Այսօր՝ 22 ապրիլի 2021թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ե՞րբ Փաշինյանին մեղադրանք կներկայացվի սուտ մատնության հոդվածով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հանդես է եկել մի շարք ռեզոնանսային հայտարարություններով, որոնցում հասցեական և ոչ հասցեական մեղադրանքներ է հնչեցրել: Իրավիճակի զավեշտը կայանում է նրանում, որ այդ մեղադրանքները մեկի պես կամ հերքվել են՝ ընդ որում իրավապահ մարմինների կողմից, կամ այդպես էլ մնացել են անպատասխան՝ օդում կախված լուրերի մակարդակում:

Դիցուք՝ ասուլիսներից մեկի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում օտար գործակալներ են վխտում: Դրանից հետո բազմիցս թե՛ ԱԱԾ-ին, թե՛ դատախազությանը հարցեր են ուղղվել՝ ո՞ւր են այդ գործակալները, արդյոք դրանք բացահայտվել են, ի՞նչ վնաս են նրանք հասցրել ՀՀ ազգային անվտանգությանը և պետական շահերին, սակայն երկու կառույցներն էլ քար լռություն են պահպանում մինչ օրս:

Նիկոլ Փաշինյանը մեկ այլ ասուլիսի ընթացքում թիրախավորել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա, մասնավորապես, հայտարարել էր՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: Այն բանից հետո, երբ երկրորդ նախագահը դատի տվեց Նիկոլ Փաշինյանին, վերջինս հայտարարեց, որ ուրիշ Քոչարյանի է նկատի ունեցել: Ինչ է սա, եթե ոչ դասական զավեշտ:

Բոլորս քաջ հիշում ենք հայտնի պատմությունը՝ պետական հեղաշրջման փորձի հետ կապված, որում մեղադրվեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Փաշինյանի այդ մեղադրանքը հերքել է հենց ԱԱԾ-ն` հայտարարելով, որ պետական հեղաշրջման փորձի որևէ ապացույց չկա:

Չի հիմնավորվել նաև Փաշինյանի մեղադրանքը՝ իբրև թե իր մահափորձը կազմակերպել ցանկանալու մասով: Մեղադրվող կողմը, ի դեպ, նույնն էր, սակայն դատարանում դատախազության ներկայացուցիչը ստիպված եղավ խոստովանել, որ հայտնի հեռախոսազրույցը մոնտաժված է:

Հրայր Թովմասյանի գրչի պատմությունը ընդհանրապես կարելի է դասել դասականների շարքը: Թովմասյանը, ի դեպ, նույնպես դատի է տվել Փաշինյանին` պահանջելով ապացուցել՝ իր կողմից վերջինիս սիրտը գրչով շահելու հանգամանքը:

Հեղափոխությունից առաջ և հետո Փաշինյանը հայտարարում էր, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խաղատանը պարտվել է ՀՀ բյուջեի մի մասը: Իհարկե, այդ մեղադրանքն էլ ջրվեց, ինչպես և մի շարք այլ մեղադրանքներ ուղղված Սարգսյանին և նրա ընտանիքի անդամներին:

Պատերազմի օրերին Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարում էր, որ դիրքերում դավաճաններ և սադրիչներ կան, ովքեր զինվորականներին տրամադրում են իշխանությունների դեմ և այդ սադրիչները ուղղակիորեն կապված են քաղաքական որոշ շրջանակների հետ: Սա էլ հերքվեց դատախազության կողմից:

ԱԺ ամբիոնից Փաշինյանը մի շարք ընդդիմադիր հեռուստաալիքների մեղադրեց քաղաքական պատվերներ կատարելու մեջ: Իհարկե, այս մեղադրանքը նույնպես որևէ հիմնավորում չունեցավ:

Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, Փաշինյանը մեղադրում էր Հայաստանում գոյություն ունեցող բոլոր քիչ թե շատ խոշոր բիզնեսին փայ մտնելու մեջ, բացի այդ, ըստ Փաշինյանի, նրան էր պատկանում արագաչափերի բիզնեսը: Փաշինյանի այս մեղադրանքը հերքել է ՃՈ-ն` հայտարարելով, որ տվյալ բիզնեսը երբեք չի պատկանել և չի պատկանում Սաշիկ Սարգսյանին:

Վերջին ամենաթարմ մեղադրանքը հնչեց օրերս ՝ Հանրապետության հրապարակում կազմակերպած հավաքի ընթացքում, երբ Փաշինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով ԳՇ պետի գործողությունները և իր հրաժարականի պահանջը թելադրվում են երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Իհարկե, դեռ այդ խոսքերին որևէ ապացույց չի ներկայացվել:

Վերը նշված օրինակները քրեական օրենսգրքի սուտ մատնության հոդվածի դասական դրսևորումներ են, և զարմանալի է, թե ինչպես մինչ օրս հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, սուտ մատնության, բարի համբավը արատավորելու, անձի արժանապատվությունը վիրավորելու հոդվածներով մեղադրանք չի առաջադրվել…

Ավելին

Նիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ Թովմասյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանի ծանրամարտի հավաքականին Այս «կինոյի» սցենարիստը հաշվարկել է Նիկոլի ծայրահեղ ոչ ադեկվատությունը. Սուրենյանց 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար կտեղադրվի. Արման Վարդանյան Տեսանյութ. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները. Մաս 9 (շարունակելի) 500.000 $ Ալիևի գլխի համար Ադրբեջանն, ըստ էության, ուզում է ետ կանգնել պայմանավորվածություններից. Նիկոլ Փաշինյան Էտ Սյունիքում որեւէ մեկն անպատիժ չի մնա. Իմքայլական պատգամավորը բանդա անվանեց սյունեցիներին. Factor.am Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Նիկոլ Փաշինյանը լավ է արել. Իմքայլական պատգամավորը սյունեցիներին «արա» անվանելու մասին. Factor.am «Թողե՛ք այդ կնոջը, ամոթ է». ոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին Նիկոլ Փաշինյանը Սյունիքում շատ կարևոր հայտարարություն արեց (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում մնաց ընդամենը 10-15 րոպե. նրան թույլ չտվեցին գնալ գերեզմաններ Հրամանատարի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Ինչպես են Մեղրիում խուլիգանավարի բռնության ենթարկում պետական պաշտոնյային (տեսանյութ) Փաշինյանը ներողություն խնդրեց Ագարակում մի խումբ անձանց պահվածքի համար Քիչ առաջ Գյումրիում ամուսինը սպանել է հարևանի տանը հյուրընկալված կնոջը Ինչպես է Սյունիքում քաղաքացին բարձրանում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վրա /տեսանյութ/ Մաս 9. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի) Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու» Ծնվել է զոհված զինծառայող Ավետիս Ավետիսյանի որդին՝ Արեգը Ծառից կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայողը Թալին քաղաքից էր (Ֆոտո) Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հեղափոխությունից» հիասթափվածներն առաջիկա ընտրություններում կնախընտրե՞ն «Հայրենիքը»