Сегодня: 29 Март 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Այո, մենք Փաշինյանի շնորհիվ ենք հայտնվել խորհրդարանում. Լուսինե Բադալյան

Ես հրաժարվում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկը անկախ իր ճամբարից՝ կարող է թշնամու համար աշխատել։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն՝ անդրադառնալով Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որի համաձայն՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների եւ ՀՀ ԱԱԾ  գործակալ է։

«Եթե նախորդ իշխանությունը պատրաստվում էր իշխանություն զիջել՝ իմանալով, որ  թշնամական երկրի ագենտուրա կա այստեղ, այդ ի՞նչ խղճով եւ ի՞նչ հանգստությամբ կարողացավ իշխանությունը զիջել։ Փաստաթղթի իսկությունը պետք է ճշտել։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկը անկախ իր ճամբարից՝ կարող է թշնամու համար աշխատել։ Նույնիսկ, այն մարդը, ում նկատմամբ ես խիստ բացասական վերաբերմունք ունեմ, միեւնույն է՝ չեմ հավատում, որ կարող է գնալ այդ քայլին»,- ասաց նա։

 Լուսինե Բադալյանը լուրջ չի վերաբերվում հրապարակված փաստաթղթին։ Ասում է՝ ո՞ւր մնաց հայրենասիրությունը, ինչո՞ւ իշխանափոխությունից առաջ այդ տեղեկատվությունը չէր հրապարակվում եւ ժողովրդին ասվում, թե ով է գալիս իշխանության։

Իշխող ուժի պատգամավորը հուսով է, որ ԱԱԾ-ն կտա սպառիչ պատասխաններ, որովհետեւ ինքը նաեւ հրաժարարվում է հավատալ, որ Հայաստանը չունի այնպիսի ամուր ԱԱԾ, որը ՀՀ քաղաքացուն կարող է պաշտապնել օտաերկրյա գործակալներից։

Անդրադառնալով լայն քննարկումների առիթ դարձած ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությանը, թե վնասակար եւ հետադիմական է համարում այն կարծիքները, որ պետք է հզորանալ, վերազինվել եւ հաղթանակ կերտել, Բադալյանն նախ ասաց, որ պետք է բոլորի կարծիքը հարգել՝ անկախ նրանից դրա հետ համաձայն ես, թե ոչ։

«Նորմալ է, երբ տիկին Նազարյանը կարող է մտածել, որ խաղաղությունն է զարգացման ճանապարհը, մեկ ուրիշը կարող մտածել, որ պատերազմն է երազանքներին հասնելու ճանապարհհը, մեկ ուրիշ մարդ էլ կարող է ամեն ինչ անել խաղաղության համար, բայց եթե կա պատերազմի  անհրաժեշտություն, պետք է հավուր պատշաճի պատրաստվել։ Որեւէ մեկը չի ուզում, որ պատերազմ լինի, բայց այնուամենայնիվ, խաղաղության ձգտելով հանդերձ պետք է պատրաստ լինել բոլոր ֆորսմաժորային իրավիճակներին, պատերազմին։ Պետք  է պատրաստ լինել պատերազմի, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, պատմական անցյալը եւ այլ հանգամանքներ»,- ընդգծեց նա։

Ռազմագերիներ վերադարձի հարցում, ըստ Բադալյանի, ամեն ինչ արվում է, բայց այն արագ լուծվող հարց չէ։ Մոսկվայում տեղի ունեցած  հանդիպումը, որտեղ չհաջողվեց ռազմագերիների հարցը լուծել, Լուսինե Բադալյանը ձախողում չի համարում։

«Որովհետեւ օրակարգում գերիների հարցը դրված չէր, վարչապետն ինքն էր օրակարգ տարել այդ հարցը, հետեւաբար, այնպես չէր, որ բոլորը հավաքվել էին  գերիների հարցը քննարկելու»,- նկատում է նա։

Անդրադառնալով իր կողմից մանդատը վայր դնելու ավելի վաղ ունեցած մտադրության մասին, Լուսինե Բադալյանն ասաց, որ այդ քայլին չի գնացել, որովհետեւ ինքը պարտավորություն ունի ուժերի ներածին չափով աշխատել, բացի այդ, եթե առաջիկայում սպասվում են արտահերթ ընտրություններ, ապա նրա կարծիքով՝ մեծ բան  բա չի փոխվի, եթե հիմա մանդատը դնի, բայց այդ ընթացքում կարող է օգտակար լինել իր գործունեությամբ։

«Այնուամենայնիվ, պետք է արդար եւ ազնիվ լինե եւ ասել՝ այո, մենք Փաշինյանի  շնորհիվ ենք հայտնվել խորհրդարանում, հետեւաբար կեղծել ու պատմել, որ ես եւ իմ ընտրողները․․․․, իհարկե, բոլորս ունենք որոշակի չափով ընտրողներ, թերեւս ես բավարար չափով քվեներ ունեցել եմ, որպեսզի երբեմն ինձ թույլ տամ այդպես արտահայտվել, բայց  դա արդար ու ազնիվ չեմ համարում, որովհետեւ մեկ այլ հանգամանքում հնարավոր է էդպիսի իրավիճակ չստեղծվեր։ Մենք եկել ենք հետհեղափոխական  քաղաքական իրավիճակում, եւ հեղափոխության դեմքը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե ես, կամ մեկ այլ պատգամավոր»,- հավելեց նա։

Մանրամասները՝ այստեղ

Для эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак Карапетян Ucom запускает процесс переоснащения сетей в ряде регионов Армении Сострадание и осознание личной ответственности к Родине и судьбе нашей страны создают основу для создания партии։ Аршак Карапетян Ucom запускает процесс переоснащения сетей в регионах Армении Говорю, потому что знаю: обращение Аршака Карапетяна Бонус в размере 5 000 драмов от IDBank для владельцев пенсионных карт Пашиняновская власть вступила в опасную игру։ Аршак Карапетян Волонтеры общенационального движения «Единство» предлагают свою помощь Москве Соболезнуем Правительство Пашиняна не понимает последствий своих шагов: Аршак Карапетян IDBank - участник конференции общественной организации Мой лес Армения Пашинян уничтожает историю, культуру и делает это запрограммированно: Аршак Карапетян Движение «Всеармянский фронт» сохранит суть и деятельность движения: Аршак Карапетян Премьер пугает войной, чиновники дистанцируются: политтехнолог о ситуации в Армении IDBank выпускает 1-й транш долларовых облигаций 2024 года Никол Пашинян спрашивал, почему мы воюем, почему не отступаем? Новые раскрытия Аршака Карапетяна В 2023г. кредитный портфель МСБ Америабанка вырос более чем на 30% Цифровые карты Amio с безграничными возможностями и кэшбэком 5% Горнодобывающая промышленность играет важную роль в обеспечении материалов для энергетического перехода и зеленой экономики: Роман Худоли Действующие власти больше не признают красных линий в антироссийской политике: Аршак Карапетян НАТО-сокрушающий диктатор для независимых наций и суверенных государств․ Хачик Асрян Международный день клиента в IDBank-е Шаги действующих властей Армении наносят серьезный ущерб жизненно важным интересам страны։ Аршак Карапетян Наблюдения бывшего главы вооруженных сил Армении об опасностях, угрожающих нашей стране IDBank приостанавливает обслуживание карт МИР Нынешние власти должны собрать чемоданы и уйти: Аршак Карапетян Ухудшение отношений с ЕАЭС может иметь цепные и катастрофические последствия։ Аршак Карапетян Новые открытия Аршака Карапетяна и реакция на абсурдные заявления премьер-министра Действующие власти сами не понимают, куда ведут Республику Армения: Аршак Карапетян Три Грустные Истории о Мошенниках Либо они авантюристы, либо не понимают, что такое национальная безопасность. Аршак Карапетян Аршак Карапетян, находясь в командировке в Дубае, физически не мог каким-либо образом участвовать в управлении войсками «Дни Пашиняна сочтены։ он уйдет и обязательно ответит»: «Паст» Нелепые и выдуманные аргументы премьер-министра в TikTok Ucom в 2023 году показал высокий уровень роста в сфере фиксированной и мобильной связи Число мобильных абонентов Team превысило 1 миллион Пашинян понимает, что его дни сочтены, он уйдет: Аршак Карапетян Действия Пашиняна и его сторонников нанесут исключительно вред интересам Армении. Аршак Карапетян Новые разоблачения Аршака Карапетяна о выдуманных обвинениях премьер-министра и последствиях его вмешательства в дела военных В связи с празднованием Международного женского дня сотрудницы ЗММК были награждены