Ճանապարհային ոստիկանները 7 օրում 86 ոչ սթափ վարորդ են հայտնաբերել
Ապրիլի 15-ից 21-ը ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել Երեւանում եւ մարզերում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Ոստիկանները ճանապարհային կանոնների կոպիտ խախտումների համար պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 237 տրանսպորտային միջոց, վարորդներից 86-ը եղել է ոչ սթափ վիճակում։