Сегодня: 03 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ֆեյսբուքից օգտվողների համար շատ կարևոր լուր. զգուշացեք, չտուգանեն

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել օրենսդրության մեջ առկա այն բացը, որը հնարավորություն չի տալիս իրավական պատասխանատվության ենթարկելու հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյած, անպարկեշտ ձևով վիրավորած անձին, եթե վերջինիս արարքը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (խուլիգանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներ: Այսպիսով, առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172-րդ հոդվածը լրացնել այսպես․ Հոդված 172. Հրապարակային հայհոյելը 1. Հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը, եթե չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (Խուլիգանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ առաջացնում է տուգանքի նշանակում 100․000- 150․000 հազար դրամի չափով: 2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո' մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը' առաջացնում է տուգանքի նշանակում' 151․000- 300․000 հազար դրամի չափով: Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ բացառելու համար որակման հետ կապված հնարավոր խնդիրները և փակուղային իրավիճակները, սահմանվել է պայման, ըստ որի կատարված արարքը չպետք է պարունակի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության  (խուլիգանություն) հատկանիշներ: Որպես պատասխանատվության տեսակ սահմանված է տուգանքը, իսկ տուգանքի չափ է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկը՝ նպատակ ունենալով հնարավորություն տալ իրավակիրառին յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, հաշվի առնելով արարքի բնույթը և օրենսդրությամբ նախատեսված այլ հանգամանքները, ողջամիտ կիրառել՝ ի թիվս այլնի, նաև համաչափության սկզբունքի հստակ պահպանմամբ: Ընդ որում, տուգանքի չափի ընտրությունը պայմանավորված է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13-րդ գլխով (Հասարակական կարգի դեմ ոտնձգող վարչական իրավախախտումներ), որտեղ նախատեսվում է կատարել հիմնական լրացումը, սահմանված պատժաչափերի հաշվառմամբ: Բացի այդ, պատժաչափի ընտրության հարցում էական է եղել նաև այն մոտեցումը, որ, հաշվի առնելով դրա առնչությունը (սակայն ոչ երբեք պաշտպանությունը) կարծիքի ազատ արտահայտման՝ սահմանադրական և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով ամրագրված իրավունքի հետ, պատժաչափը չպետք է լինի այնքան բարձր, որ իր բնույթով ընկալվի իբրև քրեական բնույթ ունեցող: Նախագծով լրացվող 172-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են կարգավորումներ, որոնք նպատակ ունեն կանխելու անձի կողմից նոր այդպիսի արարքի կատարումը՝ սահմանելով առավել խիստ իրավական ներգործության միջոցներ: Նախագծով նախատեսված մյուս նոր կարգավորումները, որոնք վերաբերում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 224-րդ, 261-րդ, 277-րդ, 287-րդ և 305-րդ հոդվածներին, հանդիսանում եմ լրացվող 172-րդ հոդվածի լիարժեք իրացումն ապահովող հարակից լրացումներ և փոփոխություններ: Նշվածներից մեկով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-րդ հոդվածում կատարել փոփոխություն, որով հրապարակային հայհոյանքի կամ անպարկեշտ ձևով վիրավորանքի հետ կապված գործերով վարչական ակտերը դատական կարգով կարող են բողոքարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո: Այսպիսի մոտեցման նպատակն է նախ, ապահովել անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ ինչպես այս, այնպես էլ՝ վարչական դատարանում քննվող այլ գործերով դիմած անձանց (նախևառաջ՝ նկատի ունենալով վարչական դատարանի ծանրաբեռնածությունը), ինչպես նաև կանխել վարչական դատարանի հնարավոր նոր ծանրաբեռնվածությունը:

Ավելին

Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни» АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Амио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City Fest Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе