Սկանդալ. Հայաստանին զենք մատակարարած Պատրոն Դավոյի դեմ 4 քրեկան գործ է հարուցվել. ԱԱԾ
Մամուլում հրապարակված տեղեկություննների համաձայն՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։ Իրավաբան․net-ի հետ զրույցում ԱԱԾ-ից հաստատեցին տեղեկությունը։ Նա մեղադրվում է Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի պաշտոնատար անձանց հետ միասին առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ և անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով։