Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կարեն Հովհաննիսյան-դերասան. Շոումեն-հանդիսավար

Շոումեն-հանդիսվար Կարեն Հովհաննիսյանն առաջարկում է հանդիսավարության հետևյալ ծառայությունները

  • Ծննդյան տարեդարձ
  • Մկրտություն
  • Նշանադրություն
  • Հարսանյաց հանդես
  • Հոբելյանական միջոցառում
  • Կորպորատիվ միջոցառում
  • Փարթի
  • Այլ

Չգիտեք և հարցնում եք՝ ո՞վ է Կարեն Հովհաննիսյանը. դերասանի պրոֆեսիոնալ կրթությամբ, դեռևս «Բանակում» հեռուսասերիալից քաջածանոթ և շատերի կողմից սիրված սերժանտի՝ Արմանի կերպարը մարմնավորղ դերասանն է Կարեն Հովհաննիսյանը:

Հարց. առիթ չեք ունեցել ներկա գտնվելու Կարեն Հովհաննիսյանի հանդիսավարած որևէ միջոցառման և երկմտում եք՝ արդյոք Կարենը հանդիսավարի ճի՞շտ ընտրություն է Ձեր հարսանյաց հանդեսը նրան վստահելու համար, արդյոք դուք և ձեր հյուրերը գոհ կմնաք Կարենի ծառայությունից: Գրեթե 15 տարվա հանդիսավարի աշխատանքային փորձը և հազարավոր պատվիրատուների  դրական գնահատականն ավելի  քան թույլ են տալիս ասելու՝ ԱՅՈ, Կարենը հենց այն հանդիսավարն է, որը Ձեր տոնը իսկական տոնախմբության կվերածի: Գերպատասխանատու, չափազանց նրբանկատ և ոչ կոնֆլիկտային. սրանք անձնային բնավորության հատկանիշներ են, որոնք գումարվելով Կարեն Հովհաննիսյանի դերասնական կրթությանը՝ հանդիսավարի դժվար և պատասխանատու աշխատանքը նրա համար դարձրել են սիրելի աշխատանք:

Խորհուրդ կտանք նախքան հանդիսավարի ընտրություն կատարելը՝ այս հղումներով https://www.facebook.com/garun.erevan ծանոթանալ Կարեն Հովհաննիսյանի ծառայության որակին, կարդալ այլոց կարծիքներն ու խորհուրդները նրա մատուցած ծառայությունների վերաբերյալ և հանգիստ խղճով Ձեր միջոցառումը վստահել Կարեն Հովհաննիսյանին: Վստահ եղեք՝ հետո Ձեզ ուղղված հարցին՝ ի՞նչ լավ հանդիսավար խորհուրդ կտաք, առանց երկար մտածելու Դուք հե՛նց Կարեն Հովհաննիսյանի անունն եք տալու:

Իսկ եթե արդեն Ձեր միջոցառման օրը որոշված է, ապա շտապեք ամրագրել Կարեն Հովհաննիսյանի մատուցած ծառայությունները, քանի որ որպես շուումեն-հանդիսավար նա մեծ պահանջարկ է վայելում նաև ՀՀ սահմաններից դուրս. Ռուսաստանի Դաշնությունում և եվրոպական տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները իրենց կարևորագույն միջոցառումները հե՛նց Կարեն Հովհաննիսյանին են վստահում:

Ի դեպ,  Հայաստանում բնակվող սփյուռքահայերը ևս իրենց միջոցառման բարձրակարգ, պրոֆեսիոնալ, գրագետ հանդիսավարումը Կարեն Հովհաննիսյանին են վստահում: Մարդկանց բնավորություններն և միջմշակութային  տարբերությունները ճիշտ ըմբռնելով՝ Կարենին հաջողվել է գոհացնել նաև տասնյակ սփյուռքահայերի:

Եթե այդուհանդերձ դեռ երկմտում եք, թե հարյուրավոր հանդիսավարներից ինչո՞ւ ընտրել հենց Կարեն Հովհաննիսյանին,  և ի վերջո, ո՞րն է նրա ֆենոմենը. լսեք Կարենի պատասխանը՝ «ՍԵՐԸ. առանց սիրո ամեն ինչ կեղծ է: Սիրով արված յուրաքանչյուր աշխատանք երկար է ապրում և լավ արդյուքն է տալիս»,- այսպես է կարծում է Կարեն Հովհաննիսյանը: Հանդիսավարի մրցակցային շուկայում աշխատանքի նկատմամբ սերն է, որ Կարենի Հովհաննիսյանին պահանջված ու մրցունակ հանդիսավար է դարձրել արդեն 15 տարի:

Կհարցնեք՝ իսկ ինչպե՞ս են անցնում Կարեն Հովհաննիսյանի հանդիսավարած միջոցառումները. պատասխան՝ դինամիկ-բովանդակալից: Բայց հիշեք, Կարենը երգող, պարող, ասմունքով հանդիսավար ՉԷ, երկար-բարակ բաժակաճառեր չի ասում,  շատախոսությամբ չի ձանձրացնում հյուրերին, լռությամբ մոռացնել չի տալիս իր մասին: Գիտի խոսքի արժեքը, խոսում է ճիշտ պահին՝ լակոնիկ, իմաստալից. այնպես որ սևերես չեք մնա ձեր հյուրերի մոտ՝ անկախ այն հանգամանքից թե ինչ տարիքի կամ ինչ ճաշակի մարդիկ են նրանք:

Շոումեն-հանդիսավար Կարեն Հովհաննիսյանի մատուցած ծառայությունների գները ֆիքսված չեն, կախված հյուրերի քանակից, միջոցառման բնույթից, տեղից և այլ հանգամանքներից դրանք տարբեր արժողության են: Ի դեպ, միջնորդավորված արժեքներ չկան, միջոցառման արժեքն ու այլ մանրամասներ անմիջապես կարող եք քննարկել անձամբ Կարենի հետ: Անկախ իր մատուցած ծառայության դիմաց ստացած վարձատրության չափից՝ Կարենը գոհ է, երբ գոհ են թե՛ պատվիրատուն և թե՛ հյուրերը. «վարձքս ի կատար», ինքն իրենից այսպես է գոհանում գործին նվիրված հանդիսավարը:

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար