Պատասխան են ակնկալում, թե քանի գերի ունենք, ով է զբաղվում այդ հարցով. Անհնազանդության ակցիա Երեւանում (ուղիղ)
Երևանում անհնազանդության ակցիա է տեղի ունենում, փակվել է Բաղրամյան պողոտայի սկզբնամասը:
Ակցիայի մասնակիցներից Սերգո Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես անձամբ որոնում եմ մեր եղբոր որդուն: Իմ կոչը բոլոր ծնողներին է ուղղված, մենք կուսակցական չենք: Մենք գործ չունենք ոչ 17 կուսակցությունների հետ, ոչ ուրիշների: Մենք ծնողներով ուզում ենք հասկանալ՝ ունե՞նք պետություն, թե չունենք: Քանի որ 45 օրից ավել գտնվել եմ Ղարաբաղում՝ նոյեմբերի 11-ից, մասնակցել եմ որոնողական աշխատանքներին: Ունենք գերեվարվածներ, անհետ կորածներ: Չենք կարողանում դուրս բերել անգամ մեր զոհված երեխաների մարմինները: Ու հանրակծ որեւէ մեկը չլինի, որ քաղաքականացնի: Սա կոնկրետ մեր ծնողների ակցիան է փողոց փակելը: մեզ ոչ ոք օգնություն ցույց չի տվել, միայն Արցախի ԱԻՆ-ն է մեզ հետ ջանասիրաբար աշխատել»,-ասաց նա՝ հավելելով, որ գորող իշխանություններից ոչ մի իրական քայլ չի տեսել:
Սերգո Գալստյանի խոսքով, իրենք պատասխան են ակնկալում, թե քանի գերի ունենք, ով է զբաղվում այդ հարցով. «Հաստատ Փաշինյանը դրանով չի զբաղվում»: