Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վանեցյանի «վտանգավոր» լռությունը

Արթուր Վանեցյանի հրաժարականը ԱԱԾ տնօրենի պաշտոնից շատ հարցեր առաջացրեց, որոնք առ այսօր առկախված են, սակայն մեկ փաստ ակնհայտ է, որ Վանեցյանի հրաժարականը գերազանցապես պայմանավորված էր այն գործընթացներով և, մեծ հաշվով, այն աղետով, որը բերեց Հայաստանի ու Արցախի գլխին Նիկոլ Փաշինյանը։

Ով, եթե ոչ Վանեցյանը պետք է իմանար սպասվող արհավիրքի մասին, անգամ դրա վերաբերյալ իր հրաժարականի տեքստում բաց ակնարկ էր արել, սակայն մինչև պատերազմը նրա՝ Փաշինյանին ուղղված «կանգառի» կոչը զանգվածների կողմից լիարժեքորեն չէր ընկալվում որպես ԱԱԾ գեներալի սթափության կոչ։

Ինչևէ, ժամանակը ցույց տվեց, որ Վանեցյանը ճիշտ էր։ Եվ այս ամբողջ ժամանակահատվածում հանրությունը, հասարակական-քաղաքական լայն շերտերը ունեցել են ակնկալիք՝ Վանեցյանից լսելու ամբողջ ճշմարտությունը։ Ըստ էության, պայմանավորված աշխատանքի սպեցիֆիկայով, ԱԱԾ գեներալի յուրահատկություններով, Վանեցյանը և առհասարակ ուսադիր կրող գործող և պաշտոնաթող պաշտոնյանը կաշկանդված են շատ խոսելու տեսանկյունից և դա օրինաչափ է։ Այդուհանդերձ հիմա Արթուր Վանեցյանը զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ, առանցքային ընդդիմադիր լիդերերներից մեկն է, ում շուրջ տեղի է ունենում հանրային և քաղաքական լուրջ համախմբում։

Թերևս հատուկ ծառայություններին հարիր խասիաթով՝ Վանեցյանը այժմ էլ շարունակում է փակ պահել իր խաղաքարտերը, նրա քայլերի հաջորդականությունը, ի տարբերություն շատ այլ գործիչների, ընկալելի չեն: Վանեցյանի շուրջ պրոցեսները առավել խորքային են. չնայած մամուլում երբեմն հայտնվում են տեղեկություններ՝ այս կամ այն քաղաքական ֆորմատի շուրջ ընթացող քննարկումների և դաշինքներ կազմելու հնարավորության մասին, Վանեցյանի գլխավորած կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ամենուր գրասենյակներ է բացում և ակտիվ անդամագրման աշխատանքներ իրականացնում։

Ըստ էության, նորաստեղծ այս ուժը լինելու է այս ընտրութունների կինդեր սյուրպրիզը և լուրջ դերակատար է դառնալու։ Դրա համար կա առնվազն երկու պատճառ՝ կուսակցության ղեկավարի հավասարակշռությունը, առանց նյարդային ժեստերի քաղաքական գործունեությունը և, իհարկե, ճիշտ դիրքավորումը խաղատախտակին:

Իսկ երբ Վանեցյանը ամբողջովին բացի խաղաքարտերը, հավանաբար շատերը ստիպված պետք է լինեն փաս գնալ...

Արտակ Մանուկյան

Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը