Ֆիզուլու շրջանում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն
Մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 5 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Հունվարի 22-ին Ֆիզուլու շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում 5 զինծառայողի աճյուն ենք գտել: Մարմինները պետք է ենթարկվեն դատաբժշկական փորձաքննության' ինքնությունները պարզելու համար»,- ասաց Թադևոսյանը: Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1256 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: «Այսօր որոնողական շարունակվում են Ֆիզուլու և Քաշաթաղի շրջաններում, Թալիշ-Մատաղիս ուղղություններում»,- ասաց Թադևոսյանը: