Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանում տապալվեց նաև իրանական ուղղությունը

Արցախյան պատերազմը բացահայտեց Հայաստանի Հանրապետության թույլ և անարդյունավետ արտաքին քաղաքականությունը գրեթե բոլոր ուղղություններով, որոնցից նշանակալին իրանական ուղղությունը դարձավ։ Դրա գագաթնակետը, ըստ էության, պատերազմի ընթացքում ԻԻՀ փոխարտգործնախարարի այցն էր տարածաշրջան՝ Բաքու-Մոսկվա-Երևան-Անկարա երթուղով, կարգավորման անհասկանալի պլանով ու ոչ հայանպաստ դրույթներով։ Արաղչիի այցերի հիմնական նպատակը տարածաշրջանային տերությունների մասնակցությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման` իրանական նախաձեռնության մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելն էր և ըստ մի շարք վերլուծաբանների՝ կարգավորման համար ՌԴ-Իրան-Թուրքիա բանակցությունների ձևաչափը կիրառելը՝ դուրս մղելով գործընթացից Արևմուտքին։

Սակայն իրանական ծրագիրն այդպես էլ լրջորեն չքննարկվեց, քանի որ պատերազմը դադարեցնելու հարցն արդեն իսկ քննարկվում էր Երևան-Մոսկվա-Բաքու-Անկարա ձևաչափով, որքան էլ որ այս ձևաչափն անընդունելի էր պաշտոնական Երևանի համար հասկանալի պատճառներով։
Նոյեմբերի կեսերին նաև տեղեկատվություն տարածվեց, որ ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը Ղարաբաղի հարցով կմեկնի Բաքու և Մոսկվա, այցերը չկայացան, սակայն արցախյան հարցով երևանյան կանգառի բացակայությունը ևս չվրիպեց մի շարք վերլուծաբանների ուշադրությունից՝ որակվելով՝ որպես տարածաշրջանում Հայաստանի սուբյեկտայնության վերացում։

Ուշագրավն այն է, որ ՀՀ-ին ու ԻԻՀ-ին չհաջողվեց և ավանդաբար չի հաջողվում լուրջ արդյունքների վերածել համատեղ շահերը, օգտագործել հարաբերությունների ողջ ներուժը։ ՀՀ հեղափոխական իշխանության սկզբնական հայտարարությունները թույլ էին տալիս ենթադրել, որ Իրանի ուղղությամբ լուրջ արդյունքներ են լինելու, տնտեսական պրոյեկտներ են իրականացվելու,սակայն, ինչպես բոլոր ուղղություններում, սա ևս մնաց հայտարարությունների մակարդակում, և ներկայիս իշխանությունները փորձեցին իրենց վերագրել ՀՀ նախկին իշխանությունների որոշ նախաձեռնություններ իրանական ուղղությամբ։ Հարկ է նշել նաև, որ Իրանի հետ սահմանների առնչությամբ մի շարք ոչ միանշանակ հայտարարություններ արվեցին, ինչպիսին 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր այն մասին, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, ինչը երկար քննարկումների պատճառ դարձավ։ Ըստ մի շարք վերլուծաբանների՝ Հայաստանն Իրանի հետ բավարար աշխատանք չտարավ նաև Իսրայելում դեսպանատուն բացելու հարցն ընկալելի դարձնելու ուղղությամբ։

Այնուամենայնիվ, թվում էր՝ պատերազմի շրջանակում ևս ՀՀ-ն ու Իրանը համատեղ շահեր ունեն՝ հատկապես՝ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ռազմական ներկայության ընդլայնման, պատերազմում Իսրայելի անուղղակի մասնակցության, ադրբեջանաիրանական խնդիրների, Թուրքիայի կողմից հակամարտության գոտի ահաբեկիչների ներմուծման և ընդհանրապես անվտանգության ու Իրանի դեմ ավելի լայն աշխարհաքաղաքական «խաղի» հարցում։ Սակայն Հայաստանին չհաջողվեց նույնիսկ այս պատերազմում ԻԻՀ-ին դարձնել ՀՀ-ի «գործընկեր»՝ ունենալով բազմաթիվ ընդհանուր շահեր։ Հայաստանին չի հաջողվել ո՛չ ավելի լայն կոնտեքստում, ո՛չ առանձին դրվագներում հաջողությունների հասնել երկկողմ հարաբերություններում և իր հարևանությամբ ունենալ վստահելի գործընկեր։

Ավելին՝ նույնիսկ տեղի փորձագիտական համայնքը՝ բացառությամբ մի քանի մասնագետների, համարժեք չի ներկայացրել, վերլուծել ԻԻՀ արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ ադրբեջանաիրանական հարաբերությունները և շահերը։ Եվ չնայած Ադրբեջանի զորահանդեսում ԻԻՀ տարածքների ադրբեջանական պատկանելության մասին էրդողանաալիևյան ակնարկները որոշակի հրապարակային «փոխհրաձգության», սպառնալիքների պատճառ դարձան Իրանի հետ, ադրբեջանաաիրանական համագործակցությունը բնականոն հունով զարգանում է։ Օրերս իրանական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Նախիջևանում մեկնարկել է Իրան-Ադրբեջան տեխնիկական համատեղ հանձնաժողովի նիստը՝ Խոդաֆարինի և Ղիզ Ղալասի ջրամբարների և Օրդուբադի ու Մարազադի ՀԵԿ-երի շահագործման և այդ ուղղությամբ համագործակցության կապակցությամբ: Նախիջևանում ԻԻՀ հյուպատոսարանի փոխանցմամբ՝ Իրան-Ադրբեջան համատեղ այդ նիստում կողմերը մտքերի փոխանակում են կատարել համագործակցության եղանակների մասին:

Ինչո՞ւ են հայ-իրանական հարաբերություններն այս վիճակում, և ի՞նչ պետք է անի ՀՀ-ն իրանական ուղղությամբ՝ հարցերին արձագանքելով՝ իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը կարծիք է հայտնում, որ հարաբերությունները երկու կողմից ունեն վերանայման և քայլերի կարիք՝ թե քաղաքական, թե առևտրատնտեսական մակարդակներում։ Քաղաքականապես, նրա որակմամբ, Թեհրանը ձգտում է բարիդրացիական հարաբերությունների իր բոլոր հարևանների հետ, որոնք բազմաթիվ են, հարևանների թվաքանակով Իրանը բացառիկ երկրների շարքում է։ Ուստի, ըստ վերլուծաբանի, ծրագրեր իրականացնելիս՝ Իրանը, բնականաբար, ընտրում է ամենաշահեկանները տվյալ պահին, քանի որ, ինչպես հայտնի է, Իրանն իր հերթին՝ իր ներքին խնդիրներն ունի։

«Մեր երկրներից յուրաքանչյուրն առաջնորդվում է իր շահերով։ Թեհրանն ու Երևանն ավանդաբար ձգտում են պահպանել բացառիկ դրական ֆոնը քաղաքական հարաբերություններում, ինչը բարդ է Հայաստանի տեսանկյունից՝ Թուրքիայի, Ադրբեջանի, ԻԻՀ տեսանկյունից՝ Իսրայելի, ԱՄՆ-ի պատճառով։ Եթե Թեհրանի տեսանկյունից դիտարկեք, կհասկանաք, թե ինչպիսի գլոբալ խնդիրներ ունի Իրանն Արևմուտքի հետ, Մերձավոր Արևելքում կամ տարբեր այլ հարևանների հետ։ ԻԻՀ արտաքին քաղաքականությունը գուցե որոշ ուղղություններով պրոակտիվ չէ, բայց Ղարաբաղյան հարցի ուղղությամբ կրկին ավանդաբար Իրանն ունեցել է հավասարակշռված մոտեցում, թվացել է, որ չի աջակցում կողմերից մեկին մյուսի դեմ, և՝ հակառակը։ Բայց այս պատերազմը Թեհրանին որոշակի խնդիրներ է բերել, Իրանն անտարբեր չէ, պարզապես անշահախնդիր կողմ է, գուցե սա դժվար ընկալվի։ Բայց խնդիրներ այս ամենի հետևանքով առաջացել են նաև Իրանի համար, նոր սպառնալիքներ, նոր իրավիճակներ ու մարտահրավերներ։ Իրականում տարածաշրջանը փոխվել է ու դեռ կփոխվի, եթե տարածաշրջանի բնակիչների էթնիկ կազմը փոխվի»,- ասաց Բարզեգարը։

Նրա խոսքով՝ ԻԻՀ ԱԳ նախարարի այցերը Բաքու և Մոսկվա, ամենայն հավանականությամբ, ուղղված էին ահաբեկչական ներկայության վերացման շուրջ բանակցությունների։ «Հենց այդ պատճառով գուցե չկար Երևանը։ Բայց ինչ խոսք, կա ավելի լավ աշխատելու, սերտ հարաբերությունների ու համագործակցության կարիք»,- ասաց վերլուծաբանը։ Նրա կարծիքով՝ ազդակներ պետք է ստացվեն նաև Երևանից, որն էլ իր խնդիրներն ունի և չի կարող մեծ ներդրումներ անել հայ-իրանական պրոյեկտներում։

«Տնտեսական պրոյեկտներում էական է ռեսուրսի, ներդրումների խնդիրը։ Որտեղ ներդրումն արվում է, այնտեղ համագործակցությունն արագորեն զարգանում է։  Անկախ խնդիրներից՝ Իրանը փորձում է խնդիրներ չունենալ հարևանների հետ, տարածաշրջանում պահպանել Թուրքիայի և Ռուսաստանի հետ համագործակցությունը, ինչը կարևոր է նաև Արևմուտքի հետ խնդիրների ֆոնին։ Այն, ինչ կա, Իրան-ՀՀ հարաբերություններում խնդիրների մի շարքի հետևանքով է երկու կողմից։ Այս ամենի արդյունքում գուցե համարժեք կերպով չեն զարգանում, քանի որ յուրաքանչյուրն ունի իր հրատապ խնդիրները»,- ասաց վերլուծաբանը՝ հույս հայտնելով, որ ճգնաժամային հարցերի հաղթահարումից հետո կլինի քաղաքական և տնտեսական ռեսուրս վերանայումների համար։

Ավելին

Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Իշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը