Այսօր՝ 08 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Տակդիրներ նորածինների համար. օգտագործե՞լ, թե՞ ոչ

Մանկական տակդիրներն այսօր դասվում են ծնողների համար ամենաօգտակար պարագաների շարքում։ Բազմաթիվ առավելությունների կողքին, սակայն, կան նաև թերություններ, փորձենք միասին հասկանալ դրանց վնասակարությունն ու օգտակարությունը։ Օգտակարության և վնասակարության հարցում երկու կարծիք կա։ Շատերը կողմ են, սակայն մասնագետների և ծնողների մի հոծ զանգված էլ դեմ է։

Մեկանգամյա օգտագործման տակդիրները խոչընդոտում են որոշակի պահի, որոշակի տեղում միզելու և արտաթորելու պայմանական ռեֆլեքսի ձևավորմանը։ Խանգարվում են մաշկի մի շարք ֆունկցիաներ՝ ջերմակարգավորումը, շնչառությունը, ինքնամաքրումը։ Բացի այդ, տակդիրի ստեղծած «ջերմոցային էֆեկտը» վնասակար է տղաների համար, և երկարատև օգտագործման դեպքում հասուն տարիքում կարող է տարատեսակ խնդիրների պատճառ դառնալ։ Մեկ այլ տեսության համաձայն՝ նոր սերնդի տակդիրները թուլացնում են կղանքի հետ դուրս եկող լիպազի և պրոտեազի ֆերմենտների ակտիվությունը՝ նվազեցնելով դերմատիտի առաջացման վտանգը։ Ներծծում են կղանքը և արգելում դրա արտահոսքն ու շփումը մաշկի հետ՝ կանխելով հնարավոր ինֆեկցիայի տարածումը։ հոգեբաններն ու ֆիզիոլոգները 12-18 ամսական տարիքը համարում են արտաթորման «հմտությունների» ձևավորման շրջան, իսկ տակդիրների շարունակական օգտագործման դեպքում այդ «հմտությունները» ձևավորվում են երեք տարեկանում։ Եթե արդեն կողմնորոշվել եք տակդիր օգտագործելու հարցում, ապա պետք է իմանալ նաև դրանից հրաժարվելու ձևը։ Երեխային զուգարանից օգտվել սովորեցնելու համար նախ նա պետք է քայլել, խոսել կամ ուզածը հասկացնել իմանա։

Երեխայի պատրաստ լինելը երևում է մի քանի նշանից՝

երեխայի հագուստը չոր է քնից հետո, ինչպես նաև արթնանալուց երկու ժամ անց,

երեխան միշտ նույն ժամերին է արտաթորում,

կարողանում է ժեստերով, միմիկայով կամ բառերով հասկացնել, որ զուգարան գնալու ցանկություն ունի,

հասկանում է և կարողանում է կատարել մայրիկի հրահանգը,

երեխան հարմարավետ չի զգում տակդիրով։

Ինչ հաճախականությամբ փոխել նորածնի տակդիրը և ինչպես ընտրել ճիշտ չափսը

Տակդիրը հարկավոր է փոխել այն ժամանակ, երբ կեղտոտվում է։ Նորածնի տակդիրը պետք է օրական մոտավորապես տասն անգամ փոխել, աճին զուգընթաց այդ քանակը պակասում է՝ դառնալով չորսից հինգ անգամ։

Խորհուրդ է տրվում տակդիրը փոխել կերակրելուց հետո, ամեն անգամ կեղտոտվելուց անմիջապես հետո, քնելուց առաջ, արթնանալուց հետո, զբոսանքի գնալուց առաջ։

Տակդիրը փոխելուց առաջ հարկավոր է նախապատրաստել մաշկը մշակելու պարագաները՝

բամբակ, ջուր, բուսական յուղ կամ երեխաների համար նախատեսված հատուկ քսուք, որ հնարավոր է գնել դեղատնից։

Տակդիրի յուրաքանչյուր տեսակ նախատեսված է որոշակի տարիքի երեխայի համար՝

«մինի»՝ 3-6 կգ քաշով երեխաների համար,

«միդի»՝ 4-9 կգ, «մաքսի»՝ 9-18 կգ,

«ջունիոր»՝ 12-25 կգ։

Սովորաբար «միդի» չափսը համապատասխանում է 2-3 ամսական երեխային, «մաքսին»՝ 7-8, «ջունիորը»՝ 12 ամսականից մեծ։

Աղբյուր

 

Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը Գլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաք Ամերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը դիտարկում է ՄԻԵԴ դիմելու հարցը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման Սաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Ջուդ Բելինգեմը՝ «Ոսկե գնդակի» ֆավորիտ Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան