Այսօր՝ 15 նոյեմբերի 2018թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բարձրագույն կրթությունն անվճար դարձնելն իդեալական կլինի, բայց պետությունն այս պահին այդ հնարավորությունը չունի. Ա. Սիմոնյան

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը բարձրագույն կրթությունն անվճար դարձնելը միայն կողջունի: Սակայն նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ, ցավոք սրտի, համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ նույնիսկ Հայաստանից հարուստ երկրները դա չեն կարողանում անել: Նա օրինակ բերեց ՌԴ-ին, որը գնալով նույնիսկ կրճատում է պետպատվերով տեղերը՝ ավելացնելով վճարովին:

«Բուհերը կողջունեն բարձրագույն կրթությունն անվճար դարձնելը, իդեալական կլինի, եթե մենք հնարավորություն ունենանք դա անելու, այսինքն՝ պետությունը բեռը վերցնի իր վրա՝ կրթության ծախսերից ազատի ուսանողներին: Դա հոյակապ կլինի, ինչպես օրինակ Սկանդինավյան երկրներում է, Դանիայում, մասնակի նաև Գերմանիայում: Բայց, ցավոք սրտի, այս պահին փաստը ցույց է տալիս, որ նույնիսկ տնտեսապես ավելի զարգացած երկրները չեն կարողանում դա անել: 

Թե ինչպես կլինի, չեմ կարող ասել, գուցե նոր իշխանությունները հնարավորություն ունենան ինչ-որ ծրագիր մշակել»,-ասաց նա:

ԵՊՀ ռեկտորը գտնում է, որ բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու ժամանակ ինչ-որ մեկը պետք է վճարի՝ աշխարհում անվճար բան չկա: Նա հիշեց հայտնի ասացվածքը, որ «ձրի պանիրը միայն թակարդում է լինում»: Սիմոնյանի կարծիքով՝ պետք ի վճարի կա՛մ պետությունը, կա՛մ մասնավոր աղբյուրները, կա՛մ ուսանողները:

«Կարծում եմ՝ կատարյալ կլիներ, եթե պետությունը վճարեր, հնարավոր եմ համարում, որ լինեն նաև ֆոնդեր, որոնք այս ծախսն իրենց վրա կվերցնեն: Չեմ թաքցրել տեսակետս ու միշտ ասել եմ, որ ուսանողի կողմից վճարելն ամենավատ տարբերակն է, բայց ստիպված ենք, որովհետև տնտեսական զարգացման ցուցանիշները հնարավորություն չեն տվել, որ պետությունը դա անի։ Իսկ մեր բիզնեսն ու մասնավոր ֆոնդերն այդ հնարավորությունները չունեն, եթե ինչ-որ չափով էլ ունեն, այնուամենայնիվ դա չեն անում, որովհետև դրա մշակույթը մեզանում ձևավորված չէ»,- նշեց ռեկտորը:

Անկախ ամենից՝ Արամ Սիմոնյանը կարծում է, որ պետք է այնպես գործել, որ բուհերը չտուժեն, այսինքն՝ փոխհատուցվեն բուհերի կատարած ծախսերը՝ աշխատավարձը, որը, ըստ Սիմոնյանի, պետք է լինի հնարավորինս բարձր,  սարքավորումների, գույքի, բուհի բնական գործունեությանը համար նախատեսված ծախսերը:

Նա բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու ճանապարհներից մեկը տեսնում է և՛ պետական, և ՛ մասնավոր բուհերի թիվը կրճատելով:

«Կարելի է գնալ բուհերի խոշորացման ճանապարհով, բուհերի մասնագիտացման ճանապարհով սկսել, այսինքն՝ ամեն մի բուհ իր խնդիրն ունենա: Որովհետև մրցակցությունը մրցակցություն, բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մրցակցությունը երկրի ներսում անվերջ չի կարելի ընդլայնել, օրինակ՝ Հոլանդիայի ԿԳՆ-ն ու մասնագետները գտնում են, որ ներսում չի կարելի անվերջ զարգացնել մրցակցությունը, պետք ներսում ուժեղանալ՝ նաև իրար օգնելով, որ մասնագիտական առումով կողմնորոշվեն, որ կարողանան մրցակցել դրսի բուհերի հետ: Մեզ մոտ շատ է բուհերի քանակը է, քանի որ մենք մասնավորն ու պետականը միասին վերցրած այնքան բուհ ունենք, ինչքան Սկանդինավյան 3 երկրները՝ Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան միասին վերցրած չունեն»,- ընդգծեց Արամ Սիմոնյանը:

Ռեկտորը գտնում է, որ ծրագիր պետք է մշակել, բայց չի կարծում, որ այս պահին պետությունն ունի այդ հնարավորությունը: Նրա խոսքով՝ բարձրագույն կրթության անվճար դարձնելուն կարելի է հասնել մասնակի կամ աստիճանաբար: 

 

loading...
Նոր իշխանությունները դակում են հների կոռուպցիոն պայմանագրերը Ընտրությունները՝ պատվերով համերգ Բնակարան, փոխառություններ և ավտոմեքենա Սելֆիի ձողը, «դուխով» կեպկան, ավստրիացի կոմպոզիտորներն ու անվստահության սինդրոմը Գ. Ծառուկյանն այցելել է Աբովյանում կառուցվող երիտասարդական թաղամասի շինհրապարակ Պոպուլիզմից պրագմատիզմ՝ վարկանիշի հաշվին. ինչի՞ց պետք է զգուշանալ Ժիրայր Դադասյան. «Նախարարության պատասխանները շատ տարբեր են, իրարամերժ ու հակասող» Մարդիկ նեղ քարոզարշավային խնդիրներ են լուծում Փաշինյանին «շանս տվողները» Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, որոշ տեղերում մառախուղ է, մերկասառույց Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում. Վիգեն Սարգսյան Կարինե Պողոսյանը կառաջադրվի ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին. Արգամ Աբրահամյան Բարգավաճ Հայաստան կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին տասնյակը Հայկական դաշույն ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության մեջքին Գագիկ Ծառուկյանը 80 մլն դոլարի ներդրում է կատարել, որպեսզի մարզիկները լավագույնս կազմակերպեն իրենց մարզումները Պետք է պատմաբանների ուշադրությունը կենտրոնացվի Ադրբեջանի կողմից իրականացվող խորհրդաֆոբիայի և հայաֆոբիայի վրա Ո՛չ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը և ո՛չ էլ այլ ծառայություն ուշադրություն չեն դարձրել Ինչո՞ւ է բանանը համարվել «վնասակար» Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ Ծառուկյանը սպորտի զարգացման համար չի խնայում ոչ մի ռեսուրս Պատրաստի չեմպիոնով պոստ ֆակտում հետաքրքվող «սրտացավ» լրագրողները քաղաքական աստառ կարելու բարոյական իրավունք չունեն Գագիկ Ծառուկյանի ջանքերով է, որ հայ մարզիկները մարզվում են ամենաբարձր որակավորում ունեցող մարզահամալիրում Սիմոն Մարտիրոսյանը մարզվում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, գերազանց պայմաններում Պետական սեկտորի գործառույթները մասնավորին մի պարտադրեք. Սիմոն Մարտիրոսյանը վաղուց մարզվում է Օլիմպավանում Արմեն Գիգոյան. «Եթե կարողանանք կաթի որակի հարցը լուծել, ապա միանշանակ առաջին տեղում կհայտնվենք» Դա բավականին վտանգավոր է Հայաստանի համար Որպեսզի ձայն բերողների փոխարեն ունենանք կրթված պատգամավորներ Ինչքա՞ն կհերիքի հեղափոխական իներցիան «Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ «Վարդաշեն» ՔԿՀ–ի պետի տեղակալի ունեցվածքը Նախընտրական բանավեճ. ինքնանպատակ ձև՞, թե՞ նպատակային բովանդակություն Մկրտիչ Մինասյան. «Ես կողմ եմ արմատական, կոպիտ լուծմանը՝ ապօրինի շինությունները պետք է քանդել, թույլ չտալ» Ժողովրդական Փաշինյանի ոչ ժողովրդական քայլը. ի՞նչ է սպասվում հետո Քաղտեխնոլոգ. «Չեմ կարծում, թե կունենանք ապաքաղաքական ընտրություններ» Ռեկտորների թեկնածուներ չունեն «Պահանջարկի վրա» հիմնված աճը պետք է փոխել «առաջարկի վրա» հիմնված աճով Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն Մակեդոնիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերում (ֆոտո) Ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք