Այսօր՝ 18 նոյեմբերի 2018թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՀՀԿ–ն պատրաստ է քննարկել ցանկացած հարց, բացառությամբ՝ հինգ հարցերի. Շարմազանով

Հայաստանում չկա սուպերվարչապետական համակարգ, քանի որ պառլամենտն ունի լուրջ վերահսկողական մեխանիզմներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ եթե պառլամենտական ուժերը լինեն իրենց տեղում, որեւէ վարչապետ չի կարող վերածվել սուպերվարչապետի։

Շարմազանովը այդ համատեքստում նշեց, որ ՀՀԿ դռները բաց են ցանկացած հարցի քննարկման համար, բացառությամբ 5 հարցի. «Առաջինը այն հարցերն են, որոնք կվտանգեն բանակաշինությունը, երկրորդը՝  որոնք կվտանգեն Հայոց Ցեղասպանության ճանաչումը, երրորդը՝ որոնք կվտանգեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, չորրորդը՝ որոնք կվտանգեն մեր ազգային արժեքային համակարգը եւ Հայոց եկեղեցին, հինգերորդը՝ որոնք կվտանգեն ՀՀ անդամակցությունը ԵՏՄ–ին եւ ՀԱՊԿ–ին»։

Անդրադառնալով Արցախի հարցով Փաշինյանի հայտարարություններին՝ նա նշեց. «Արցախի հարցով ես առաջինն եմ արձագանքել Փաշինյանին եւ նշել եմ, որ Հայաստանը ոչ թե հակամարտության կողմ է, այլ բանակցությունների կողմ է եւ Արցախի անվտանգության միջազգային երաշխավոր։ Ես Նիկոլ Փաշինյանին լավ եմ ճանաչում, նրա հետ 6 տարի աշխատել եմ, իմ տպավորությամբ՝ Փաշինյանը այլեւս այդպիսի հայտարարություն չի անի։ Միգուցե սա քաղաքական անզգուշություն էր, միգուցե էմոցիոնալ գնահատական էր, միգուցե այլ բան էր ուզում ասել, բայց այլ բան ստացվեց, բայց դա մեր բանակցային շահերից բխող հայտարարություն չէր»։

Եզրափակելով իր խոսքը՝ ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն իր երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում իր մեջքին կանգնած է, որովհետեւ նա իր պետության վարչապետն է։

 

loading...
«Գորիս» ՔԿ հիմնարկում դատապարտյալի մոտ 45 գրամ դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել ընտրական ցուցակով գրանցված իրենց պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սերգեյ Սմբատյանը Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակում հանդես կգա Վարշավայում Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Գյուղատնտեսության նախարարությունը հարթակներ է ստեղծում գյուղարտադրանքը արտերկրում վաճառելու համար Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ Իսպանիայում ձերբակալվել է թմրանյութերի վաճառքի համար կասկածվող 11 մարդ, հայտնաբերվել է 650 կգ կոկաին Երևանի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է երևանյան տեսակի օձ Արթուր Գևորգյանի նման ամբիցիոզի ճիրաններում բռնցքամարտը դատապարտված է կործանման Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Արման Վարդանյանը՝ Դուքենդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամ Պետք չէ քավության նոխազ դարձնել Հայ առաքելական եկեղեցին՝ քաղաքական «աչոկներ» հավաքելու համար Տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է և եկեղեցին ՀՀԿ-ն պատրաստ է անցնել ցանկացած սահման՝ սեփական քաղաքական շահը գերադասելու համար Անդունդի շեմին կանգնած ՀՀԿ-ի քծնանքը եկեղեցուն ՀՀԿ էժանագին շոուն... Հանրապետականի վարկանիշը քաղաքական խաղերով հնարավոր չի բարձրացնել Թերի նախագծի ձախողումը ՀՀԿ-ի թերացման հետևանքն է Արյան քաղցկեղի ճշգրիտ և արագ ախտորոշման գրավականները՝ ըստ «Դավիդյանց լաբորատորիաներ»–ի ախտաբանի. Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում Այսօր Ուսանողների միջազգային օրն է Ի՞նչ կապ ունի Մորզեի այբուբենը Մորզեի հետ. պարզվում է՝ այլոք ավելի մեծ ներդրում ունեն այս գործում Գ. Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Քարոզարշավից կշահի Փաշինյանը, կկորցնի ՔՊ–ն «Հեքիաթ» 500–600 ձայնանոց տղերքի մասին Ռուբեն Մեհրաբյան. «Դիվանագիտական քայլերի, փաստերի ու փաստարկների գույքագրում պետք է արվի» Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ Դատարանը վերականգնել է CNN հեռուստաընկերության լրագրող Ջիմ Ակոստայի Սպիտակ տան անցագիրը Վերին Լարսի անցակետը փակ է Վերին Լարսի անցակետը փակ է Պարզաբանում եմ պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակի մասին Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Լոս Անջելեսում ընթացող միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» գիրքը նորովի ներկայացվեց հեղինակին նվիրված ցերեկույթին Մեկնարկել է «Հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի» ամենամյա մրցաշարը