Այսօր՝ 26 օգոստոսի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կիմ Չեն Ընը Պուտինից բաժակակալներով բաժակների հավաքածու է նվեր ստացել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանից իր հետ կտանի իսկական թուր, ինչպես նաեւ բաժակակալներով բաժակների հավաքածու։ Այսպիսի նվեր է նա ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։

«Նախագահը Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահին նվիրեց թուր եւ բաժակակալներով բաժակների հավաքածու»,- ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բաժակակալներով բաժակները սովորաբար ռուսաստանցիների մոտ զուգորդվում են գնացքով ճամփորդելու հետ։ Հենց այդպիսի սպասք է տարիներ շարունակ օգտագործվել ռուսական երկաթուղում, որպեսզի թեյ կամ սուրճ մատուցվի։ Հաշվի առնելով այն, որ Կիմ Չեն Ընը Վլադիվոստոկ է եկել գնացքով, այս նվերը շատ տեղին է նրա համար։

Հյուսիսային Կորեայի առաջնորդն ինքն էլ Պուտինին է նվեր արել։ Նա Ռուսաստանի ղեկավարին հանձնել է կորեական թուր։ Ընդ որում՝ Կիմ Չեն Ընը նշել է, դիմելով Ռուսաստանի նախագահին, որ այդ թուրը «մարմնավորում է ուժ, մարմնավորում է հոգի՝ իմն ու մեր ժողովրդինը, որն աջակցում է Ձեզ»։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին նվերի համար եւ սեղմել է նրա ձեռքը։ Ընդ որում՝ Ռուսաստանի նախագահը պարզաբանել է, որ Ռուսաստանում ժողովրդական հավատալիքի համաձայն՝ զենք նվիրելը համարվում է ոչ այնքան լավ նշան։ Ուստի նա մետաղադրամ է վերցրել եւ այն տվել Կիմ Չեն Ընին, որպեսզի նրանից խորհրդանշականորեն «գնի» թուրը։ 

Արճիսի բնակիչների հետ հանդիպման էր եկել մարզպետը եւ հավաստիացրեց, որ այսօր բնակիչները ջուր կունենան. Ճանապարհը բացեցին 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով. Փաշինյան Վթար Վանք-Ստեփանակերտ ճանապարհին. Վարորդներից մեկի վիճակը ծանր է (ֆոտո) ՈՒՂԻՂ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի ասուլիսը «ՀԿԵ» ՓԲԸ-ի շուրջ հարուցված հերթական քրեական գործով խախտվում են տուժողի իրավունքները. փաստաբան Բակո Սահակյանը հանդիպել է «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ Կեւին Դե Բրույնեն սահմանել է Պրեմյեր լիգայի ռեկորդ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Արճիսցիները կրկին միջպետական ճանապարհ են փակել, կառավարությունից պահանջում են իրենց հարցը չձգձգել Հնագետները բացահայտում են Պրահայի ամրոցից առեղծվածային միջնադարյան կմախքի մանրամասները Գյումրիում ոստիկանը հեռացրեց բղավող տարեց կնոջը․ նա ցանկանում էր տեսնել Փաշինյանին Նիկոլից լավ դերասան աշխըրքի տակ չկա. բեմադրություն Գյումրիում «Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է (տեսանյութ) «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրների շուրջ ՈՒՂԻՂ.Գյումրին տոնում է քաղաքի օրը․ այնտեղ է նաեւ Նիկոլ Փաշինյանը Նորաշենիկում 3 օր առաջ բռնկված հրդեհը չի նահանջում․ 5-6 ակտիվ օջախ է հայտնաբերվել Թրամփը համարում է, որ Ջոնսոնը «ճիշտ մարդ» է բրեքսիթի իրականացման համար Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 1100 բնակիչ տարհանվել է