Այսօր՝ 12 մայիսի 2021թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Որևէ հանգամանք չի կարող արդարացնել լրագրողների նկատմամբ տեղի ունեցածը, պաշտոնյան պարտավոր է դրսևորել պատշաճ վարքագիծ. Վահե Էնֆիաջյանը՝ վերջին միջադեպերի մասին

44ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին պաշտոնյաների ու լրագրողների մասնակցությամբ միջադեպերին:

Հիշեցնենք, որ երեկ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում բռնություն էր գործադրել լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, իսկ օրեր առաջ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անհարգալից վարք էր դրսևորել իրեն հարց ուղղող լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ:

ԱԺ փոխխոսնակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելը կամ դրան ոչ իրավաչափ միջամտելն անթույլատրելի է՝ անկախ որևէ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ունեցած համակրանքից կամ հակակրանքից: Պետք է ֆիքսենք, որ հենց լրագրողը կամ լրատվամիջոցի ներկայացուցիչն է այն անձը, ում մասնագիտական աշխատանքի շնորհիվ ապահովվում է հանրության տեղեկացված լինելու իրավունքը:

Վերջիններիս աշխատանքը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով, ավելին քրեական պատասխանատվություն է նախատեսվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար և առավել խիստ է այդ պատասխանատվությունը, երբ նման վարքագիծը դրսևորվում է պաշտոնատար անձի կողմից՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով։

Մտահոգիչ ու դատապարտելի է վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքը, վերջիններիս աշխատանքային գործունեությանը խոչընդոտելը։

Այսօր ինձ է դիմել tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը՝ ներկայացնելով, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությանը, հասցրել վիրավորական արտահայտություններ և խնդրել պատգամավորի նման վարքագիծը դարձնել խորհրդարանական քննարկման թեմա և տալ գնահատական։ Անի Գևորգյանը նույն հարցով դիմել է նաև ՀՀ ԱԺ նախագահին՝ էթիկայի հանձնաժողով հրավիրելու կապակցությամբ։ Ավելին, մեկ այլ միջադեպի ծանոթացա նաև ԶԼՄ միջոցով՝ Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև սրճարանում տեղի ունեցած միջադեպին։

Կարծում եմ, որ որևէ հանգամանք չի կարող արդարացնել լրագրողների նկատմամբ տեղի ունեցածը։ Ավելին, պաշտոնյան պարտավոր է դրսևորել բարձր պատասխանատվություն, պատշաճ վարքագիծ և անկախ նրանից, թե որ լրատվամիջոցի ներկայացուցիչն է հարց տվողը, պետք է ցուցաբերի հանդուրժողականություն։

Անթույլատրելի եմ համարում ցանկացած բռնության դրսևորում՝ հատկապես իր մասնագիտական աշխատանքը կատարող անձի նկատմամբ։ Սա լավ քաղաքական մշակույթ չէ և ՀՀ-ում պարբերաբար նոր իրողություններից խոսողներին կոչ եմ անում ցուցաբերել ինքնատիրապետման բարձր մակարդակ և նպաստել նոր մշակույթի ձևավորմանը՝ չխոչընդոտելով մեր գործընկեր լրագրողների մասնագիտական աշխատանքին։

Հուսով եմ, որ վերջիններիս նկատմամբ տեղի ունեցածը կարժանանա պատշաճ իրավական գնահատականի և այսուհետ կբացառվի որևէ անձի, առավել ևս որևէ պաշտոնյայի կողմից, նման անթույլատրելի վարքագծի դրսևորում»։

Ոստիկանները դուրս եկան Կենտրոնի թաղապետարանից. ինչ է պատմում միջադեպին ականատես աղջիկը․(Տեսանյութ) Միասին շարժման «Անմահների երթը» բազմամարդ էր 36 ժամ գազ չի լինի մի շարք համայնքներում ԼՀԿ-ն հավաքվել է Աղվերանում Դոլարն ու եվրոն էժանացել են Ընտրությունների ժամանակ գրիչ չի օգտագործվելու. ինչպես պետք է ընտրի ընտրողը Պարզվել է` ով էր էշին Ազգային ժողովի մոտ բերել Հայկական կողմը քարտեզը կհանձնի Բաքվին․ Լավրով Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Ռաֆիկ Քեվեյան. «Այսօր ես 95 տարեկան եմ, բայց իմ կյանքում Տիգրան Արզաքանցյանի նման մեկին չեմ հանդիպել » «Վիվասելլ֊ՄՏՍ»֊ին ես եմ բերել Հայաստան, միլիարդատեր ընկերներս այժմ էլ իմ հրավերով պատրաստ են ներդրումներ կատարել ՀՀ֊ում. Տիգրան Արզաքանցյան ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել Ես միանում եմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության պայքարին՝ հանուն Սյունիքի անվտանգության Դպրոցում հրաձիգը երեխաներին սպանել է թուրքական զենքով Հարցում. արդյո՞ք քաղաքացիները ճանաչում են պատգամավորներին Փաշինյանը գաղտնի պայմանավորվածություն ունի Ալիևի հետ, որի պատճառով գերիներին չեն վերադարձնում. Բորիս Ավագյան Եթե նույնիսկ իր տղային սպանեին, իր համար մեկ է, Նիկոլ Փաշինյանը թքած ունի. Աթանեսյան Կենտրոնի թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել /ուղիղ միացում/ Ողբերգական ելքով վթար՝ Երևանում Արցախի և Սյունիքի վերաազատագրումն իրոք հնարավոր է՝ և՛ տեխնիկապես, և՛ աշխարհագրորեն. Էլբակյան Խաչիկ Ասրյան. «Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին» Նոր սկսված պատերազմում արդեն կա 20 զոհ. մանրամասներ Ինչպիսի՞ հայտ է ներկայացնում «Հայաստան» դաշինքը․ «Փաստ» Տնտեսության զարգացումն այս կառավարության օրոք՝ հեքիաթ է. Նաիրի Սարգսյան «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. լույս չի լինելու Երիտասարդը պետք է հիմք ու վստահություն ունենա սեփական երկրում. Վահե Էնֆիաջյան Դատական հայցեր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ․ հիմնական պահանջները՝ հերքել զրպարտությունը Դատական հայցեր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ․ հիմնական պահանջները՝ հերքել զրպարտությունը Տեսանյութ. Հայաստանին Ազգային-Քրիստոնյա իշխանություն է պետք ցնցումներից խուսափելու համար Կայացավ «DigiCode 2021» հանրապետական մրցույթը Մինչ մեզ փորձում են համոզել, որ խաղաղություն է, Ալիևը Հայաստանի հետ սահմանային հատվածում ռազմական օդանավակայան է բացում. փորձագետ Վանեցյանը բարձր տրամադրությամբ է վերադարձել. Տեսանյութ