Сегодня: 04 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հորոսկոպ 2021-ի համար. ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին

Խոյ

Յուրաքանչյուր 12 տարին մեկ անգամ Ցլի տարին կրկնվում է՝ Խոյերին համբերություն սովորեցնելու համար։ Սակայն վերջիններս զուր չեն համարվում ամենակամակոր նշանը, այդ պատճառով էլ կդիմադրեն մինչեւ վերջ։ Սակայն մի օր, մի փոքր հանգստանալով, կտեսնեն. այն, ինչ նախկինում իրենց համառ պայքարի պտուղն էր, հայտնվել է իրենց ձեռքերում։ Ցուլը պարզապես սիրում է համբերատարներին ու աշխատասերներին, եւ եթե Խոյերին հաջողվի հանդարտեցնել իրենց իմպուլսիվությունը, 2021-ի ավարտին կարող են ասել. «Այո՛, հիանալի տարի էր»։  

Ցուլ

Ի՞նչ եք կարծում՝ Ցուլն ու տարվա հովանավորը կարո՞ղ են ընդհանուր լեզու գտնել, եթե նրանք երկվորյակ եղբայրներ են։ Իհարկե։ 2021-ը Ցուլերի համար նման կլինի հաղթանակի վիճակախաղում։ Նրանց հաստատակամությունն ամեն կերպ աջակցություն կստանա տարվա խորհրդանիշի կողմից, նրանց ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական դիվիդենտներ կբերի։ Բացի այդ՝ այս տարի Ցուլին ծանոթություններ են սպասվում, որոնք լրջորեն կփոխեն նրանց կյանքը, սակայն դրա համար հարկավոր է առավելագույնս բաց լինել շրջապատի համար։

Երկվորյակներ

Կոմունիկացիաների արքայի բնատուր հմայքն ու հմտությունները հազիվ թե օգնեն 2021-ին։ Սեփական նպատակներին հասնելու եւ լավ գումար վաստակելու համար ստիպված կլինեն շատ աշխատել։ Հանգամանքները կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին կստիպեն վերանայել ծախսերը՝ դրանք դարձնելով առավել ռացիոնալ, բացի այդ՝ նրանք կարող են նույնիսկ ինչ-որ նոր բան սովորել։ Անձնական կյանքում ամեն ինչ կարգին կլինի։ Հոգու հանգստությունը նրանց անձանական կյանքում երջանկություն կպարգեւի, կօգնի լուծել բոլոր խնդիրները։

Խեցգետին

Խեցգետինը Խեցգետին չէր լինի, եթե մշտապես չանհանգստանար ամեն ինչի մասին։ 2021-ը նրան կսովորեցնի ավելի քիչ նշանակություն տալ անցողիկ բաներին, կենտրոնանալ կարեւորի վրա։ պատկերացրեք, թե ինչ փորձություն է դա իմպուլսիվ Խեցգետնի համար։ Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին սիրային լուրջ հիասթափություն է սպասվում, սակայն այն պետք է տեղի ունենա, որ կյանք գա Ձերը։

Առյուծ

Տարվա հովանավորը չի սիրում արկածային ու սրընթաց գործողություններ, սակայն միայն մեկ նշանի՝ Առյուծի, չի քննադատի դրա համար։ Սա նշանակում է՝ Ցուլը չի խոչընդոտի, երբ Առկյուծները որոշակի իրավիճակում որոշեն վա-բանկ գնալ։ Միայն համարձակությունը, համառությունը եւ մեծ ջանքները նրանց թույլ կտան նոր մակարդակ դուրս գալ։ Առյուծներին սպասվում է մեծ ճանապարհ անցել՝ հաշտվելու համար, որ կյանքը ոչ միայն հավերժ տոն է, այլեւ կրկնվող, գորշ օրեր։  

Կույս

Կույսերն այնքան շատ բան են հասցրել անել, որ Ցլի տարին նրանց համար պետք է վերաիմաստավորման, անցյալի վերլուծության ու նոր գիտելիքների ձեռքբերման տարի լինի։ Աստղագուշակը նրանց լուրջ ցնցումներ եւ վառ իրադարձություններ չի խոստանում։ Բացառություն կդառնան միայն ստեղծագործող Կույսերը, որոնց համար այս տարին կարող է թարմ գաղափարների տարի դառնալ։ Հնարավոր է՝ հենց 2021-ին Կույսերը ցանկություն ունենան երեխա ունենալ եւ ամբողջ էներգիան նվիրել նոր մարդու դաստիարակությանը։

Կշեռք

2021-ին մի քանի անգամ ժամանակներ կլինեն, երբ անհրաժեշտ կլինի իրեն դրսեւորել լավագույն կողմից։ Եվ Կշեռքներն նրանք անեն դա, տեղի ունեցածից ստացած դիվիդենտները կարող են օգնել երկար ժամանակ հիանալի ապրել։ Ժամանակն է վերջապես որոշել՝ ուր եք գնում եւ ում եք տանում ձեզ հետ։

Կարիճ

Տարվա հովանավորի էներգիան կարող է շատ լավ արդյունքներ ունենալ ինչպես ֆինանսական առումով, այնպես էլ հարթել 2020-ին խարխլված անձնական ոլորտը։ Տարին Կարիճների համար անկանխատեսելի ձեւով բազմաթիվ ճամփորդությունների տարի կդառնա, ինչպես աշխատանքային, այնպես էլ հանգստի առիթով։ Դա լրջորեն կլիցքավորի նրանց։

Աղեղնավոր

2021-ին Աղեղնավորը հանկարծ կգիտակցի, որ իր երջանկության հիմքը ընտանքին է, եւ եթե նախկինում այն աշխատանքից ու բազմաթիվ գործերից հետո երկրորդ տեղում էր, այժմ շատ ժամանակ կհատկացնի ընտանիքին՝ զուգընկերոջ հետ հարաբերությունների ջերմությունը պահպանելու համար եւ ազատ ժամերը չի խնայի երեխաների դաստիարակության համար։ Ընդ որում, Աղեղնավորների գործերը հիանալի կլինեն։ Միայն թե հարկավոր է զգուշավոր լինել գործընկերների հանդեպ անսահման վստահության դեպքում։

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են ցանկացած սար շուռ տալ, միայն եթե դրա համար երկար ժամանակ չի պահանջվում։ Եթե հարկավոր է սպասել ու համբերություն ունենալ, դա նրանց համար չէ։ 2021-ին ստիպված կլինեն համառություն ցուցաբերել եւ սովորել ապրել։ Սա տարվա հովանավորի սկզբունքն է, եւ հնարավոր չէ թաքնվել դրանից։

Ջրհոս

Տարվա սկզբում Ջրհոսներն ամեն ինչ փոխելու ցանկություն կունենան՝ եւ առօրյայում, եւ անձնական կյանքում, հնարավոր է նույնիսկ մասնագիտության փոփոխության հարցում։ Անկախ վճռականությունից՝ աստղերն այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս փոփոխությունները հետաձգել մինչեւ գարուն։ Նախ, տարվա հովանավորը չի սիրում շտապողականություն, երկրորդ, հենց մայիսին բոլոր հանգամանքները լավագույնս կդասավորվեն, եւ ուզածին հասնելու համար ձեզանից շատ ջանքեր չեն պահանջվի։

Ձկներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար 2020-ը հեշտ չի եղել, նրանք կարողացել են իմաստություն ձեռք բերել ու նոր փորձ կուտակել։ Նրանք խելամիտ կլինեն, եթե 2021-ին կարողանան առավելագույնս պահպանել դա։ Տարվա ընթացքում Ձկներին նոր ճամփորդություններ, նոր ծանոթություններ են սպասվում, ինչպես նաեւ երջանկության պահեր, որոնք նրանք կկարողանան պահել իրենց սրտում։

Ավելին

«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни» АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Амио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City Fest Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении