Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԳՇ պետը նման բան չի ասել, դա արձանագրված է ձայնագրությամբ․ Փաշինյանը՝ Օնիկ Գասպարյանի աղմկահարույց հատարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե 2020թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանը նշել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովի ապրիլի 14-ի նիստում:

«2020թ. նոյեմբերի 17-ին, այն ժամանակ դեռ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի չորրորդ օրը, Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները, նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար: Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի: Չի ասել ԳՇ պետը նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ: Ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Օնիկ Գասպարյանը 2020թ. օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած զեկույցում հավաստիացրել է. «Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումն ու ջախջախել նրա խմբավորումները»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս ամենը, սակայն, չի նշանակում, թե ՀՀ ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ՝ մանրամասն ներկայացնելով պատերազմի ընթացքում երեք անգամ միջնորդների ջանքերով հայտարարված հրադադարների պայմանավորվածությունների ձեռքբերման ընթացքը: Հրադադարի հայտարարություններից րոպեներ անց Ադրբեջանն ամեն անգամ խախտում էր պայմանավորվածությունը:

2021թ. մարտի 10-ին Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատվել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Ավելին

Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան