Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ նոր հրամաններ տվեց
Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ։
Համապատասխան որոշումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այսօր, դրանք հրապարակված են Կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում։
Հանրային հեռարձակողի խորհուրդը, Տեսալսողական մեդիայի մասին օրենքի համաձայն, հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմինն է: Խորհուրդը բաղկացած է 7 անդամից՝ նախագահ և 6 անդամ: Խորհրդի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը' 6 տարով: