Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

IDBank-ը առաջարկում է ամենաճկուն և շահավետ պայմանները հիփոթեքային վարկառուներին

Հաշվի առնելով երկրում անկայուն քաղաքական իրավիճակը և այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները որոշ մտահոգություններ ունեն հատկապես բնակարան ձեռք բերելու և վարկային պարտավորություն ունենալու առնչությամբ, այսօր զրուցում ենք IDBank-ի վաճառքների կազմակերպման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի հետ։

- Հիմնական հարցը, որ հաճախ ենք լսում բնակարան ձեռք բերել ցանկացողներից հետևյալն է՝ որքանով ենք ապահովագրված որ նախագծերը կիրականացվեն և չենք ունենա կիսակառույց շենքեր ու գումարի կորուստ, չէ՞ որ այդպիսի բազմաթիվ դեպքեր կան, երբ գնորդները տարիներով սպասում են իրենց բնակարաններին։

Հերքել, որ նման ռիսկեր կան, իհարկե ճիշտ չի լինի, սակայն դրանք կառավարելի են։ Հիմա բացատրեմ, թե ինչպես․ տրամադրված հիփոթեքային վարկի ամբողջ գումարն օրենքով սահմանված կարգով սառեցվում է մեր բանկում բացված հատուկ հաշվին մինչև շենքի ավարտական ակտը ստանալը և տվյալ բնակարանի վերջնական սեփականության վկայականը գնորդին տրամադրելը։ Դա նշանակում է, որ եթե կառուցապատողը չի կառուցում շենքը սահմանված ժամկետներում կամ կառուցում է խախտումներով և գնորդը չի ստանում 100% ավարտվածության սեփականության վկայական, ապա հիփոթեքային վարկառուն իրավունք ունի այդ սառեցված գումարներն ուղղել վարկի ամբողջական մարման, իսկ ավելացած մասը հետ վերցնել ու այդպիսով բանկի նկատմամբ որևէ պարտավորություն այլևս չունենալ։

Нет описания.

Կարծում եմ՝ հիփոթեքային վարկերը 100% սառեցնելու տարբերակը ամենակարևոր գործոնն է, որին հաճախորդը պետք է ուշադրություն դարձնի բնակարան ձեռք բերելիս։ Դրանով նա ապահովագրվում է գլխավոր ռիսկից և կառուցապատման աշխատանքների՝ ժամանակին չավարտվելու դեպքում ստիպված չի լինում փակել հիփոթեքային վարկը՝ փաստացի դրա դիմաց չստանալով բնակարան։ Ընդ որում, կարևոր է, որպեսզի գումարը սառեցվի հենց 100%-ով, որպեսզի կառուցապատողի կողմից պայմանագրով ամրագրված դրույթները չապահովելու դեպքում գնորդը հնարավորություն ունենա մարել իր ամբողջ վարկը։ 

  • Լավ լուծում է, նույնիսկ կատարյալ, ես կասեի, բայց արդյոք հայաստանյան շուկայում կգտնվեն այնպիսի կառուցապատողներ, որոնք կհամաձայնեն վաճառել բնակարանը՝ վաճառքից ստացված գումարներն ավարտից հետո ստանալու պայմանով։

Մենք նախընտրություն ենք տալիս հենց նման կառուցապատողներին։ Նրանք շենքերը կառուցում են իրենց միջոցներով, իրենց ռիսկով, ոչ թե գնորդների։ Սա նաև կառուցապատողի պատասխանատվության մասին է խոսում․ մեծ հաշվով, եթե ընկերությունը պատրաստ է աշխատել նշված պայմանով, ուրեմն հավանականությունը, որ նա ավարտին չի հասցնի շենքը կամ կդիմի խարդախության, մոտ է զրոյին։ Այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք բիզնեսի ռիսկայնությունը և շատ այլ գործոններ, որոնք կարո՛ղ են բերել այդ վատագույն արդյունքին, գնորդը տվյալ պարագայում, ինչպես արդեն նշեցի, վարկային գումարի կորուստ չի ունենում, նա պարզապես մարում է իր վարկը։ 

Ի դեպ, գնորդների զգուշավորության, իրենց ֆինանսական միջոցներն ավելի խելամտորեն ծախսելու տենդենց է նկատվում, և կառուցապատողները, հարմարվելով շուկային, իրենց բիզնեսի անընդհատություն ապահովելու համար մեծ ուրախությամբ են համագործակցում մեզ հետ անգամ գումարի սառեցման պայմանով։ Եթե ուշադրություն դարձնեք, մեզ հետ համագործակցող կառուցապատողների ցանկն անընդհատ համալրվում է։ IDBank-ն իր վարկառուներին առաջարկում է բնակարաններ քաղաքի լավագույն նորակառույց շենքերում․ սա նույնպես կարևոր պայման է անշարժ գույքի ձեռքբերման ժամանակ։

  • Հիփոթեքային շուկայում վերջերս տոկոսադրույքների բարձրացում է նկատվում։ IDBank-ում կա՞ նման միտում։

IDBank-ում միտումը հակառակն է՝ դեպի նվազում (ժպտում է - խմբ․)։ Որոշ կառուցապատողներից բնակարաններ գնելիս, որոշակի ժամկետների համար Բանկում գործում են շատ ցածր տոկոսադրույքներ՝ տարեկան ՀՀ դրամով 4․99% - ից սկսած։ Սա հայաստանյան շուկայում աննախադեպ տոկոսադրույք է։ Բացի այդ՝ տարբեր կառուցապատողների հետ ունենք վարկավորման արտոնյալ պայմաններ, իսկ երկրորդային շուկայից ձեռք բերողների համար մենք նվազեցրել ենք տոկոսադրույքները։ Ասեմ ավելին, այն գնորդները, որոնք աշխատավարձը կստանան մեր Բանկի միջոցով, հիփոթեքային վարկի ավելի շահավետ պայմաններ կունենան։ 

Ի դեպ, մի փոքր թեմայից շեղվելով նշեմ, որ ներկայում IDBank-ն առաջարկում է IDsalary և IDsalary + աշխատավարձային փաթեթներ, որոնց կարող է միանալ ցանկացած մեկը՝ անկախ նրանից, թե իր գործատուն որ բանկի հետ է համագործակցում։ Սրանք անհատական փաթեթներ են, որոնց շրջանակում հաճախորդը ստանում է բազմաթիվ արտոնություններ IDBank-ի ծառայություններից օգտվելիս։ 

Ի դեպ, մենք նաև ունենք փաթեթային առաջարկներ, որոնց շրջանակում գործում է հիփոթեքային վարկի ավելի ցածր տոկոսադրույք, վարկի գումարի 10%-ի չափով հաճախորդին տրամադրվում է Ռոքեթ լայն սահմանաչափ, վարկի 5%-ի չափով՝ վարկային գիծ, ինչպես նաև խնայողական հաշվի ավելի շահավետ տոկոսադրույք։ Այնպես որ, մեր առաջարկները ճկուն են և հարմարեցված են հաճախորդի պահանջներին ու ցանկություններին։

  • Բնակարան ձեռք բերելիս գնորդները կարևորում են նաև կանխավճարի չափը, հատկապես, որ վերջերս շուկայում կանխավճարի բարձրացման միտում է նկատվում։

Այդ միտումը պայմանավորված է 2020 թվականին մեր երկրում և աշխարհում կատարվող իրադարձություններով։ Համավարակից և պատերազմից հետո, որոշ ռիսկերից ելնելով, հիփոթեքային վարկերի կանխավճարները շուկայում բարձրացվել են, բայց ի ուրախություն IDBank-ի հաճախորդների՝ մեր Բանկում շարունակում են գործել նույն պայմանները՝ կանխավճար սկսած 10%-ից, երկրորդ գրավի դեպքում` 0%: Սա Բանկի՝ հաճախորդների համար ավելորդ խնդիրներ չստեղծելու, նույնիսկ կասեի լուծելու քաղաքականության մի մասն է․ Բանկն իր ճկունության հաշվին բոլոր հիփոթեքային հայտերը դիտարկում է առանձին, և եթե չնչին հնարավորություն կա, վարկային պայմանները հաստատվում են հօգուտ հաճախորդի։ Մենք փորձում ենք մեր հաճախորդներին առաջարկել հարմար ու ձեռնտու պայմաններ՝ առավելագույնս դյուրին դարձնելով բնակարան ձեռք բերելու գործընթացը։ Սա վերաբերում է նաև թղթաբանությանը, ձևակերպման գործընթացին և այլն։

  • Հենց վարկի տրամադրման գործընթացին է վերաբերում թերևս մեր վերջին հարցը․ որքա՞ն ժամանակ է դա խլում հաճախորդից։ 

Գործընթացը հնարավորինս պարզեցված է, դիմումների ընդունումն ու խորհրդատվությունը կատարվում է ոչ միայն մասնաճյուղերում։ Այժմ մենք գործարկել ենք նոր ծառայություն․ բանն այն է, որ Երևանում բազմաթիվ մեր համաքաղաքացիներ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ճանապարհների խցանումից, ավտոկայանատեղերի սակավությունից ելնելով չեն կարողանում այցելել մասնաճյուղեր։ Քանի որ հիփոթեքային վարկի համար խորհրդատվություն է անհրաժեշտ, հաճախորդները կարող են զանգահարել Բանկ և մեր աշխատակիցները կայցելեն հաճախորդի բնակարան կամ աշխատավայր՝ խորհրդատվության, հիփոթեքի վարկային հայտն ու և մնացած փաստաթղթերը վերցնելու համար։ Հաջորդող գործընթացը նույնպես իրականացվում է՝ հաշվի առնելով հաճախորդի զբաղվածությունն ու հարմարավետությունը։

 
Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Իշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնելու համար. Արշակ Կարապետյան