Сегодня: 20 Апрель 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Աստղագուշակ՝ հունվարի 12-ի համար

Խոյ: Բարեհաջող օր է սպասվում: Արդյունքները կարող են գերազանցել ձեր սպասելիքները: Նոր հնարավորություններ կընձեռնվեն, իսկ հաճելի անակնկալները կուրախացնեն: Հրաշալի օր է նոր աշխատանքի անցնելու, գործնական հարաբերություններ սկսելու, համատեղ նախագծերի մասնակցելու համար: Կընդունեք առողջ քննադատությունը, կուղղեք թույլ տված սխալները, ինչն էլ թույլ կտա հաջողության հասնել, վայելել շրջապատի սերն ու հարգանքը: Օրվա երկրորդ կեսին նոր մտահղացումներ կծնվեն, ստացված տեղեկությունները շատ շուտով պետք կգան: Ձեռք կբերեք վստահություն սեփական ուժերի նկատմամբ, կձգտեք հաջողության, ինչն էլ իրեն սպասեցնել չի տա:

Ցուլ: Օրը հաջող կդասավորվի, եթե զերծ մնաք չմտածված քայլերից և չփորձեք վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր երբևէ նեղացրել են ձեզ: Նպատակասլացությունն ու համառությունը կօգնեն աշխատանքում հաջողության հասնել, ամրապնդել գործնական հարաբերությունները: Հնարավոր է մասնագիտական առաջընթաց: Գումարային մուտքերի հավանականությունը մեծ է: Հարմար օր է տան համար անհրաժեշտ իրեր գնելու, բնակավայրում որոշ փոփոխություններ կատարելու համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի հանդիպումներ:

Երկվորյակ: Օրը հանգիստ կանցնի, նշանակալի իրադարձությունները քիչ հավանական են: Առօրյա խնդիրները շատ ժամանակ կխլեն, դրանք այնքան էլ հետաքրքիր չեն լինի, սակայն ուշադրություն կպահանջեն: Կարող եք ապավինել միայն սեփական ուժերին, հակառակ դեպքում ստիպված կլինեք օգնության սպասել, որը կուշանա: Հնարավոր է գումարային շահույթ, հին պարտքի վերադարձ: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, անգամ եթե ձեր տեսակետները չհամընկնեն, միևնույն է, կոնֆլիկտներ չեն ծագի: Կենսական ներուժը բարձր է: Ֆիզիկական աշխատանքը, սպորտային մարզումները չեն ձանձրացնի:

Խեցգետին: Այսօր պետք է զգույշ լինեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ, խոշոր գործարքներ են կնքում: Սխալ որոշումների արդյունքում նրանք ֆինանսական կորուստներ կկրեն: Ստիպված կլինեք շատ աշխատել: Հաճախ անհրաժեշտ կլինի ոչ միայն սեփական պարտականությունները կատարել, այլ նաև ուղղել գործընկերների վրիպումները, ինչը ժամանակ կխլի և գուցե ձանձրալի թվա: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում: Մտահոգված եք սեփական խնդիրներով և մտերիմների համար ժամանակ չեք գտնում: Այսօր սիրային ժամադրությունները կարող են վերջնականապես հիասթափեցնել ձեզ:

Առյուծ: Օրվա առաջին կեսը նպատակահարմար է կոմերցիոն գործունեության համար: Այս ժամանակահատվածում գումարային շահույթ կստանաք, հաջող գործարքներ կկնքեք: Օրն առավել բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են շինարարությամբ, վերանորոգման աշխատանքներով, անշարժ գույքի հետ կապված խնդիրներ են լուծում: Մասնագիտական լուրջ հեռանկարններ կունենան նրանք, ովքեր այսօր նոր աշխատանքի կանցնեն: Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կմեծանա: Առյուծներն այսօր գործնական են տրամադրված, էներգիայով լի են, կարող են ուժեղ մրցակցի հետ պայքարի մեջ մտնել և հաղթանակ տանել:

Կույս: Օրվա առաջին կեսին հնարավոր են որոշ անախորժություններ, որոնք ժամանակավոր բնույթ են կրում և շատ շուտով կմոռացվեն: Ուշադիր եղեք, քանի որ իրեր կորցնելու վտանգը մեծ է: Ուղևորություններն ինչ-ինչ պատճառներով հնարավոր է հետաձգվեն: Օրվա երկրորդ կեսը բարեհաջող կդասավորվի հատկապես նրանց համար, ովքեր կարևոր գործեր են ծրագրել: Կանանց հետ շփվելով՝ կարևոր ինֆորմացիա կստանաք: Երեկոյան հնարավոր են հաճելի հանդիպումներ, սիրային ժամադրություններ:

Կշեռք: Բարդ օր է սպասվում հատկապես նրանց համար, ովքեր հույս ունեին մանր հարցերն արագ լուծելու, այսօր դրանք նախատեսվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Բանակցությունները լարված կանցնեն: Տարաձայնություններ կծագեն անգամ նրանց հետ, ում հետ միշտ լեզու եք գտել: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Զգացմունքային դաշտն անկայուն է: Անգամ ամենակենսախինդ Կշեռքներն այսօր ուժասպառ կլինեն, անտարբեր կդառնան իրենց շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ:

Կարիճ: Բարեհաջող օր է մեծ ուշադրություն և կենտրոնացում պահանջող գործերով զբաղվելու համար: Ղեկավար պաշտոն զբաղեցնող Կարիճները պատրաստ են իրենց աշխատակիցներին հավասար ջանքեր գործադրել՝ ցանկալի արդյունքի հասնելու, շրջապատի հարգանքը վայելելու նպատակով: Բարեհաջող օր է գործատուների հետ հանդիպելու, աշխատանքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ և այլ անակնկալներ: Չեն բացառվում սիրային բնույթի նոր ծանոթությունները: Կարող եք ֆինանսական հարցեր լուծել, խոշոր գնումներ կատարել:

Աղեղնավոր: Օրվա ընթացքում հնարավոր են անախորժություններ, սակայն մի շտապեք օրը անհաջող համարել: Այն նպատակահարմար է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու, գումարային հարցերը կարգավորելու համար: Հնարավոր է՝ հայտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ձեր գործի մեջ ներդրումներ կատարել: Այսօր ցանկացած համագործակցություն շահեկան է: Կարող եք վերհիշել անձնական որոշ հին խնդիրներ: Եթե չստացվի լուծումներ գտնել, ապա գոնե կհասկանաք, թե որ ուղղությամբ է պետք փնտրել: Անձնական հարաբերություններում մի՛ շտապեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել, ձեզ կարող են ճիշտ չհասկանալ:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է կանանց հետ շփվելու համար: Նրանք, ովքեր բազմիցս օգնել են ձեզ, այսօր ևս կարող են օգտակար լինել: Նպատակահարմար օր է համատեղ ծրագրեր կազմելու, բանակցություններ վարելու համար: Այսօր անչափ հմայիչ եք, ինչը աննկատ չի մնա, կօգնի հաջողության հասնել: Օրվա երկրորդ կեսին նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Երեկոն կանցնի հանգիստ, մեծ հաջողությունների ակնկալիք չունենաք: Հնարավոր է հին խնդիրները գլուխ բարձրացնեն, կամ դրանց փոխարեն ի հայտ գան նորերը:

Ջրհոս: Պատրաստ եղեք այն բանին, որ արդյունքի հասնելու համար շատ ջանքեր ու նյարդեր կպահանջվեն: Այսօր հեշտ կտրվի միայն այն ամենը, ինչը ձեզ ամենևին էլ պետք չէ: Աշխատավայրում, տանը հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Որքան էլ պնդեք, միևնույն է, ձեր տեսակետներն այսօր հավանության չեն արժանանա: Երեկոյան հնարավոր են դրական փոփոխություններ, հնարավորություն կունենաք շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համակրելի մարդկանց հետ: Ժամադրությունները կարող են հիասթափեցնել սիրահարված Առյուծներին, իսկ նրանք, ովքեր կփորձեն գրավել իրենց ընտրյալի սիրտը, լավ տպավորություն կթողնեն:

Ձկներ: Կարևոր գործերը մի՛ հետաձգեք, դրանցով զբաղվեք առավոտյան, քանզի հենց այս ժամանակահատվածում է զգացմունքային դաշտը կայուն: Տրամադրության վրա չեն ազդի ո՛չ անախորժությունները և ո՛չ էլ տհաճ միջադեպերը: Հրաշալի օր է նոր աշխատակիցներ ընտրելու համար: Երեկոյան տանը հնարավոր են որոշ տարաձայնություններ: Այսօր չափից ավելի կասկածամիտ եք: Փորձեք ուշադիր լինել մտերիմների նկատմամբ: 

Ավելին

Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Карта Amio Visa Signature. Когда возможности безграничны Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Ucom продолжает модернизацию сетей Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Во время показа мод в Загребе модели вышли на сцену с кулонами армянского дизайнера Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Сын певицы Жасмин женился на 25-летней фигуристке Еве Хачатурян Молодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалей В Мехико при крушении вертолета погибли три человека Любовный гороскоп на сегодня 15 апреля В центре Саратова подрались мигранты: их переехал автомобиль Обещанная поддержка ЕС и США может предоставить Армении новые экономические возможности: анализ экономиста Надеюсь, что Европа в будущем будет рассматривать Армению как часть европейской цивилизации: депутат Парламента Швеции В Тегеране возобновили работу аэропорты имени имама Хомейни и Мехрабад Президент Казахстана прибыл с официальным визитом в Армению Предложение Аршака Карапетяна грозит нарушить покой действующих властей ,,ПАСТ'': Армения на пороге потрясений: пойдет ли Пашинян на ,,конфронтацию'' сознательно? Лизинговый договор и ряд преимуществ. Amio принимает участие в Leasing Expo со специальным предложением Международные переводы по картам VISA IDBank-а Сдача Арцаха была предательством со стороны руководства нашей страны: Аршак Карапетян Мы должны договориться с нашими соседями таким образом, чтобы в ближайшие 50 лет наши поколения не увидели войны: Аршак Карапетян Будем бороться за то, чтобы армянский народ был независимым, имел государственность, жил в мире: Аршак Карапетян Еще в 2021 году тогдашний министр обороны Аршак Карапетян подверг резкой критике компании, поставляющие питание военнослужащим Бонусы idplus в приложении Idram&IDBank Какой гражданский договор: почему запаниковали Андраник Кочарян и ГД?: ''Паст'' Андраник Кочарян – главарь убийц, старый лис: Оганес Шагинян Андраник Кочарян распространил ложь об Аршаке Карапетяне Ucom выступил с новым пакетным предложением Андраник Кочарян, который в свое время подвергся насилию, до сих пор находится в тяжелом психологическом состоянии Любите Армению, любите наш народ и вашими знаниями укрепляйте мощь и безопасность нашей Родины. Арман Варданян обратился к молодежи (фото, видео)