Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Դատախազությունը քրգործ է հարուցել՝ հարկերից խուսափելու դեպքով

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով շահութահարկը եւ ԱԱՀ-ը թաքցնելու դեպքի առթիվ:

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «ՍԹ...» ՍՊ ընկերությունը 2016թ. հունիսին 2 պայմանագիր է կնքել «Ս... Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ «Մ1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում եւ բարելավում» ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Մատուցած ծառայությունների դիմաց 2016թ. դեկտեմբերից մինչեւ 2017թ. հունիսն ընկած ժամանակահատվածում դուրս է գրել ընդահուրը 717.1 մլն դրամի չափով թվով 4 հարկային հաշիվ՝ ներառյալ ԱԱՀ-ն:

Պարզվել է նաեւ, որ «ՍԹ...» ՍՊ ընկերությունը 2016-2017թթ. ժամանակահատվածում ունեցել է մեկ բնապահպանի, մեկ հնեագետի, եւ երկու սոցիոլոգի հաստիքներ, որոնցից բնապահպանի եւ սոցիոլոգի հաստիքներ ունի նաեւ «Ս... Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը:

Բացի այդ, «ՍԹ...» ՍՊԸ-ն իր հերթին 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում խորհրդատվական ծառայություններ է ստացել «Գ... Քոնսալթինգ» ՍՊԸ-ից, իսկ 2017-2018թթ. ժամանակահատվածում՝ նաեւ «Էմ-Էս Ք...» ՍՊԸ-ից, որոնք հանդիսացել են շրջանառության հարկ վճարողներ: Վերջիններիս ներկայացրած շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված շրջանառություններն ամբողջությամբ ձեւավորվել են «ՍԹ...» ՍՊԸ անվամբ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված շրջանառությունից: Բացի այդ, «Գ... Քոնսալթինգ» եւ «Էմ-Էս Ք...» ՍՊԸ-ները, ունենալով մեկական վարձու աշխատողներ՝ 86.300 եւ 86.900 դրամ միջին աշխատավարձով, մատուցել են համապատասխանաբար 82.000.000 եւ 46.000.000 դրամի խորհրդատվական ծառայություններ, որի պայմաններում ընկերությունների շահութաբերությունը կազմել է շուրջ 98% եւ 97%:

Պարզվել է նաեւ, որ «ՍԹ...», «Գ... Քոնսալթինգ» եւ «Էմ-Էս Ք...» ՍՊԸ-ների հաշվապահական հաշվառումն իրականացվում է մեկ՝ «Է. Է. Բ. ՍԵՆԹԵՐ» ՍՊԸ-ի կողմից:

Վերոնշյալը հիմնավոր կասկած է առաջացրել, որ «ՍԹ...» ՍՊԸ կողմից «Ս... Քորփորեյշն» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի անվամբ թվով 4 հարկային հաշիվները դուրս են գրվել առանց ծառայություններ մատուցելու եւ հանդիսանում են «անապրանք» փաստաթղթեր:

2018թ. մայիսի 10-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից վերլուծվել են «Ս...Քորփորեյշն» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի եւ «ՍԹ...» ՍՊԸ միջեւ կատարված գործարքները, ըստ որի արդյունքների խորհրդատվական ծառայությունների դիմաց ստացված թվով 4 հարկային հաշիվներն «անապրանք» հանդիսանալու պարագայում «Ս... Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա պարտավորությունները կազմում են 59.100.000 դրամ շահութահարկ եւ 119.500.000 դրամ ավելացված արժեքի հարկ:

Ելնելով այն հանգամանքից, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներում առերեւույթ առկա է առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու  հանցագործության հատկանիշներ՝  ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությանը։

 

loading...
Կյանքը բումերանգ է. այժմ «չագուճն ու մեխը» ժողովուրդի ձեռքում է և շատ լավ գիտի, թե Մանվել Գրիգորյանի հետ ոնց վարվի... Իրանը կմեծացնի Հայաստան գազամատակարարումների ծավալը Սա Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենամեծամասշտաբ կոռուպցիոն գործն է. Փաշինյան Չինաստանում ուղեւորները կանգնեցրել են ավտոբուսը, որի վարորդը գիտակցությունը կորցրել էր Կորած երեխային շարունակում են որոնել. ԱԻ նախարարը հանձնարարել է արձագանքել նրա մասին ցանկացած տեղեկության Հաջորդ բացահայտումներից մեկը վերաբերելու է «Երեւան» հիմնադրամին. ԱԱԾ տնօրեն Բուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը «Ժառանգությունն» առաջարկում է առաջիկա արտահերթ ընտրություններն անցկացնել «Բլոկչեյն» տեխնոլոգիաների կիրառմամբ Եթե հաստատվի Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, նա պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ. ՀՀԿ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մոտ օրերս կմեկնի Բրյուսել, Մինսկ և Բեռլին Սիրիայում քրդական ջոկատները գրավել են Իրաքի հետ սահմանի Դաշիշի շրջանը. Firat Նման արարքն արդարացում չունի. Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի տարածքների խուզարկության ԱԱԾ տեսանյութի մասին Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային. E խումբ «Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց Արագաչափերն ու տեսախցիկները հանելուց հետո ի՞նչ վիճակ է Երեւանի փողոցներում. Մանրամասնում է ՃՈ պետի տեղակալը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետը ստացել է, սակայն դեռ չի ստորագրել. խոսնակ Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ Արա Բաբլոյանն այցելել է Մանվել Գրիգորյանին ԱԱԾ խուզարկության սենսացիոն մանրամասները Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում ԱԱԾ խուզարկության մանրամասները «Աշխարհի առաջնությունը Վերայի եւ Դավիթի հետ». Հայկական երգող սիրառատ ֆանատները. տեսանյութ Երեւանում թալանել են ԱԺ պատգամավորի օգնականի՝ պատգամավորական համարանիշներով Mercedes-ը Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ կարող է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններին Է.Շարմազանովի խոսքը՝ Գարեգին Նժդեհի գերեզմանին վերահուղարկավորության օրը Դատարանը որոշեց. Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի Փաշինյանն «աշխարհի լավագույն կործանիչներից» մեկի օդաչուի խցիկից լուսանկար է հրապարակել Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները. մարզպետարանում ավարտվել է մարզպետի և քաղաքապետի հանդիպումը Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ես չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ, բայց դա չի արվելու ափալ-թափալ. Փաշինյան Առասպելական Չավին՝ հայկական գինու, Մեսսիի ու իր երազանքների մասին (տեսանյութ, լուսանկար) Եթե կան դատավորներ, որ շարունակում են գործել զանգերով, զանգողն էլ, զանգ ստացողն էլ լուրջ մտածելու բան ունեն. Փաշինյան Գիտնականները աստղերից մեկի ուղղությամբ էլեկտրոնային երաժշտություն են ուղարկել Նեթանյահու․ Իսրայելը դեմ է գործելու Սիրիայի ցանկացած կետում Իրանի ներկայության ուժեղացմանը Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելյան եւ Արեւմտյան թեմերի ուխտավորներին Կամբոջայի արքայազնը ու նրա կինը հոսպիտալացվել են վթարից հետո Արարատում 27-ամյա քաղաքացին տրակտորի եւ կցորդի կցորդման հանգույցի վրայից վայր է ընկել. նա հիվանդանոցում մահացել է Աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ. Փաշինյանը լուսանկար է հրապարակել (ֆոտո) Դեռ փակ չէ ոչ մի բան, իսկ Կարեն Գրիգորյանը իշխանության լեգիտիմ ներկայացուցիչ է. Արմավիրի մարզպետ