Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իմ հաշվարկներով 1 ժամում 200-300 հոգու եմ խոցել. փոխգնդապետը պատրաստ է իրենց գյուղը հետ բերել

Խոջալուի 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սահակ Ավշարյանը պատերազմի առաջին իսկ օրից եղել է ամենաթեժ կետերում։

NEWS.am-ի հետ զրույցում Ավշարյանը պատմեց, որ ծնունդով Մարտունու շրջանի Շեխեր գյուղից է, որն այս պատերազմի ընթացքում անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Պատերազմի օրերին եղել եմ նույն գումարտակի հրամանատարը։ Սկսել եմ Շեխեր գյուղից, այնուհետեւ տարբեր ուղղություններով. եկել ենք Կարմիր Շուկա, այդտեղ մեզ խոցել է հակառակորդը, 3 տանկ տեղում խփել ենք, տեղափոխվել ենք նորից մեր կենտրոնացման շրջանի մոտ, 2 օր անց եկել ենք Շոշ գյուղ, այդտեղից նոյեմբերի 1-ին բարձրացել ենք դեպի Չանախչի, Սղնախ, մասնակցել ենք այդտեղի հիմնական գործողություններին։ Նոյեմբերի 8-ին իմ հաշվարկներով 1 ժամում 200-300 հոգու եմ խոցել, մոտ 80 կրակոց եմ կատարել տանկից»,- պատմեց փոխգնդապետը։

Սահակ Ավշարյանը պատմեց նաեւ, որ նոյեմբերի 9-ի առավոտյան հակառակորդը փորձել է թիրախավորել իրենց։

«Ամսի 9-ի երեկոյան բարձրացանք այլ ուղղությամբ, սկսեցին ուրիշ զենքերից կրակել, շուտ տանկը իջեցնում եմ թաքստոց, մենք այլ ուղղությամբ իջնում ենք ներքեւ, երբ ցանկանում էինք վերադառնալ տանկը նորոգելու, կասետային ռումբերից հարվածներ սկսեցին հասցնել մեր ուղղությամբ։ Երեք հրադադարի ժամանակ էլ պայմանավորվածից մի քանի ժամ առաջ ամբողջ հզորությամբ կրակում էին, նոյեմբերի 9-ին էլ էր այդպես, ինչ ունեին՝ ամբողջը «լցրեցին» Շոշ գյուղի մեջ, մենք այդ գյուղում էինք։ Հրադադարին չէինք հավատում, որովհետեւ նախորդները չէին պահպանվում։ Ուրախ չէինք, ուզում էինք հաղթած լինել, տխուր էինք»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք պատրաստվա՞ծ էր իրենց գումարտակը, Ավշարյանն ասաց, որ պատերազմից մոտ 1,5 ամիս առաջ Տիգրանակերտում մեծ զորավարժության է մասնակցել, հասկացել է, որ բանակը պատրաստ է. «Ես կարծում եմ՝ հնարավոր էր եւ կհաղթեինք այս պատերազմում։ Կարծում եմ՝ հակառակորդի ԱԹՍ-ները եւ գերճշգրիտ զենքերը շատ էին, եթե գոնե ԱԹՍ-ները չլինեին, կհաղթեինք»։

Ավշարյանն ասաց, որ գումարտակից 4 նշանառու օպերատոր է զոհվել. «Գումարտակիս «գլխին եմ եղել», դրա շնորհիվ էլ քիչ զոհ ենք տվել։ Այս պահին շարունակում եմ ծառայությունս, ինչ դժվար տեղ լինի՝ պատրաստ եմ։ Իմ հայրենիքն է, իմ հողն է, դեռ մի գուցե կարողանանք իմ գյուղն էլ հետ վերցնել»։

Ավելին

Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել