Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանյան աշխատավարձերի շուկայի ուսումնասիրությունը՝ տարբեր աշխատատեղերի համար

 Cascade People & Business ՄՌ ծառայություններ և խորհրդատվություն տրամադրող ընկերությունը R-insights Research Company հետազոտական ընկերության հետ համատեղ մշակել են նախագիծ, որի նպատակն է հայաստանյան աշխատավարձերի շուկայի ուսումնասիրությունը (salary survey)՝տարբեր աշխատատեղերի համար: Ընտրվելու են կազմակերպությունների համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող պաշտոններ/աշխատատեղեր, որոնց վերաբերյալ իրականացվելու է աշխատավարձի ուսումնասիրություն:«Մեր իրականությունն էապես փոխվել է, և այս պահի կարևոր խնդիրներից մեկն, ըստ մեզ, ՄՌ համայնքը հասանելի, արագ և միևնույն ժամանակ խորքային գործիքներով ապահովելն է: Հատկապես առանցքային ենք համարում աշխատավարձի ուսումնասիրության նորագույն ստանդարտների ներմուծումը մեր իրականություն: Ըստ այդմ՝ մշակել ենք համատեղ պրոդուկտ՝ միավորելով երկու ընկերությունների փորձագիտական ռեսուրսները:»,- նշել է Cascade People & Business խորհրդատվական ընկերության հիմնադիր և Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի նախագահԱրփի Կարապետյանը:

Нет описания.

 «Աշխատավարձերի ուսումնասիրության՝ մեր կողմից մշակված մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս համապարփակ կերպով գնահատել պաշտոնների վարձատրությունների բաշխումը շուկայում ՝ միևնույն ժամանակ փորձելով հնարավորինս քիչ ծանրաբեռնել ՄՌ բաժինների պատասխանատուներին՝ պահանջվող տվյալների տրամադրման փուլում: Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ ձգտել ենք ձևավորել հետազոտական պրոդուկտ, որը ՄՌ ղեկավարներին հնարավորություն կտա բարձրացնելիրենց որոշումների արդյունավետությունը՝ հիմնվելով շուկայի տվյալների վրա:»,- նշել էR-insights Research Companyհետազոտական ընկերության հիմնադիր Դիանա Ղազարյանը։

Нет описания.

 Հետազոտությունն իրականացվում է գաղտնիության սկզբունքով. այսինքն՝ որևէ անվանական տվյալ որևէ տեղում չի հրապարակվելու, բոլոր հավաքագրված տվյալները վերլուծվելու են ընդհանրացված տարբերակով:

 Հետազոտությունը նպատակունի ներառել հայաստանյան շուկայի 100-ից ավելի ընկերություն, ինչի արդյունքում ընկերությունները հնարավորություն կունենան ստանալ շուկայի համապարփակ պատկեր: Մշակված մոտեցումը միտված է ապահովել արագություն՝ հնարավորինս պարզեցված հարցաթերթի շնորհիվ, և ճկունություն: Արդյունքում պատրաստվելու է համընդգրկուն վերլուծական հաշվետվություն յուրաքանչյուր պաշտոնի համար, որն ամփոփելու է աշխատավարձի հարցման ամբողջացված արդյունքներն ըստ տարբեր չափանիշների (ոլորտ, կազմակերպության չափ, աշխատանքային նկարագրի բովանդակություն և այլն):

 Cascade People & Business ընկերությունը (www.cascade.am) հանդիսանում է  մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար ընկերություն Հայաստանում՝  գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր   գործունեության 10 տարիների ընթացքում ՝համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ ՝ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության՝դառնալով նշաձող օրեցօր ավելի աճող ու զարգացող  ՄՌ համայնքի համար: Հայաստանի ՄՌ ասոցիացիան սկսած 2008թ-ից մինչ այսօր ունի շուրջ 70-ից ավել անդամ՝ավելի քան 45 ընկերություններից, որի նպատակն է  համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ՄՌ ոլորտի հանրայնացման, մասնագիտական զարգացման, ՄՌ ակումբ գործնական հանդիպումների ու  մարդկային ռեսուրդների կառավարման (ՄՌԿ) դաշտի բարելավման միջոցով:

 R-insights հետազոտական ընկերությունն  (https://www.r-insights.am)առաջարկում է շուկայի և սոցիալական հետազոտությունների ամբողջական փաթեթ՝ հիմնվելով որակի միջազգային ստանդարտների վրա: Մեր հետազոտությունները միտված են բացահայտելու սպառողական վարքի մոդելները, դուրս բերելու առանցքային միտումները, վեր հանելու թիրախային խմբերի կարծիքները, գիտելիքները և զգացմունքները, գնահատելու  մեր գործընկերների կողմից նախատեսվող գործողությունների պոտենցիալ արդյունքները և արդեն իսկ իրականացված գործողությունների ազդեցությունները: Հիմնվելով ավանդական հետազոտական մեթոդաբանությունների վրա՝ մենք զուգահեռաբար առաջնորդվում ենք նորարարական մոտեցումներով և առաջարկում ենք լուծումներ՝ մեր գործընկերների տեղեկատվական կարիքներին արձագանքելու համար: Այս ամենը հիմք է ծառայում արդյունավետ ռազմավարությունների մշակման և իրագործման համար:

 

Հավելյալ տեղեկությունների համար՝Արմինե Դանիելյան

[email protected]

094 58 46 96

 

Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Իշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր