Այսօր՝ 06 մարտի 2021թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հողատու ներկայի ու մերժված անցյալի արատավոր շրջապտույտից դուրս

Հողատու ներկայի ու մերժված անցյալի արատավոր շրջապտույտից դուրս Քաղաքական կյանքը աստիճանաբար ակտիվանում է: Մի կողմից ներքաղաքական, մյուս կողմից արտաքին քաղաքական գործոնները ստիպում են թե իշխանությանը, թե ընդդիմությանը դիրքավորվել քաղաքական դաշտում և պատրաստվել ապագա զարգացումներին: Իսկ ապագայում միարժեքորեն տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, չնայած իշխանությունները իբր հերքում են, թե չկա ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ: Սակայն քաղաքական դաշտի բոլոր դերակատարներն էլ հասկանում եմ, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջից բացի, կա նաև դրա բուն քաղաքական անհրաժեշտությունը, քանի որ Հայաստանի ընթացքը կանգնած է, չի գնում որևէ տեղ: Իսկ իրավիճակը շտկելու, լիցքաթափելու միակ ելքը ընտրություններն են: 17 կուսակցությունների ընդդիմադիր հարթակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, համարում, որ նա պետք է հրաժարական տա, ձևավորվի անցումային կառավարություն, որն էլ իր հերթին մի տարի հետո կկազմակերպի արտահերթ ընտրություններ առանց անցումային վարչապետի մասնակցության: Ընդդիմադր ուժերից մի քանիսն էլ կարծում են, որ պետք է տեղի ունենան ընտրություններ, բայց Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ:

Իրականում դրանք Նիկոլ Փաշինյանի գրպանային իբր ընդդիմադիր մարդ-կուսակցություններն են: Այս մոտեցումներից տարբերվող տեսակետ ունի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը: Ի դեպ, Խաչիկ Ասրյանը հետաքրքիր պերսոնաժ է այն իմաստով, որ իր հասարակական-քաղաքական գործունեությունը մշտապես ծավալել է ազգային պետություն կերտելու գաղափարական հենքի վրա: Նա կարծում է, որ հայ ժողովուրդը խստագույնս մերժում է ինչպես Հայաստանի նախկին իշխանությունների կոռումպացված, թալանչի, Հայրենիքի պաշտպանությունից փախած մորթապաշտներին, այնպես էլ՝ ներկայումս գործող՝ ամերիկահպատակ, թրքապաշտ՝ նույնպես Հայրենիքի պաշտպանությունից փախած Փաշինյան Նիկոլին և նրա լակոտակրատիային: Խաչիկ Ասրյանը, մեծ հաշվով, իրավացի է, երբ ասում է, որ հայ ժողովուրդն այլևս չպետք է թույլ տա, որ իրեն ներքաշեն հողատու ներկայի ու մերժված անցյալի արատավոր շրջապտույտի մեջ: Այո, մեր բազմաթիվ վերլուծականներում միշտ էլ արծարծել ենք այն տեսակետը, որ մեր հասարակությունը մտել է մի փակ շղթա ու չի կարողանում դուրս գալ այդ տեղապտույտից:

Կա պահանջարկ թարմ ու նոր ուժերի, որոնք չեն ասոցացվելու հների ու նորերի հետ Քաղաքական առաջարկ, որպես այդպիսին, մեծ հաշվով, չկար մինչև վերջերս: Հիմա «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը նման առաջարկ է անում մեր հասարակությանը: Թե ինչքանով հանրության համար ընկալելի կդառնան նորաստեղծ քաղաքական ուժի գաղափարները, ժամանակը ցույց կտա, սակայն մի բանում չենք կարող չհամաձայնել Խաչիկ Ասրյանի հետ՝ հասարակության մի մեծ հատված ցանկանում է, որ իրեն առաջնորդեն Ազգային Քրիստոնեական արժեքներ դավանող, սոցիալական-ռազմական պետություն կառուցելու հրամայականով առաջնորդվող ուժերը: Հայտնի խոսք կա՝ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, բայց այդ արվեստն առանց ազգային հենքի դատապարտված է ոչնչացման:

Արամ Խաչատրյան

Դուք խաբվել եք, հիմա սխալն ուղղելու ժամանակն է․ Իշխան Սաղաթելյանի կոչը Աբու Դաբիում հայկական պատվիրակության արկածները. նոր մանրամասներ Պատերազմի պատճառներից մեկը. ինչո՞ւ պարտվեցինք (սկանդալային բացահայտում) Ով է վարչապետի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը և ի՞նչ կենսագրություն ունի Խոշոր վթար՝ Երևանի կենտրոնում․ Աբովյան փողոցում բախվել են Toyota մակնիշի 2 մեքենա Համացանցում տարածվում է Աշոտ Փաշինյանի լուսանկարը Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին Էջմիածնի ոստիկանների կողմից իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում բերման ենթարկված օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների ինքնությունը պարզվել է Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք Գագիկ Սուրենյանը կարևոր նորություններ է հայտնում. ինչ է լինելու ՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասին «Սիսա՛կ, իմպիչմենտ հայտարարիր դավաճանին». ծիծակներով ու ձվերով ակցիա` պատգամավորի շենքի մոտ Ե՞րբ Փաշինյանին մեղադրանք կներկայացվի սուտ մատնության հոդվածով ՀՀ փաստաբանների պալատի կոչը՝ ՀՀ նախագահին Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան. (Տեսանյութ) Քաղաքացին հեռացրել է Վազգեն Սարգսյանի հուշարձանին Նիկոլ Փաշինյանի դրած ծաղիկները (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ նոր հրամաններ տվեց Երիտասարդները քննարկում են հայ-թուրքական բարեկամության անհնարինությունը. «Մեր Բակում» /Տեսանյութ/ Ուշադրություն. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները Արցախում թանկարժեք պետական ծառայողական ավտոմեքենաներից մեկը վաճառվել է. Գինը հայտնի է Իմքայլական պատգամավորը վայր կդնի մանդատը Երևի տեսանյութն ուղարկել են Նիկոլին, որ նայի հանգստանա, հեռախոսը լպստի քնի․ պատկերացնում եմ, թե ինչպես են ԱԼՖԱ-ի տղաները զզվում նրանից. Արա Սաղաթելյան Այլևս այս երկրում դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյանը հայտարարեց մանկավարժական գործունեությունը դադարեցնելու մասին 8 дней 8% процентов по картам IDBank-а Visa в сети магазинов «Мэри» 8 օր, 8% cashback «Մերի» խանութ-սրահներում IDBank-ի Visa քարտերով Լևոն Արոնյանին ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում է հանձնվել Կներեք, ես սովոր չեմ այսպես արտահայտվելու, բայց այս անգամ ստիպված էի, քանզի սա արդեն չափն անցնում է. Սենոր Հասրաթյան Պետական պահպանության ծառայությունն ԱԱԾ-ից առանձնացնելու նպատակն է, որ Փաշինյանն ունենա իր անձնական զորքը. Վանեցյան Արայիկ Հարությունյանը նոր հայտարարություն տարածեց Ոչինչ չի խանգարում Օնիկ Գասպարյանին ձերբակալել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին, առկա են բոլոր իրավական հիմքերը. Ղազինյան Անհեռատես և չկշռադատված քաղաքականությամբ կառավարող ուժն ավելի է արագացնում տնտեսության անկումը. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան Խաչիկ Ասրյան. Չեղարկե՛լ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը Ինչու՞ չի մատակարարվել 1 մլրդ 200 մլն դրամի զենքը. (Տեսանյութ) Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակի թիրախում այժմ հայոց բանակն է. Դավիթ Ջամալյան Որքան գիտեմ, Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ ֆորմալ քննարկումներ են. Հովսեփ Խուրշուդյան Իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանն ինքնամոռաց լեզգինկա է պարում (տեսանյութ)