Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գեւորգ, դու հանձնել ես Շուշին կամ որ նույնն է համաձայն ես, որ Շուշին հանձնել են․Հովհաննիսյանը՝ դատախազին

Գեւորգ, ափսոսում եմ, բայց իմացի՛ր. դու հանձնել ես Շուշին կամ որ նույնն է համաձայն ես, որ Շուշին հանձնել են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ դատախազ Գեւորգ Բաղդասարյանի ու Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։

Նա, մասնավորապես, գրել է․

«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղակալ Գ. Բաղդասարյանը, ով այս ընթացքում աչքի է ընկել մեծամիտ ու ընդգծված անհարգալից պահվածքով, այսօր շատ էր նեղվել ու հունից դուրս եկել այն մտքից, որ իրեն ասացին «Շուշին հանձնող»։

Նախ՝ շատ գովելի է, որ նա չվիճարկեց այն փաստը, որ Շուշին հանձնվել է, այլ ոչ ընկել, որ Շուշին թուրքին տվել են Նիկոլը, Օմեգան, Էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել լհամը, Մեհրիբանն ու մյուսները։

Երկրորդ՝ Գեւորգը չի ուզում, որ իրեն ու Էրատոյին կամ Օմեգային նույն շարքում դասեն։ Նա ծառայում է նրանց, կատարում է նրանց քմահաճույքները, բայց ուզում է ածանցվել նրանցից՝ իբր՝ ես ի՞նչ հանձնող, գնացեք հանձնողին ասեք։

Չէ, Գեւորգ, ափսոսում եմ, բայց իմացի՜ր. դու հանձնել ես Շուշին կամ որ նույնն է համաձայն ես, որ Շուշին հանձնել են,  դու սատարել ես այն իշխանությանը, ով պատճառ դարձավ շուրջ 7000 երեխու մահվան,  դու ծառայում ես այն իշխանությանը, ով 10000 երեխու խեղման պատճառ դարձավ։

Պետք է առերեսվել իրականությանը ու գիտակցել՝ դու Շուշին ազատագրողին մեղադրողն ես ու ուզես թե ոչ, հենց քո ու շեֆիդ շնորհիվ նաեւ հնարավոր դարձավ Շուշին հանձնելը, ով իշխանություն առ իշխանություն, ժամանակ առ ժամանակ այնքան «նվիրված» ու սրտառուչ ծառայում է նորին։

Համաձայն չե՞ս, չե՞ս համակերպվել, բա ինչպե՞ս տեսնենք։ Ի դեպ, Գեւորգ անվան փոխարեն պետք է ու կարող է լինել նրա շեֆ Արթուրի անունը ու մյուսների, ովքեր ծառայում են դավաճաններին, ովքեր պատվեր են կատարում։

Հ.Գ. Տիեզերքում դատարկ տեղ չի մնում, դուք՝ բոլորդ, 7000 երեխու տեղ դատարկ եք թողել ու վախեցեք բումերանգից»։

 

 

Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները ԶՊՄԿ-ի վերջին 10 տարվա միայն 1-ին եռամսյակներում վճարած հարկերի դինամիկան Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների