ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովիդին (ուղիղ)
Այն բանից հետո, երբ ինձ վրա վերցրեցի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, մի հետաքրքիր պրոցես է սկսվել ՀՀ-ում.. ով չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող կառավարություն: Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը:
«Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, որը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից, եւ բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է, որ Ղարաբաղի հարցը տարծքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով:
Հարցը տարածքային կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանն սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն, եւ այդ փաստը տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ: Մեզ մեղադրում են նրանում, որ միաջզգային հանրությունն Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում եւ այս մեղադրանքը հնչեցնում է մի մրդ, ում կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր փաստաթղթավորված Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետեւ երբ մտնում ես օդանավի զուգարան եւ փակում դուռը, գրվում է՝ occupated: Այնպես որ օպուկացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա»,-ասաց նա:
Ես կռահում եմ, որ հիմա շատերը զարմացած նայում են, թե ես հիմա էս ինչի մասին եմ խոսում: Ես խոսում եմ բաների մասին, որոնք 2000-ականներին հայտնի էին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որովհետեւ ամենաբարձր մակարդակով տրված բացատրություններ էին Հայաստանի դիվանագիտական անհաջողությունների մասին կամ ասելով, որ դրանք այնքան էլ անհաջողություն չեն: Բայց ժամանակը երեւի ջնջում է հիշողությունը, առնվազն մթագնում է եւ ոոմանք որոշել են օգտվել դրանից: Նկատի ունեմ միջազգային հանրության այդ վերաբերմունքը 2020 թվականին չի ձեւավորվել, այլ վերջին 25 տարիների ընթացքում, որ Ղարաբաղի հարցը ընկալվեց որպես տարածքային վեճ եւ դա դարձավ մեր ամենամեծ պրոբլեմը, եւ Հայաստանը կամաց-կամաց միջազգային հանրության կողմից սկսեց ընկալվել որպես օկուպանտ: Դա վերջին 2 տարիների ընթացքում տեղի չի ունեցել, վերջին 2 տարիների ընթացքում փորձ է եղել դուրս գալ այդ կախարդական շրջանից: