտավոր էր պատերազմը կանգնեցնել հաջորդ օրը, երբ ինքը գլխավոր շտաբի կողմից ստացավ այդ զեկույցը: Երրորդ օրը ստացավ, չորրորդ օրը պիտի ընդուներ Լավրովի պլանը և կանգնեցներ պատերազմը: Կոնկերտ ժամկետներով, նույնիսկ եթե դա ենթադրում էր տարածքների վերադարձ, այն ժամանակ հարավում ադրբեջանցիք երեք-չորս կիլոմետրի չափով էին առաջ գնացել, ընդամենը: Եվ ունեինք այդ ժամանակ ընդամենը 500 զոհ, բայց պատերազմը կանգեցվեց 44-րդ օրը, մի քանի հազար զոհ ունենալուց հետո, ավելի քան տասը հազար վիրավոր ունենալու հետո և վատագույն սցենարով։ Տարածքները կորցնելուց հետո, առանց որևէ հեռանկարի՝ կարգավիճակը քննարկելու առումով: Չկա ոչ մի բան ֆիքսած: Կրկնում եմ, սա ուղղակի չի տեղավորվում իմ ուղեղում: Ինչո՞ւ չես կանգնեցրել պատերազմը չորրորդ օրը, երբ արդեն քո զինվորականները քեզ ասում էին՝ մենք անխուսաելիորեն պարտվում ենք»,– ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի այն պատճառաբանությանը, թե պատերազմն ավելի շուտ կանգնեցնելու դեպքում իրեն դավաճան կանվանեին՝ երկրորդ նախագահն ասաց.

«Պետք է խոսեմ այն ստերի մասին, որոնք հրամցնում էին մեր ժողովրդին: Առաջին օրից, որ մենք հաղթում էինք, եթե մի տեղ հետ ենք գնացել, ապա տակտիկական նահանջ էր, թշնամուն օղակ մտցնելու և հետո ջախջախելու համար․ այդ սուտը բանակը չէր տարածում, Արծրունն էր հնչեցնում զինվորական հագուստով, այդ սուտը ես գիտեմ որտեղ էր պատրաստվում։ Հիմա գերագույն գլխավոր հրամանատարը իր հորինած ստերի գերին էր դարձել։ Հիմա պատկերացրեք, եթե ժողովուրդը իմանար, թե ինչ էր կատարվում, եթե իմանար, որ պարտվում է, եթե իմանար զոհերի իրական թիվը, չէր ասի, որ սա դավաճան է, կասեր՝ ճիշտ որոշում կայացրեց և ճիշտ պահին, բայց երբ որ քո ամբողջ քարոզչական մեքենան ասում է, որ մենք հաղթում ենք, մենք Գետաշենում ենք, մենք Շահումյանում ենք և այդ հաղթարշավի մեջ գտնվող երկրի ղեկավարը հանկարծ ասում է՝ հոպ, զիջումներով մի պայմանագիր է ստորագրում, իհարկե՝ ասելու էին դավաճան է: Քեզ ասելու են դավաճան, որովհետև դու հորինել ես մի հեքիաթ, որը իրականության հետ կապ չուներ և ամբողջ երկիրը գերի է դարձել քո ստերին, դու ինքնդ ես գերի դարձել քո ստերին: Մեկ սուտը ծնում է մեկ ուրիշ սուտ, մեկ ուրիշ սուտ ծնում է մեկ ուրիշը, դա հայտնի բան է: Ինձ հասկացաք։ Մարդիկ եթե իմանային ճշմարտությունը, մարդիկ կասեին՝ հա դժվար քայլ էր, բայց լավ է, որ արեց։ Մեկ է՝ նույնը արեց, և հիմա կարող ենք ասել, որ այո, դավաճանություն էր, այո, անպատասխանատվություն էր, այո, արհամարհանք, չեմ կարողանում ուղղակի նորմատիվային լեքսիկոնում մնալ, չեմ ուզում անցնել։ Դու պարտավոր էիր կանգնեցնել չորրորդ օրը»:

Հարցին, թե ինչ կաներ ինքը, եթե լիներ Փաշինյանի փոխարեն, Քոչարյանը պատասխանեց. «Առաջինը եթե ես լինեի, պատերազմը չէր սկսվի:

Չէին լինի դիվանագիտական ապուշությունները, որոնք անխուսափելի դարձրին պատերազմը: Եվ Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը, երբեք չէր համարձակվի: Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա ի դեպ խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա: Իրենք տեսնում էին, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, շատ եմ նմանեցնում իրավիճակը՝ հակառակ պատկերով, Ադրբեջանում էլչիբեյան ժամանակներին: Երբ Էլչիբեյին փոխեցին, ես շատ անտրամադիր էի այդ մի քանի օրվա ընթացքում, որովհետև մեզ համար ուղղակի նվեր էր, Աստծու պարգև էր մեզ համար: Ես միշտ մտածում էի, որ կարող է մարդ գալ, որը շատ ավելի ուրիշ կազմակերպչական ունակություններ կունենա պատերազմը կազմակերպելու առումով, իրականում այդպես էլ եղավ հետագայում: Հիմա չէր լինի այդ պատերազմը։ Իսկ, այնուամենայնիվ, եթե լիներ, վստահաբար ասում եմ՝ չէինք պարտվի, որովհետև չէինք ունենա այն կոպիտ սխալները, որոնք ուղղակի կանխորոշեցին այդ պատերազմի ելքը:

Եզրակացությունը հետևյալն է՝ մենք ունենք իշխանություն, որը պարտվել է, որը ուզում է այդ պարտությունը փաթաթել ժողովրդի գլխին, բանակի գլխին, թե՝ լավ չեք արել, էս չեք արել, էն չեք արել: Գիտե՞ք՝ վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ: Ասում էին՝ ինչ-որ մարդիկ էին փախնում․ քանի՞ հոգու են պատժել, ձեզ հայտնի՞ են նման դեպքեր. ինձ հայտնի չեն: Հրամանը չկատարողներին, դիրքերից փախնողներին, ո՞ւմ են պատժել:

Մովսես Հակոբյանը պատմում էր նաև որոշ դրվագներ, որ մարդկանց հավաքում, հետները բացատրական աշխատանք էին տանում: Մարդիկ դիրքերը թողնում էին ձեր ստերի պատճառով, ձեր վատ կազմակերպելու պատճառով, ամեն ինչ՝ և՛ սնունդ, և՛ այլն, և այլն: Եվ այս ամենը փոխել և ջարդել բանակի գլխին կամ ժողովրդի վախկոտությամբ բացատրել․․․ այդ նույն ժողովուրդը չէ՞, որ փառավոր հաղթանակ արեց»:

Ավելին

Հացի գյուղի բնակիչը հունվարի 14-ին գերեվարվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից, մի քանի ժամ անց վերադարձվել է Կարին Տոնոյանի պատասխանը՝ բոլոր լենազգիներին Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Մինասյան ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ ի տարբերություն Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամի, ինքն արժանապատվություն ունի Իմ համար բացարձակ անընդունելի է սևերի ու սպիտակների բաժանումը․ Ծառուկյան Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ստորագրությունն իրենն է. Հրապարակվեց Արարատ Միրզոյանի ինքնախոստովանական նամակը Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով․ ԿԳՄՍՆ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյան Փաշինյանի կառավարության նոր հակառեկորդը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի նոր գրառումը Մի քանի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը հերթական անգամ փորձում էր Կիևյան կամրջից ցած նետվել Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ Սենսացիոն փաստաթուղթ. Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը Խաբիբը վախենում է ինձ հետ կռվել․ Մաքգրեգոր Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանում կա երկու իրականություն. Իվետա Տոնոյան Պարզվել է, Երևանում՝ Իսակովի պողոտայում, ողբերգական ավտովթարի հանգամանքները Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինքնասպան կլինի, եթե իր տղան զգա այն, ինչ զգում է Արթուր Բաղդասարյանի տղան Մասիվի թաղապետը սպառնում է աշխատանքից հեռացնել Facebook-ում հակաիշխանական գրառումներ անող աշխատակիցներին․ Mediaport Պետությունից կարող եք հրատապ գումարային օգնություն ստանալ. կարդացեք և դիմեք Արգիշտի Քյարամյանը պայմանավորվածություն է խախտել. Արթուր Վանեցյանի կանխատեսումն իրականացել է Պատերազմի ժամանակ փախած զորամասի հրամանատարը նշանակվել է դիվիզիայի շտաբի պետ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները ծաղրում են մեր հայրենակիցներին` ձեռքի ժեստով հասկացնելով, թե «ձեր վիզը կկտրենք» Ինչպե՞ս է ստացվել, որ Աշոտ Փաշինյանը ռազմական դրության պայմաններում հատել է պետական սահմանը Աննա Հակոբյանն ասել է՝ ոչ մի նահանջ, պետք լինի հազար զոհ էլ կտանք ... ՄՈԳՈ-ն կվերադարձնի ձեր գումարները, որ անտեղի վճարել եք. աննախադեպ հրաման Շատ կարևոր լուր բոլոր վարորդների համար Կապացուցի՞ ՀԺ-ի ներկայացուցիչը, որ Փաշինյանը հոգեկան հիվանդ չէ և պատերազմ չի եղել Պատերազմում զոհվածների ևս 23 չհայտնած անուն Ռուս խաղաղապահների համար «Սպուտնիկ-V » պատվաստանյութի շուրջ 2000 չափաբաժին է բերվել Արցախ Թավի՞շ ... Չի՛ Լինելու» Ինչ կարևոր բանի մասին է խոսում Գագիկ Սուրենյանը Արցախում դիերի որոնողական աշխատանքներ այսօր չեն եղել․ ենթադրվում է Ալիեւների՝ Շուշի այցով պայմանավորված Այս շարժումը կանգ չի առնելու, քանի դեռ դավաճանը գտնվում է իշխանության. Իշխան Սաղաթելյան ՀՀ դատախազությունում 2020-ին բաժանվել է ավելի քան 1.7 մլն դոլարի չափով պարգևավճար Ալիևները ընդունեցին Աննա Հակոբյանի հրավերը և թեյ են խմում Շուշիում Պարզվել է Հայաստանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավոր ԱԱԾ աշխատակիցների ինքնությունը