Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԲՀԿ-ն հավակնելու է ստանալ ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի հերքում, որ ԲՀԿ-ն գալիք խորհրդարանական ընտրություններին հավակնում է 50+1 ձայնի, քանի որ գտնում է, որ ցանկացած կայացած քաղաքական ուժ ընտրությունների է գնում հաղթանակի համար:

Սակայն նա Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, որ այս պահին իրենց կուսակցությունում նման կոնկրետ հարցի շուրջ քննարկում կամ կուսակցության առաջնորդի հանձնարարական չի եղել: Պատգամավորը շեշտեց՝ իրենց քաղաքական թիմն ունի իրավունք ու հնարավորություն` ստանալու առավելագույն ձայները:

«ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը թե՛իր քաղաքական վարկանիշով, թե՛ իր լիդերի անհատական վարկանիշով, թե՛ իր հզոր տարածքային կառույցներով հնարավորություն ունի բոլոր ընտրություններում, այդ թվում նաև առաջիկայում կայանալիքն արտահերթ խորհրդարանական ընտրություններում, հավակնելու ստանալ մեր ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը:

 Եթե ոմանք այս փաստից զարմացած են կամ տարօրինակ են համարում, ապա ես ընդամենը զարմանում եմ զարմացողների վրա»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը հորդորեց լուրջ չվերաբերել այն սոցիոլոգիական հարցումներին, քաղաքական վերլուծություններին, որոնք հայտարարում են, թե այս պահին ԲՀԿ քաղաքական իմիջը չի բավականացնի նույնիսկ ներկայիս 31 մանդատը ստանալ: Զոհրաբյանը բոլոր նման տեսակետ ունեցողների համար մեկ պատասխան ունի.

«Պատասխանը մեկն է՝ փաստը և արդյունքը: Սպասենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հույս ունեմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն ուշանա, որովհետև ստեղծված քաղաքական ոչ ստանդարտ իրավիճակի հանգուցալուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Վստահեցնում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո բոլոր սոցիոլոգները, քաղաքական վերլուծաբաններ հայտնվելու են շատ անհարմար վիճակում»,- ընդգծեց պատգամավորը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ժամանակավոր, համաձայնության կառավարություն մեջ նեգրավված Ձեր կուսակից նախարարները չանեն մաքսիմալը, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տապալվի, և այդ ֆոնին ԲՀԿ-ի շանսերն ավելի կմեծանան, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք երբեք չեն առաջնորդվել մեր երկրին վնաս տալու գնով դիվիդենտ շահելու մտածողությամբ, ինչպես երկար տարիներ արել են իրար հաջորդած իշխանությունները: Մենք ստանձնել ենք պատասխանատվության մեր չափը՝ վստահ լինելով, որ մեզանից կախված առավելագույնն անելու ենք: Թե՛ մեր նախարարները կառավարությունում, թե՛ մեր պատգամավորները խորհրդարանում, անելու են ամեն բան, որ երկրի առաջ դրված համակարգային փոփոխություններ, որը տորպեդահարվում էր ՀՀԿ-ի կողմից, վերջապես հնարավոր լինի իրականացնել»:

Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով դիտարկմանը, թե ՀՀԿ մի շարք պատգամավորներ էլ ԱԺ բարձր ամբիոնից մեղադրել են ԲՀԿ-ին ընտրակաշառքով ձայներ հավաքելու մեջ՝ հատկապես թիրախավորելով ռեյտինգային ընտրակարգով ընտրված գործարար պատգամավորներին, ասաց, որ ինքը հույս ունի, որ ռեյտինգային ընտրակարգը հանվելու է, քանի որ այդ համակարգն ապաքաղաքականացրեց ընտրությունները:

«Սակայն մի հայտնի խոսք էլ կա՝ գողն ամենաշատն է գոռում բռնեք գողին: Ուստի ՀՀԿ մի շարք գործիչների խորհուրդ կտայի ընտրակաշառքից ու ընտրակեղծիքից չխոսել»,- շարունակեց Զոհրաբյանը:

Անկախ ամենից, Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հանդիպում են մարզային կառույցներին, քննարկում և այլն:

«Մենք այսօր էլ հանդիպում ունենք մեր մարզային կառույցների ներկայացուցիչների հետ, անցկացնում ենք մեր մշտական աշխատանքային քննարկումները: ԲՀԿ-ն այն կուսակցությունը չէ, որ սկսի աշխատել ընտրություններից ընդամենը 1-2 ամիս առաջ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: 

loading...
Կյանքը բումերանգ է. այժմ «չագուճն ու մեխը» ժողովուրդի ձեռքում է և շատ լավ գիտի, թե Մանվել Գրիգորյանի հետ ոնց վարվի... Իրանը կմեծացնի Հայաստան գազամատակարարումների ծավալը Սա Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենամեծամասշտաբ կոռուպցիոն գործն է. Փաշինյան Չինաստանում ուղեւորները կանգնեցրել են ավտոբուսը, որի վարորդը գիտակցությունը կորցրել էր Կորած երեխային շարունակում են որոնել. ԱԻ նախարարը հանձնարարել է արձագանքել նրա մասին ցանկացած տեղեկության Հաջորդ բացահայտումներից մեկը վերաբերելու է «Երեւան» հիմնադրամին. ԱԱԾ տնօրեն Բուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը «Ժառանգությունն» առաջարկում է առաջիկա արտահերթ ընտրություններն անցկացնել «Բլոկչեյն» տեխնոլոգիաների կիրառմամբ Եթե հաստատվի Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, նա պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ. ՀՀԿ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մոտ օրերս կմեկնի Բրյուսել, Մինսկ և Բեռլին Սիրիայում քրդական ջոկատները գրավել են Իրաքի հետ սահմանի Դաշիշի շրջանը. Firat Նման արարքն արդարացում չունի. Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի տարածքների խուզարկության ԱԱԾ տեսանյութի մասին Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային. E խումբ «Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց Արագաչափերն ու տեսախցիկները հանելուց հետո ի՞նչ վիճակ է Երեւանի փողոցներում. Մանրամասնում է ՃՈ պետի տեղակալը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետը ստացել է, սակայն դեռ չի ստորագրել. խոսնակ Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ Արա Բաբլոյանն այցելել է Մանվել Գրիգորյանին ԱԱԾ խուզարկության սենսացիոն մանրամասները Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում ԱԱԾ խուզարկության մանրամասները «Աշխարհի առաջնությունը Վերայի եւ Դավիթի հետ». Հայկական երգող սիրառատ ֆանատները. տեսանյութ Երեւանում թալանել են ԱԺ պատգամավորի օգնականի՝ պատգամավորական համարանիշներով Mercedes-ը Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ կարող է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններին Է.Շարմազանովի խոսքը՝ Գարեգին Նժդեհի գերեզմանին վերահուղարկավորության օրը Դատարանը որոշեց. Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի Փաշինյանն «աշխարհի լավագույն կործանիչներից» մեկի օդաչուի խցիկից լուսանկար է հրապարակել Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները. մարզպետարանում ավարտվել է մարզպետի և քաղաքապետի հանդիպումը Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ես չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ, բայց դա չի արվելու ափալ-թափալ. Փաշինյան Առասպելական Չավին՝ հայկական գինու, Մեսսիի ու իր երազանքների մասին (տեսանյութ, լուսանկար) Եթե կան դատավորներ, որ շարունակում են գործել զանգերով, զանգողն էլ, զանգ ստացողն էլ լուրջ մտածելու բան ունեն. Փաշինյան Գիտնականները աստղերից մեկի ուղղությամբ էլեկտրոնային երաժշտություն են ուղարկել Նեթանյահու․ Իսրայելը դեմ է գործելու Սիրիայի ցանկացած կետում Իրանի ներկայության ուժեղացմանը Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելյան եւ Արեւմտյան թեմերի ուխտավորներին Կամբոջայի արքայազնը ու նրա կինը հոսպիտալացվել են վթարից հետո Արարատում 27-ամյա քաղաքացին տրակտորի եւ կցորդի կցորդման հանգույցի վրայից վայր է ընկել. նա հիվանդանոցում մահացել է Աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ. Փաշինյանը լուսանկար է հրապարակել (ֆոտո) Դեռ փակ չէ ոչ մի բան, իսկ Կարեն Գրիգորյանը իշխանության լեգիտիմ ներկայացուցիչ է. Արմավիրի մարզպետ