Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արթուրն ամեն շաբաթ այցելում էր Եռաբլուր և մաքրում Մոնթեի գերեզմանը. նա զոհվեց իր սիրելի Մոնթեի պաշտպանած Մարտունիում

19-ամյա զինծառայող Արթուր Սուքիասյանը սեպտեմբերի 27-ին պետք է գար Հայաստան, սակայն, պատերազմի լուրն իմանալով, մնացել էր Ջաբրայիլում:

«Սեպտեմբերի 27-ին Արթուրը Հայաստան պետք է գար, քանի որ առողջական խնդիրներ ուներ, բայց վիրավոր ընկերներին տեսել էր հոսպիտալում և մնացել էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արթուրի մայրը՝ Հրանուշ Սուքիասյանը:

Արթուր Սուքիասյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի միանգամից երկու ֆակուլտետում՝ հայ բանասիրության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժնում։ Արթուրի գլխավոր նպատակը քաղաքական գործիչ դառնալն էր:

«Արթուրը երկու բաժիններում էլ գերազանցությամբ էր ավարտել կիսամյակը և զորակոչվել բանակ: Երբ խոսում էինք, ասում էր՝ գալու եմ ու ավելի լավ եմ սովորելու: Եթե ցանկանում էինք Արթուրին հաճոյանալ, ուղղակի գիրք էինք նվիրում իրեն: Ցանկանում էր քաղաքական գործիչ դառնալ՝ մինչև անգամ նախագահ կամ վարչապետ: Ուսումնասիրում էր, թե ինչպիսին պետք է լինի առաջնորդն իր երկիրը զարգացման տանելու համար։ Կարդում էր տարբեր երկրների առաջնորդների կենսագրականները։ Երազում էր խաղաղ, արդար ու երջանիկ Հայաստանի մասին:

Մի անգամ դպրոցում պատմության ուսուցչուհուն ասել էր՝  Արցախի հարցը պատերազմով է լուծվելու, ուղղակի ինձ են սպասում, որ գնամ բանակ....»,- հիշում է Արթուր Սուքիասյանի քույրը՝ Անի Սուքիասյանը:

Ծառայության ընթացքում Արթուրը նույնպես շարունակում էր ընթերցանությամբ զբաղվել և հարազատներին խնդրում էր իրեն գրքեր ուղարկել:

«Վերջին երկու տարիներին անսահման շատ էր կարդում։ Ծառայության մոտ ինն ամիսների ընթացքում 20 գիրք ուղարկեցինք իրեն։ Այդ գրքերը մնացին Ջաբրայիլում, իր մահվանից հետո մենք այստեղ նորից գնեցինք գրքերն ու վերականգնեցինք իր գրադարանը»,– ասում է Արթուրի մայրը։

Արթուրը «Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի» սան էր, կարատեի սեւ գոտի ուներ, բազմաթիվ հաղթանակներ էր տարել կովկասյան և եվրոպական մրցաշարերում:

«Մեր լավագույն սաներից էր: Որպես մարզիկ շատ պատասխանատու էր և օրինակելի: Մեր խմբի ուրախությունն էր: Մրցաշարերից մեկի ժամանակ կիսաեզրափակչում և եզրափակչում նոկաուտով պարտության էր մատնել ադրբեջանցի հակառակորդներին:

Թեպետ 18 տարեկան էր, բայց պատանու մտածելակերպ չուներ, շատ խոր ու լուրջ դատողությունների տեր տղա էր»,- ասում է Արթուրի մարզիչը՝ Արծրուն Միսակյանը:

Արթուրի ընկերը պատմում է՝ յուրաքանչյուր հաղթանակից հետո Արթուրը մեծ տոն էր կազմակերպում ու անպայման երգում էր:

«Վերջին տարիների մրցաշարերի ժամանակ միշտ միասին էինք լինում ու սովորաբար հաղթում էինք: Մեզ համար ավանդույթ էինք ձևավորել՝ ամեն հաղթանակից հետո լուսանկարվում էին: Մեր վերջին զրույցի ժամանակ, երբ վիրավոր էր, ասաց՝ համբերիր, այս ամենն ավարտվի, կգամ ու ամեն ինչի կհասնենք: Այդ զրույցը երբեք չեմ մոռանա»,- հիշում է Արթուրի ընկեր Մհեր Գևորգյանը:

Արթուր Սուքիասյանը զինվորական ծառայության էր անցել հունվարի 23-ին Ջաբրայիլում: Արթուրը հոկտեմբերի 10-ին վիրավորվել էր Հադրութում, սակայն կարճ ժամանակ անց, դեռ լիովին չապաքինված, վերադարձել էր ռազմաճակատ:

«Վիրավոր ժամանակ զանգահարեց ու ասաց՝ մամ ջան, քեզ շատ եմ սիրում, բայց մինչև վերջ գնալու եմ»,- ասաց Հրանուշ Սուքիասյանը:

Հարազատները նշում են՝ Մոնթե Մելքոնյանն Արթուրի կուռքն էր: Ամեն շաբաթ Արթուրն այցելում էր Եռաբլուր և մաքրում էր Մոնթեի գերեզմանը:

«Արթուրն ամեն շաբաթ գնում էր «Եռաբլուր», իր համար սրբավայր էր։ Գնում էր, Մոնթեի գերեզմանն էր մաքրում ու երբ գնաց ծառայության, ընկերներին էր ասել, որ իրենք գնան ու մաքրեն: Արթուրս զոհվել է Մոնթեաբերդում՝ իր սիրելի Մոնթեի պաշտպանած Մարտունիում: Արթուրն իսկական հերոս էր, հրեշտակ, ու մենք շատ շնորհակալ ենք Աստծուց, որ այդ հրեշտակին հենց մեզ է տվել: Ինքը պատրաստ էր իր կյանքը զոհել թեկուզ հանուն այն տղաների, որոնք այլևս չկան»:

Արթուր Սուքիասյանը նահատակվել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում անօդաչու թռչող սարքի հարվածից: Հուղարկավորվել է նոյեմբերի 14-ին «Եռաբլուրում»:

Ավելին

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան