Ալիևը զանգահարել է Պուտինին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որի ընթացքում քննարկվել է ԼՂ-ում հրադադարի ռեժիմը վերահսկելու ուղղությամբ ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իլհամ Ալիևը շնորհավորել է իր ռուս գործընկերոջն Աղդամի շրջանում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացման կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները շեշտել են, որ դիտարկման կենտրոնը ծառայելու է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելուն»,-ասված է հայտարարության մեջ:
Պուտինը և Ալիևն ընդգծել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով Մոսկվայում կայացած հանդիպման կարևորությունը՝ նվիրված նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ: