Այսօր՝ 09 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

2.5 տարվա ընթացքում բանակի համար ինչ հասցրել՝ գնել ենք․ Նիկոլ Փաշինյան

Մեզ մեղադրում են, թե ինչու օդը չփակեցիք կամ ինչու օդը փակ չէր։ Այս մասին իր տեսաուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակի կազմալուծման վերաբերյալ իրենց ուղղված մեղադրանքներին։

«Օդը փակ էր՝ տիկնայք և պարոնայք, որովհետև 2017թ.-ին  Հայոց բանակի համար 42 մլն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը փակվել էր, պետք է փակված համարվեր, բայց ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը, պարզապես, չեն աշխատում, բայց գնվել են 42 մլն դոլարով։ Այս գնման համահեղինակը, իբր, սենսացիոն բացահայտում է անում, ասում է՝ ՍՈՒ-30-ների համար ինձ ժամանակին ատկատ էին առաջարկել, ես հրաժարվել եմ գործարքից։ Հարց՝ իսկ 42 մլն դոլարանոց չաշխատող սարքերն առանց ատկա՞տի եք գնել։ Այդ ով կհավատա, որ չաշխատող սարքը 42 մլն դոլարով գնվել է բարի մղումներով և ազնվության շրջանակներում»,- նշեց Փաշինյանը։

Վերջինս անդրադարձավ «ՕՍԱ-ԱԿԱ» անարդյունավետ համակարգերի գնման վերաբերյալ քննադատություններին՝ նշելով, որ գնման որոշումը կայացվել է բազմակողմանի քննարկման արդյունքում և բազմաթիվ թիրախներ են խոցվել, ընդ որում՝ իսրայելական «Հերմես ԱԹՍ»-ն, որն առաջին անգամ խոցվել է Տավուշի մարզում, եղել է այդ համակարգով։

Ըստ Փաշինյանի՝ 2.5 տարվա ընթացքում ինչ հասցրել գնել են, այդ ընթացքում պետք է զինվորականների աշխատավարձը բարձրացվեր, սննդի հարցը լուծեին, կոշիկի և վարտիքի հարցերը լուծեին, գնեին արկեր, ավտոմատներ,  փամփուշտներ, ՀՕՊ միջոցներ, ինքնաթիռներ։

Նրա խոսքով՝ այսինքն երկու տարվա ընթացքում պետք է գնվեր այն ամենը, ինչը պետք է գնվեր 20 տարվա ընթացքում և չի գնվել։

Ավելին

Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարով Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին «ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանը Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան Ավինյան Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան Քաղաքացիները Աբովյանից միանում են Բագրատ Սրբազանին ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան Մայիսյան եռատոն. Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք Չալաբյան Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան Ավինյան ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը