Ալիևը Փաշինյանին խորհուրդ է տալիս փոխել Հայաստանի Սահմանադրությունն ու հրաժարվել Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ վիրավորել է մեզ՝ հայտարարելով, թե անընդունելի է, որ այնպիսի «աղքատ ու փոքրիկ երկիրը, ինչպիսին է Հայաստանը, տարածքային պահանջներ ներկայացնի այնպիսի մեծ երկրի, ինչպիսին է Թուրքիան»:
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, փոխի Սահմանադրությունը:
Ալիևը նաև ասել է, որ Զանգեզուրի միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի մասնակցության: