Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հունվարի 26–ին, Կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է.

«Այս ծրագիրը մենք նախապատրաստել ենք շատ մեծ խանդաղատանքով եւ մեծ սպասումներով ու հույսերով: Ծրագրի իմաստը եւ նպատակն այն էր, որ Սփյուռքի երիտասարդ մասնագետները գան եւ ներգրավվեն Հայաստանի պետական կառավարման մարմիններում, աշխատեն մի որոշակի ժամանակաշրջան, իրենց հետ բերեն նոր դիտանկյուն, նոր հայացքներ, նոր թարմություն, կողքից կարողանան տեսնել եւ քննել՝ ինչ է կատարվում:

Բայց պետք է խոստովանել, որ ծրագիրը հենց սկզբից ուղեկցվեց մի շարք բարդություններով. նախ կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեց, ապա համընկավ մեզ համար ամենաբարդ, դժվար եւ դաժան ժամանակաշրջանի՝ պատերազմի հետ: Եվ, իհարկե, այս առումով ժամանակաշրջանը ամենանպաստավորը չէր, չնայած, մյուս կողմից, գուցե թե ամենաբարդ շրջանում ձեր այստեղ ներկա գտնվելն ինչ-որ առումով շատ մեծ բարոյական աջակցություն էր մեզ բոլորիս, այն նախարարություններում եւ գերատեսչություններում, որտեղ դուք ներգրավված եք եղել: Եվ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել նաեւ, որ այս դժվար, չափազանց դժվար ժամանակշրջանը ներսից կիսել եք մեզ հետ:

Եվ հիմա՝ այս թեման եւ գաղափարը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում, ավելի հրատապ եւ ավելի սուր է դառնում, որովհետեւ այն մարտահրավերները, որոնք կան երկրի առաջ, իհարկե, մեր ազգային ինտելեկտուալ եւ ընդհանրապես ներուժի համախմբման միջոցով է հնարավոր լուծել: Բայց մենք նման ձեւակերպումներ անելիս եւ բանաձեւեր կազմելիս պետք է շատ կոնկրետ ձեւակերպենք, թե ինչ նկատի ունենք, եւ ընդհանրապես այս հարաբերություններում ինչն է, որ պետք է փոխենք եւ ինչպես է, որ պետք է փոխենք: Բայց դա ավելի երկար խոսակցության հարց է: Ես հիմա կուզենայի նաեւ լսել ձեզ, մասնավորապես, պարոն Սինանյան, Ձեր կարծիքը ծրագրի ընթացքի վերաբերյալ: Եվ նաեւ մտքեր փոխանակենք, թե ինչ տպավորություններ ունեն մասնակիցները եւ կառավարության ներկայացուցիչները ծրագրի, նրա հետագայի, շարունակականության եւ արտահայտման ձեւերի մասին»:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը նշել է, որ անդրանիկ «իԳործ»-ի ընթացիկ արդյունքները վկայում են, որ այն համապատասխանում է դրա հիմքում դրված տեսլականին: Մասնակցության շուրջ 800 դիմում է ստացվել, այս տարի մասնակիցների թիվը 49-ն է, ծրագիրը մեկամյա է: Սփյուռքահայ մասնագետները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ավստրիա, Գերմանիա, Թաիլանդ, Իսրայել, Իրան, Լիբանան, Կանադա, Կիպրոս, Նիդերլանդներ, Շվեդիա, Չինաստան, ՌԴ, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա: Ընդ որում, մասնակիցներ են ժամանել նաեւ պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո: Նրանք աշխատանքի են անցել 19 պետական կառույցում՝ հնարավորություն ունենալով սեփական փորձն ու գիտելիքները ներդնելու տարբեր ոլորտների բարելավման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաեւ ծրագրի սոցիալական կողմին եւ տեղեկացրել, որ մասնակիցների մի մասը հայրենադարձման որոշում է կայացրել եւ Հայաստան տեղափոխվել ընտանիքներով: Ինչ վերաբերում է գործնական ասպեկտին, Զ. Սինանյանի խոսքով՝ սփյուռքահայ մասնագետները 3-4 ամսվա աշխատանքի ընթացքում արդեն որոշակի հաջողություններ են արձանագրել ցուցադրելի արդյունքների՝ մշակված ծրագրերի, առաջարկների, տեսքով: Ծրագրի մասնակիցները նաեւ այցելել են Արցախ:

«իԳործ»-ի մասնակիցները ներկայացրել են իրենց, այն աշխատանքը, որ իրականացնում են պետական տարբեր գերատեսչություններում, ինչպես նաեւ վարչապետի հետ կիսվել տպավորություններով եւ հարցեր ուղղել նրան: Երկխոսության շրջանակում Նիկոլ Փաշինյանը նրանց հետ մտքեր է փոխանակել հետպատերազմյան իրավիճակներում անելիքների, Հայաստանի վերափոխման ու առաջընթացի, տնտեսության զարգացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, կրթության բարեփոխման, նորարարական եւ գիտելիքահեն մտածելակերպի խթանման, տարբեր ոլորտներում ՏՏ զարգացման, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապի ամրապնդման, Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության ուղղությամբ աշխատանքի, մշակույթի տարածման շուրջ:

«իԳործ»-ցիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ նման ծրագիր նախաձեռնելու համար, որը հնարավորություն է տալիս գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել հայրենիքի զարգացմանը՝ հատկապես այսօրվա դժվարին իրավիճակում: Նրանք հայտնել են, որ արդեն ունեն հաջողության պատմություններ, հանդես են եկել որոշակի նախաձեռնություններով, ծրագրերի առաջարկներով եւ շարունակելու են աշխատել:

Վարչապետն ընդգծել է՝ այս ծրագրով կառավարությունը նպատակ ունի համազգային հավաքական ջանքերն ի մի բերել ու մեկտեղել մայր հայրենիքի զարգացման գործում, որպեսզի, բացի հոգեւոր ամուր հիմնարար կապից, Սփյուռքը հայրենիքի հետ կապվածության նաեւ այլ հարթակներ ունենա: Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հետադարձ կապը եւ հորդորել «իԳործ»-ի մասնակիցներին՝ արձանագրել խնդիրները, ներկայացնել լուծման առաջարկներ:

ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»