Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԱԺ փոխնախագահն ընդունեց ԱՄՆ դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ապրիլի 2-ին ընդունեց  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների  արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ԱԺ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանում եւ Արցախում ԱՄՆ օժանդակությամբ  իրականացված բազմաթիվ ծրագրերի համար:

Нет описания.

«Հայաստանի համար չափազանց պատասխանատու ժամանակաշրջան է՝ լի փորձություններով: Մեզ համար կարեւոր է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ-ի հավասարակշռված մոտեցումը, քանի որ գերտերությունների ջանքերի շնորհիվ է հնարավոր հասնել կայուն խաղաղության եւ հարցերի լուծման»,-նշեց  Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով հետպատերազմական շրջանի ցավալի իրողություններին:  Փոխնախագահը  նկատեց, որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձաններ, եկեղեցիներ ու խաչքարեր: «Նրանք մերժողական քաղաքականություն են վարում եւ անտեսում ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ նման կարեւորագույն արժեքների  պահպանությանն ուղղված բարձր առաքելությունը»,-նկատեց նա:Нет описания.

Нет описания.

Էնֆիաջյանը նաեւ տեղեկացրեց, որ Ադրբեջանն անտեսում է գերիների եւ ռազմագերիների փոխանակման հարցում ձեռք բերված «բոլորը բոլորի դիմաց»  եռակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքը:  Դեսպան Լին Թրեյսին նշեց, որ իրենք ադրբեջանական իշխանությունների հետ այս ուղղությամբ  աշխատանքներ են տանում`  հորդորելով հնարավորինս շուտ վերադարձնել պահվող անձանց: Ըստ նրա` եղել են նաեւ որոշակի արձագանքներ. մասնավորապես, Կարմիր խաչ միջազգային կազմակերպության ներկայացուցիչները  կարողացել են տեսակցել Հադրութից գերեվարված զինծառայողներին:  Բացի գերիների եւ ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցից, ԱՄՆ դեսպանությունը փորձում է աջակցել նաեւ զոհվածների աճյունների նույնականացման հարցում՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ: «Այսպիսի մոտ 100 դեպք կա»,-հստակեցրեց  դեսպանը:  Նա նաեւ իրազեկեց, որ ԱՄՆ-ն հետպատերազմական շրջանում 5 մլն ԱՄՆ դոլարի աջակցության ծրագրեր է իրականացրել  պատերազմից տուժած արցախցիների  համար: 

Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում  Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին