Ավինյանը կարևոր հայտարարություն արեց
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի այն հարցին, թե քաղաքացիների անվտանգության հետ կապված ինչ երաշխիքներ կարող են տալ՝ Սյունիքից մինչև Տավուշ, ասաց՝ շատ է քննարկվել հայ և ադրբեջանական սահմանապահ զորքերի տեղակայման, անվտանգային այն հարցերը, որոնք առաջացել են փոփոխությունների հետ կապված:
«Այնտեղ ներկա են նաև ռուս սահմանապահ զորքերը, և մինչ օրս այդ ճանապարհահատվածով անցնող ավտոմեքենաների և առհասարակ տրանսպորտի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել: Սահմանապահ զորքերի տեղակայումը, կարելի է ասել, որոշ չափով ավարտվել է: Մենք անցնելու ենք հաջորդ փուլում արդեն բովանդակային բանակցությունների՝ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ: Այդ առումով նույնպես կառավարությունը շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ նախնական քննարկումներ է իրականացրել, և մեր դիրքորոշումները հստակեցվել են: Կարծում եմ՝ վերջանական լուծումներ ունենալու պարագայում, որը բավականին երկարատև պրոցես է լինելու, անվտանգային միջավայրը ևս մեկ անգամ կվերագնահատվի»,- ասաց փոխվարչապետը: