Այսօր՝ 18 նոյեմբերի 2018թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք

Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է մայիսի 29-ին և հունիսի 4-ին Ավստրիայում կայանալիք ստուգողական հանդիպումներին:

Այսօր՝ մայիսի 23-ին մեր ազգային թիմը ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում բաց մարզում է անցկացրել: Պարապմունքից հետո հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը զրուցել է լրագրողների հետ:

 — Ի՞նչ մարզավիճակում եք գտնվում:

 — Կարելի է ասել նորմալ մարզավիճակում եմ՝ չնայած վերջին խաղն անցկացրել եմ 10 օր առաջ: Կարող եմ ասել, որ պահպանել եմ ֆիզիկական վիճակս, գիտակցել եմ, որ 10 օր ազատ եմ լինելու, ինձ վրա աշխատել եմ:

 — Առաջիկա մրցակիցների մասին ի՞նչ կասեք:

 — Դեռ չենք ուսումնասիրել: Ճիշտ է՝ խաղացել ենք այդ հավաքականների հետ, բայց երևի շատ փոփոխություններ են ունեցել, ինչպես մենք: Դեռ ժամանակ կա, մարզիչը մեզ կծանոթացնի մրցակիցներին:

— Հավաքականի գլխավոր մարզիչը դարձյալ Վարդան Մինասյանն է. ինչպիսի՞ն են սպասելիքները:

 — Սպասելիքները շատ են: Հենց ինքը նույնպես մեծ սպասելիքներ ունի մեզնից: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք և այս հնարավորությունն օգտագործենք: Դժվար է, հեշտ չի լինելու, բայց կփորձենք ամեն ինչ անել:

 — Հավաքականի նորեկների մասին ի՞նչ տպավորություն ունեք:

 — Մի քանի բառ ենք խոսել, շատ ժամանակ չի եղել ծանոթանալու: Տեսանյութեր եմ դիտել, բայց շփվելու, համագործակցելու տարբերությունն այլ է:

— Երկար դադարից հետո Մովսիսյանը դարձյալ հրավիրվել է. ճիշտ է՝ այժմ վնասվածք ունի. համագործակցությունը կստացվի՞:

 — Հույս ունեմ՝ իհարկե կստացվի: Եթե մարզիչը հրավիրել է, ուրեմն արժանի է դրան: Ցավոք չկա այս հավաքին, բայց կարծում եմ, որ հետագայում կօգնի:

 — «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնին հրաժեշտ է տվել Վենգերը…:

 — Դժվար էր հրաժեշտ տալ: Ընդամենը 6 ամիս եմ աշխատել Վենգերի հետ. տպավորությունները շատ-շատ մեծ էին թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես մարդ: Ցավով նրան ճանապարհեցինք: Կարող ենք միայն բարի գալուստ մաղթել նոր մարզչին, ում հետ դեռ չեմ խոսել: Հուսով եմ նա «Արսենալին» կօգնի բարձրանալ:

 — Ինչպե՞ս է Լոնդոնում կյանքը:

 — Շատ լավ է: Բոլորը գիտեն, որ Լոնդոնը յուրահատուկ քաղաք է, տարբերվում է բոլոր քաղաքներից՝ շատ պոզիտիվ է և լավը: Եղանակը միշտ մռայլ է, բայց դա չի ազդում տրամադրության վրա: Ազատ ժամանակ փորձում եմ հնարավորինս շատ հանգստանալ:

 

 — Մի քանի օր է վերադարձել եք Երևան. նոր Հայաստանի զգացողություն ունե՞ք:

 

— Նոր Հայաստան չկա. Հայաստանը միշտ եղել է և կմնա. չկա հին ու նոր, կա Հայաստան: Ամեն անգամ գալով՝ վերալիցքավորվում եմ, ուժերս հավաքում եմ, կարոտս առնում եմ և փորձում եմ նոր ուժերով մրցաշրջանը մեկնարկել:

loading...
«Գորիս» ՔԿ հիմնարկում դատապարտյալի մոտ 45 գրամ դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել ընտրական ցուցակով գրանցված իրենց պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սերգեյ Սմբատյանը Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակում հանդես կգա Վարշավայում Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Գյուղատնտեսության նախարարությունը հարթակներ է ստեղծում գյուղարտադրանքը արտերկրում վաճառելու համար Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ Իսպանիայում ձերբակալվել է թմրանյութերի վաճառքի համար կասկածվող 11 մարդ, հայտնաբերվել է 650 կգ կոկաին Երևանի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է երևանյան տեսակի օձ Արթուր Գևորգյանի նման ամբիցիոզի ճիրաններում բռնցքամարտը դատապարտված է կործանման Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Արման Վարդանյանը՝ Դուքենդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամ Պետք չէ քավության նոխազ դարձնել Հայ առաքելական եկեղեցին՝ քաղաքական «աչոկներ» հավաքելու համար Տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է և եկեղեցին ՀՀԿ-ն պատրաստ է անցնել ցանկացած սահման՝ սեփական քաղաքական շահը գերադասելու համար Անդունդի շեմին կանգնած ՀՀԿ-ի քծնանքը եկեղեցուն ՀՀԿ էժանագին շոուն... Հանրապետականի վարկանիշը քաղաքական խաղերով հնարավոր չի բարձրացնել Թերի նախագծի ձախողումը ՀՀԿ-ի թերացման հետևանքն է Արյան քաղցկեղի ճշգրիտ և արագ ախտորոշման գրավականները՝ ըստ «Դավիդյանց լաբորատորիաներ»–ի ախտաբանի. Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում Այսօր Ուսանողների միջազգային օրն է Ի՞նչ կապ ունի Մորզեի այբուբենը Մորզեի հետ. պարզվում է՝ այլոք ավելի մեծ ներդրում ունեն այս գործում Գ. Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Քարոզարշավից կշահի Փաշինյանը, կկորցնի ՔՊ–ն «Հեքիաթ» 500–600 ձայնանոց տղերքի մասին Ռուբեն Մեհրաբյան. «Դիվանագիտական քայլերի, փաստերի ու փաստարկների գույքագրում պետք է արվի» Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ Դատարանը վերականգնել է CNN հեռուստաընկերության լրագրող Ջիմ Ակոստայի Սպիտակ տան անցագիրը Վերին Լարսի անցակետը փակ է Վերին Լարսի անցակետը փակ է Պարզաբանում եմ պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակի մասին Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Լոս Անջելեսում ընթացող միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» գիրքը նորովի ներկայացվեց հեղինակին նվիրված ցերեկույթին Մեկնարկել է «Հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի» ամենամյա մրցաշարը