Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ո՞ր դեպքում քաղաքացին անվճար կբուժվի․ նախարարի հրամանը այսօր ուժի մեջ մտավ․ ՑԱՆԿ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապրիլի 13-ին հրաման է ստորագրել, որով փոփոխություն է կատարել բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների, բնակչությանը (մինչև 18 տարեկան անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկերը հաստատելու մասին հրամանում։  

Սահմանվել է նոր ցանկ, որը Իրավաբան․net-ը ներկայացնում է ստորև։ Հրամանը ուժի մեջ է մտնում ապրիլի 16-ին։   ՑԱՆԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ (18 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ) ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ

1. Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդություններ և վիճակներ'

1) շոկային վիճակներ՝ 2-րդ և ավելի աստիճանի,

2) կոմատոզ վիճակներ,

3) դիաբետիկ հիպոգլիկեմիկ կոմա (1 օրվա գնով),

4) սուր շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր (զարկերակային արյան թթվածնի պարցիալ ճնշման (PаO2) իջեցում 60 միլիմետր սնդիկի սյուն ու պակաս և զարկերակային արյան ածխաթթու գազի պարցիալ ճնշման (PаCO2) բարձրացում 50 միլիմետր սնդիկի սյուն ու ավելի),

5) սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց /տախիսիստոլիկ ձև/, սրտի կանգ,

6) էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային' 1 օրվա գնով, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ),

7) էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորստով, 8) ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա, 9) տարբեր տեսակի էմբոլիաներ,

10) HELLP-համախտանիշ (հեմոլիզ, լյարդի ֆերմենտների բարձրացում, թրոմբոցիտների քանակի իջեցում),

11) սրտամկանի սուր ինֆարկտ,

12) ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ),

13) պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),

14) ցրտահարություն՝ 3-րդ աստիճանի,

15) մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ՝ 1-ին աստիճանի՝ մարմնի 50 տոկոսից ավել մակերեսով, 2-րդ աստիճանի՝ մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ՝ մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով։

2. Այլ հիվանդություններ և վիճակներ'

1) հոգեշարժական գրգռված վիճակներ,

2) ցնորազառանցանքային սուր վիճակներ,

3) սուր աֆեկտիվ վիճակներ, փսիխոզներ,

4) քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք,

5) օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ),

6) հեմոֆիլիա,

7) ապլաստիկ անեմիա,

8) միելոդիսպլաստիկ համախտանիշ,

9) օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժում,

10) օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժում (բացառությամբ 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով իրականացվող ճառագայթային բուժում),

11) սրտամկանի սուր ինֆարկտ՝ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում (ստենտի տեղադրում),

12) իշեմիկ ինսուլտ՝ գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագրի շրջանակներում,

13) սիֆիլիսի բոլոր ձևերը։

3. Վարակիչ հիվանդություններ'

1) ժանտախտ,

2) տուլարեմիա,

3) սիբիրյան խոց,

4) դիֆթերիա,

5) կապույտ հազ և հարկապույտ հազ,

6) փայտացում,

7) սուր պոլիոմիելիտ, սուր թորշոմած կաթվածահարություն,

8) կատաղություն,

9) բծավոր տիֆ (էպիդեմիկ),

10) մալարիա,

11) մարդու իմունային անբավարարության վիրուս/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՄԻԱՎ/ ՁԻԱՀ),

12) թռչնագրիպ,

13) վիրուսի նոր լոգոտիպով հարուցված գրիպ,

14) հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր,

15) բոտուլիզմ,

16) քութեշ (բարդացած ձևերը),

17) մենինգոկոկային վարակ,

18) առաջնային սուր մենինգիտներ,

19) այլ բակտերիային հիվանդություններ,

20) ջրծաղիկ (բարդացած ձևերը),

21) կարմրուկ (բարդացած ձևերը),

22) կարմրախտ (բարդացած ձևերը),

23) սուր վիրուսային հեպատիտներ,

24) համաճարակային պարոտիտ (բարդացած ձևերը),

25) վարակային մոնոնուկլեոզ,

26) առաջնակի սուր բրուցելյոզ,

27) գրիպ (Առողջապահության նախարարության կողմից համաճարակի հայտարարման կամ բռնկումների դեպքում),

28) խոլերա,

29) որովայնային տիֆ և պարատիֆ,

30) այլ սալմոնելոզային վարակներ,

31) շիգելյոզ,

32) չճշտված ծագումնաբանությամբ և այլ բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային հիվանդություններ,

33) տուբերկուլոզի բոլոր ձևերը,

34) լեպտոսպիրոզ,

35) լեպրա (բոր),

36) լեգիոներների հիվանդություն,

37) Կու տենդ, Բրիլլի հիվանդություն,

38) բնական ծաղիկ,

39) լեյշմանիոզ,

40) ատիպիկ թոքաբորբ,

41) սոդոկու, ստրեպտոբացիլյոզ, ֆելինոզ,

42) խլնախտ, մելիոիդոզ,

43) նոր կորոնավիրուսային վարակ (2019n-CoV),

44) համաճարակաբանական ներուժ ունեցող նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակներ:»

Ավելին

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան