Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ի՞նչ վճարումներ պետք է կատարել՝ վարորդական վկայական ստանալու համար

Վարորդական վկայական ստանալու համար որակավորման քննությունները դրական հանձնած անձը ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան նրան հատկացվելիք վարորդական վկայականի գործողության ժամկետի ավարտը, ներկայացնում է վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, որի չափը կազմում է'12000 դրամ և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է վարորդական վկայական: Իսկ մինչև նրան հատկացվելիք վարորդական վկայականի գործողության ժամկետի ավարտը, նշված փաստաթուղթը չներկայացնելու դեպքում անձը կրկին պետք է մասնակցի որակավորման քննություններին:  

Թեմայի մասին Իրավաբան.net-ին մանրամասներ է ներկայացրել իրավաբան Զարինե Հովհաննիսյանը։ «Վարորդական վկայական ստանալու համար որակավորման քննությունները բացասական հանձնելու դեպքում կայացվում է վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշում։ Այնուհետև դրան համապատասխան քննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Իսկ տեսական քննությունը բացասական հանձնելու դեպքում վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշումը անձին է հանձնվում անմիջապես քննության ավարտից հետո, իսկ գործնական քննությունը բացասական հանձնելու դեպքում՝ ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը։   Այդ որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով»,-նշում է իրավաբանը' հղում անելով ՀՀ Կառավարության 26 մարտի 2020 թվականի N 385-Ն որոշմանը:  

Նույն որոշմամբ սահմանված են նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերը, այն է՝  

1. Անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով՝ 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար' անձնագիր կամ նույնականացման քարտ (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու դեպքում անձին վարորդական վկայական չի տրամադրվում, բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, որոնց դեպքում վարորդական վկայականը տրամադրվում է ըստ նրանց՝ բնակչության պետական ռեգիստրում առկա վերջին հաշվառման վայրի) կամ զինվորական գրքույկ' ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող' անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական.

  2) օտարերկրյա քաղաքացիների համար' օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ' մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ ՀՀ հատուկ անձնագիր.  

3) քաղաքացիություն չունեցող անձանց համար' օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ' մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ ՀՀ հատուկ անձնագիր.  

4) փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար' կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ. 

5) ապաստան հայցողի համար' ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

6) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար' ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական):

2. Քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (3000 դրամ)

3. Գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության վճարի վճարման անդորրագիր(10 000 դրամ)

4. Վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր( 12 000 դրամ):  

5. Վարորդական վկայական ստանալու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող կազմակերպության (այդ թվում' ռազմաուսումնական հաստատության) կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (որը պարունակում է ուսուցում իրականացնող կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն, պետական գրանցման և (կամ) հարկ վճարողի հաշվեհամարը, վարորդական դասընթացների մասնակցի անձնական տվյալները, ինչպես նաև այն հաստատելու իրավասու անձի ստորագրությունը և կազմակերպության կնիքը)' բացառությամբ «A», «B» և «C» կարգերի ու «AM», «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքերի, որոնց համար նշված ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում։  

6. Վարորդական վկայական (նոր կարգերի (ենթակարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու որակավորման քննություններին մասնակցելու, վարորդական վկայականի փոխանակման կամ միջազգային վարորդական վկայական ստանալու դեպքում):  

7. Վարորդական վկայական ստանալու համար հիմք հանդիսացած փաստաթուղթ (այլ երկրներում ստացած վարորդական վկայականների կորստյան դեպքում կրկնօրինակ տալու համար):

Ավելին

Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Իշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնելու համար. Արշակ Կարապետյան