Պեսկովն անվանել է Զելենսկիի սխալը, որը «խոցել» է Պուտինի սիրտը
Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «մեծ սխալ» է գործել՝ մեղադրելով Խորհրդային Միությանը Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծելու մեջ հիտլերյան Գերմանիայի հետ մեկտեղ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Պեսկովի կարծիքով՝ այդ հայտարարությունն արմատապես սխալ էր, հատկապես Հաղթանակի 75-ամյակին:
«Դա, ըստ ամենայնի, ուժգին խոցել է ինչպես Պուտինի, այնպես էլ մեր բազմաթիվ վետերանների եւ առհասարակ բոլորի լսողությունն ու նաեւ սիրտը, ովքեր ապրում են նախկին Խորհրդային Միության տարածքում, ում նախնիները մասնակցել են այդ պատերազմում»,-նշել է մամուլի քարտուղարը:
Հունվարին Լեհաստան կատարած այցի ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ ԽՍՀՄ-ն, իբրեւ, մեղավոր է Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծելու մեջ այնպես, ինչպես եւ հիտլերյան Գերմանիան: Նրա խոսքով՝ Լեհաստանն առաջինն է զգացել «տոտալիտար ռեժիմների դավադրությունը»,-ինչը հանգեցրել է լիամասշտաբ հակամարտության:
ՌԴ ԱԳՆ-ում Ուկրաինայի հայտարարությունն անվանել էին «իր իսկ ժողովրդի նկատմամբ դավաճանություն»՝ նշելով, որ հորինել զոհի եւ մարդասպանի հավասար պատասխանատվությունը հանցավոր է եւ անբարոյական: Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այդպիսի հայտարարությունները պայթյունավտանգ են համաշխարհային կարգի կառուցման եւ Նյուրնբերգյան դատարանի որոշումների համար, որի նպատակն էր թույլ չտալ համաշխարհային պատերազմների տեսքով նոր համաշխարհային ցնցումները: