Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Օնիկ Գասպարյանը հայտարարություն տարածեց

Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ին փոխանցել է բացառիկ դիմում-հայտարարություն.

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պարոն Արարատ Միրզոյանին,
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, պարոն Անդրանիկ Քոչարյանին,
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, տիկին Լիլիթ Մակունցին,
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Գագիկ Ծառուկյանին,
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Էդմոն Մարուքյանին,

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի դադարեցումից հետո անցել է ավելի քան հինգ ամիս։ Այդ ողջ ընթացքում, մեր հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել` պատերազմից առաջ, դրա ընթացքում, ինչպես նաև զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների, դրանց համատեքստում ՀՀ և Արցախի Հանրապետության զինված ուժերի և պետական ղեկավարման մարմինների կողմից ընդունված տարաբնույթ որոշումների և իրականացված գործողությունների վերաբերյալ։ Հանրային լրատվության միջոցները հեղեղված են տարաբնույթ տեղեկություններով, գնահատականներով, բացահայտումներով, դավադրապաշտական տեսություններով։ Դրան վերջին շրջանում ավելացել են որոշ պետական մարմինների կողմից հատվածաբար գաղտնազերծվող և հանրայնացվող տեղեկությունները (մասնավորապես` ԱԽ Քարտուղարության կողմից ս․թ․ ապրիլի 15-ին հրապարակված ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածները ,որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է ՀՀ գործող իշխանության կողմից)։

Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետեւանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը ողջ այս ընթացքում առավելագույն զսպվածություն է դրսևորել այս հարցում, խուսափել է որևէ կերպ հանրայնացնել պատերազմին վերաբերող և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, սակայն վերջին շրջանում ավելացող շահարկումները, որոշ պետական և քաղաքական գործիչների կողմից հնչեցվող անպատասխանատու հայտարարությունները և գաղտնի տեղեկատվության արտահոսքը անհրաժեշտ են դարձնում իրավականորեն կանոնակարգել անցած պատերազմին առնչվող բոլոր հանգամանքների պետական քննության գործընթացը՝ առավելագույն անաչառություն, համակարգվածություն և մասնագիտական խորություն ապահովելու նպատակով։ Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ՝ ՀՀ Սահմանադրության 108 Հոդվածի 4-րդ կետով ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում անհապաղ նախաձեռնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Համոզված եմ, որ այդպիսի հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա բացահայտել անցած պատերազմի հետ կապված հիմնական հանգամանքները, կարևոր դասեր քաղել ապագա հնարավոր ռազմական գործողություններին առավել արդյունավետ նախապատրաստվելու նպատակով, ինչպես նաև լիցքաթափել շիկացած հանրային մթնոլորտը։ Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում առավելագույնս օժանդակել ապագա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։

Ավելին

Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան