Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ծանր ապրումներից հետո հանգիստը մեզ անհրաժեշտ էր»․ Իրինա Թովմասյանը՝ այս տարի 2-րդ անգամ հանգստի մեկնելու, սկեսուրի և սկեսրայրի հետ հարաբերությունների մասին

«Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանն այս տարի երկրորդ անգամ էր ընտանիքի հետ հանգիստը վայելում Եգիպտոսում։ Tert.am Life–ի հետ զրույցում Իրինան պատմել է հանգստի, հոր կորստից հետո ծանր ապրումների, սկեսուրի և սկեսրայրի հետ հարաբերությունների մասին։

«2020-ը սարսափելի վատ տարի էր ինձ համար։ Մենք բոլորս ունեցանք կորուստներ, պատերազմը բոլորիս վրա ազդեց, սակայն ես ունեցա նաև անձնական մեծ կորուստ։ Կար կորոնավիրուսը, որը տարեվերջին տարավ նաև իմ հայրիկին։ Նա առողջական խնդիրներ ուներ, կորոնավիրուսը դարձավ մահվան պատճառ։ Բնականաբար, ոչինչ անհետ չի մնում, չի մոռացվում, սակայն ես այս հանգստի կարիքը շատ ունեի»,– ասաց նա։

Նախորդ անգամ Իրինայի և քրոջ Լուսինե Թովմասյանի ընտանիքները հանգստի մեկնեցին հայրիկի մահվանից մոտ 10 օր հետո։ Իրինան նկատեց, որ այն ժամանակ լիարժեք հանգստանալ չէր ստացվել։

«Այն ժամանակ իմ վիճակը շատ ծանր էր։ Քանի որ մենք տոմսերը շատ շուտ էինք գնել, իմ և Լուսինեի ամուսինները մեզ համոզեցին, որպեսզի մեկնենք․ բացի այն, որ դա մեզ էր պետք, չէինք կարող չմտածել նաև երեխաների մասին, որոնք մեկ ամիս առաջվանից  պատրաստվել էին հանգստի մեկնելուն։ Երբ տանը երեխա կա, իր համար անընդհատ ժպտում ես, որպեսզի երեխային թվա, թե ամեն ինչ լավ է։ Պատերազմի օրերին էլ ես կարող էի լաց լինել, բայց երեխաներիցս թաքցնեի դա»,– ասաց նա։

Իրինան պատմեց, որ նախորդ անգամ  իր և Լուսինեի ընտանիքներն առանձին էին հանգստացել, թեև շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե միասին են։ Այս անգամ ևս Լուսինեն այլ հյուրանոց էր նախընտրել։

«Առաջին անգամ մենք միայն մեր ընտանիքով էինք մեկնել, այս անգամ մեզ հետ տարանք նաև մայրիկիս, սկեսուրիս, սկեսրայրիս, ովքեր ևս ունեին հանգստի կարիք։ Քանի որ մենք շատ էինք՝ 8 հոգով, փորձեցինք ընտրել մի քիչ ավելի հարմար արժեքով հյուրանոց,– ասաց Իրինան ու հավելեց, որ իրենց հետ չէր մեկնել միայն ավագ դուստրը՝ 18-ամյա Մեգին, ինչից մի քիչ սրտնեղել էր,– Մեգին մեզ հետ չմեկնեց, քանի որ չէր կարող բացակայել դասերից, սակայն Հայաստանում հիվանդացավ, անգինա էր։ Դա մի քիչ ազդում էր ինձ վրա, քանի որ այստեղ մենակ էր, հիվանդ»։

Անդրադառնալով բազմամարդ հանգստին՝ Իրինան ասաց, որ դա որևէ անհարմարություն չի պատճառում իրեն, հակառակը, շատ լավ ժամանակ են անցկացրել։

«Իդեալական հանգստացանք, որովհետև թե՛ սկեսուրս, թե՛ սկեսրայրս շատ հանգիստ մարդիկ են։ Իրենցից բացի սիրուց ու օգնությունից այլ բան չեմ ստանում։ Իրենք շատ լավն են, խառնվող չեն, իրենց համար հանգստանում էին ու ընթացքում միայն օգնություն առաջարկում երեխաների հետ կապված։ Չնայած իմ երեխաները շատ ինքնուրույն են դարձել, իրենց հետ մեկնելիս ոչ մի խնդիր չի լինում։ Այս հանգստից հետո լրիվ վերականգնվել եմ։ Առաջինի ժամանակ դա հնարավոր չէր, որովհետև եթե նույնիսկ երկրի վիճակը դնեմ մի կողմ, ծնողիս կորուստը բավական էր, որպեսզի ես շատ տխուր լինեի»,– եզրափակեց նա։

Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ Բեգլարյան Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է