Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Հրամանատարը նահանջել է ու ասել՝ դու գոնե գերի ընկի, որ փրկվես». Նորայրը քաշել է նռնակն ու զոհվել

Մերօրյա հերոս Նորայր Պետրոսյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 2-ին Հացավան գյուղում: Նա գերադասեց իր կյանքին վերջ տալ, քան գերի ընկնել:

«Նորոն հանգիստ բնավորության տեր անձնավորություն էր, անսահման բարի էր, էնքան շատ էր իր միջի բարությունը, որ ես մեկ-մեկ զարմանում էի, ինքս ինձ հարց էի տալիս, թե ոնց կարա մարդ այս աստիճանի բարի լինի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հերոսի քույրը՝ Էլեն Պետրոսյանը:

Նորայրը ավարտել էր Գառնիի թիվ 1 դպրոցը, որից հետո ընդունվել էր Ոստիկանական ակադեմիա` որպես իրավաբան. «Ուսումից զատ, Նորոն ազատ ժամանակ շատ էր սիրում դհոլ նվագել և զբաղվել սպորտով, իր սիրած սպորտաձևը բռնցքամարտն էր»,- ընդգծեց Էլենը:

Հերոսը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 24-ին Ջաբրայիլի զորմասում: Նորայրը պատերազմի առաջին իսկ օրվանից եղավ դիրքերում՝ գնաց հայրենիքի պաշտպանության. «Սեպտեմբերի 27-ին զանգահարեց տուն, ասաց, որ իրենց մոտ խաղաղ է: Հետո զանգահարեց ինձ, կրակոցների, պայթյունների ձայներ լսեցի, զգացի, որ ամեն ինչ լուրջ է: Նորոն ինձ խոստովանեց՝ դիրքերում է, բայց ասաց, որ հանկարծ մամային չասեմ այդ մասին՝ կանհանգստանա»,- վերհիշեց Նորայրի քույրը:

Վերջինս նշեց, որ պատերազմի օրերին Նորայրը այնքան էլ հաճախ չէր զանգահարում, քանի որ չէր սիրում հեռախոսով խոսել. «Սեպտեմբերի 27-ի զանգից հետո, Նորոն 3 օր չզանգահարեց, շատ էինք անհանգստացել, հետո զանգահարեց ու ասաց, որ 3 օր Ջաբրայիլում շրջափակման մեջ են եղել, նահանջ են տվել ու տեղափոխվել են Հադրութ»,- ասաց Էլենը:

Հադրութում ևս Նորայրը եղել է թեժ մարտերի մեջ, նրան հրաման է տրվել 300 զինվորով բարձրանալ և հսկել սարը. «Նորոն հակատանկային մարտկոցի կրտսեր սերժանտ էր: Իրեն հրամայել էին, որ նորակոչիկ զինծառայողների հետ բարձրանա և իր տեխնիկայով այդ սարում դիրքավորվի: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այդ սարը արդեն շրջափակված էր եղել թշնամու կողմից, և նրանք հենց բարձրացել են, սկսել են նրանց վրա կրակել»,- նշեց Նորայրի քույրը:

Հոկտեմբերի 9-ին հերոսը վիրավորվում է ձեռքից ու ոտքից: Այդ վիճակում նա մեկ օր մնում է շրջափակման մեջ, իսկ գերի ընկնելու մասին, անգամ, չէր էլ ցանկացել լսել. «Նրանց հրամանատարը նահանջել է ու կարողացել է փրկվել: Նորոյին ասել է՝ արի՛, ես քեզ հետս տանեմ, բայց Նորոն հրաժարվել է՝ ասելով՝ իր զինվորներին չի թողնի մենակ: Հետո հրամանատարը Նորոյին ասել է՝ դու գոնե գերի ընկի, որ փրկվես, Նորոն էլ պատասխանել է, թե գերի չի ընկնի ու տղերքին էլ չի թողնի, որ գերի ընկնեն»,-խորը ցավով պատմեց Էլենը՝ հավելելով, որ Նորայրը, տեսնելով՝ թշնամիները մոտենում են նրանց, քաշել է նռնակը և զոհվել՝ սպանելով մի քանի ադրբեջանցու:

Նորայրը զոհվել է դեկտեմբերի 21-ին, սակայն հուղարկավորվել է հունվարի 17-ին. «Մենք իր դին 3 ամիս չենք կարողացել գտնել, հունվարի 17-ին նոր գտել ենք, սարի վրա էր, իսկ թուրքերը թույլ չէին տալիս, որ այդ տարածք մտնեին՝ դիակները դուրս բերելու»,- ասաց Էլենը:

Ըստ նրա խոսքերի՝ Նորայրը զգացել է, որ շուտով պետք է զոհվի, այդ տպավորությունն է ձևավորվել Էլենի մոտ՝ եղբոր վերջին զանգի պատճառով. «Վերջին անգամ եղբայրս խոսել է մամայի հետ, ասել է՝ մա՛մ ջան, խոսա, պատմի, ուզում եմ լսեմ, ի՞նչ կա, ի՞նչ եք անում, ի՞նչ եք արել: Կարծես՝ ինքը ներքուստ զգացել է, թե ինչ է կատարվելու իր հետ ու հաջող է արել մամային. դա իր վերջին զանգն է եղել...»,- խորը ցավով ասաց հերոսի քույրը:

Զվարթ Պետրոսյան

 

Ավելին

«Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են