Մհեր Գրիհորյանը պատասխանեց հարցին՝ Նիկոլ Փաշինյա՞նն է ճիշտ ասում, թե՝ Օնիկ Գասպարյանը
Արդյո՞ք ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստին արել է պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն, ինչը հերքում է Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհերի Գրիգորյանն ասաց, որ հրապարակվում է այն բավարար չափով տեղեկատվությունը, որի շրջանակներից ինքը չի կարող դուրս գալ, որովհետև դրա իրավունքը չունի. «Այո, ես մասնակից եղել եմ այդ նիստին, համարում եմ, որ դրա հետ կապված եղել է հրապարակված մաս, որը բավարար է բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար»:
Փոխվարչապետը նշեց, որ ավելի բան չի ասելու, քանի որ դա գաղտնիք է:
Դիտարկմանը, որ ԱԽ նիստի հրապարակման մեջ շատ փակված մասեր կան ու հարցին՝ արդյո՞ք այն ավելի շատ հարցեր չի առաջացնում, Գրիգորյանն ասել է՝ բացարձակ. «Ի վերջո վարչապետն ասել է, թե ինչ է տեղի ունեցել, դուք չեք հավատո՞ւմ: Դուք պարտավոր եք հավատալ Նիկոլ Փաշինյանի ասածին, քանի որ պետական առաջին պաշտոնյան է»: