Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ալիեւը Պատրոն Դավիթին մեղադրում էր, որ նա զենք է մատակարարել, Փաշինյանն էլ պատժում է

Hraparak.am-ը գրում է․

Մոտ երեք ամիս առաջ՝ փետրվարի 1-ին, ԱԱԾ-ն հնչեղ շոուով բերման ենթարկեց «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար, զենքի վաղեմի մատակարար Դավիթ Գալստյանին, որն առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականունով։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով։ Գալստյանին կալանավորեցին, ու նա մինչ օրս կալանքի տակ է։ Փաստաբանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչում, որը, սակայն, կալանքի որոշումը թողել է անփոփոխ։ Դիմել են վճռաբեկ դատարան։ Մոտ օրերս տեղի կունենա վճռաբեկ բողոքի քննությունը։

Գործի էությունն այն է, ըստ ԱԱԾ հաղորդագրության, որ Դավիթ Գալստյանը պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց իբրեւ թե մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնք էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, եւ կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Գալստյանի հետ նույն գործով անցնում է եւ երեք ամիս է՝ կալանավորված է նաեւ նրա ղեկավարած ընկերության տնօրենը՝ Արմեն Բաղդասարյանը, որը, ըստ փաստաբանների, առհասարակ որեւէ առնչություն չունի այս գործի հետ։ Գալստյանի եւ Բաղդասարյանի փաստաբաններ Արմեն Հարությունյանն ու Արմեն Անդրիկյանը, երեք ամիս անց առաջին անգամ խոսելով գործի մասին, որոշակի մանրամասներ ներկայացրին դատական գործընթացից՝ եզրակացնելով, որ սա միանշանակ քաղաքական պատվերով գործ է, եւ Պատրոն Դավիթին պարզապես ուզում են դարձնել պարտության միակ մեղավորը։ Հատկապես, որ ՊՆ-ից կամ ԶՈՒ Գլխավոր շտաբից որեւէ պաշտոնյայի այս գործով մեղադրանք չի առաջադրվել։ 
«Առաջին ատյանի դատարանների մասին խոսք չկա, էնտեղ արդարադատություն, մեծ հաշվով, տեղի չի ունենում։ Երկու դատավորներ են, ըստ էության, գործերը քննում, ընդ որում՝ մենք հետաքննություն ենք սկսել նաեւ, թե ինչպես են այդ դատավորներին մակագրվել կոնկրետ այս գործերը, որովհետեւ էդտեղ շատ լուրջ խնդիր ունենք։ Այսօր առաջին ատյանի դատարանում 2 դատավոր է կարողանում նման գործ քննել, խոսքը պետական գաղտնիք պարունակող գործերի մասին է, եւ այդ գործերը քննելու թույլտվություն տալիս է այն մարմինը՝ ԱԱԾ-ն, որն այս գործը հարուցել է եւ այս գործով կալանավորման միջնորդություն է ներկայացրել»,- ասաց Արմեն Հարությունյանը։ 

Նշենք, որ գործը՝ Դավիթ Գալստյանի եւ Արմեն Բաղդասարյանի մասով, մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին եւ Պետրոս Մակյանին, եւ երկուսն էլ կալանքի միջնորդությունը բավարարել են։ Վերաքննիչը եւս անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Հարցին՝ այս գործով քաղաքական ուղղորդում կա՞, քանզի տպավորություն է, որ պատերազմում մեր կրած այս խայտառակ պարտության մեղքը փորձում են բարդել Դավիթ Գալստյանի վրա, Արմեն Հարությունյանն ասաց․ «Այս 3 ամսվա ընթացքում ցանկացած խելամիտ մարդու մոտ այդ կասկածն արդեն պետք է հաստատվեր, որովհետեւ ի սկզբանե, երբ ԱԱԾ-ի հաղորդագրությունը տարածվեց, ակնհայտ էր, որ ապատեղեկատվություն է տարածվում։ Հետագայում նաեւ նյութերի ուսումնասիրությունից, դատական պրոցեսներից եւ դատարանների վարքագծից արդեն պարզ էր ամեն ինչ, որ էստեղ իրավական պրոցես չկա ընդհանրապես։ Դավիթ Գալստյանն էլ իր հայտարարությամբ հստակ նշել է, որ ինքն այդ մտավախությունները տեսնում է, որ այստեղ ոչ թե իրավական գործընթաց է, այլ, ըստ էության, մեղավոր փնտրելու, քավության նոխազ դարձնելու տրամաբանության մեջ ինքը շատ հարմար թեկնածու է»։ 

Փաստաբանին հարցրինք՝ ինչո՞ւ իրենք 3 ամիս շարունակ չեն խոսում գործի մասին, չեն բարձրաձայնում, որ ապօրինի են կալանքի տակ պահում։ Ասաց, թե գործում առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, դրա համար չէին խոսում, բայց դատարանում ինչ պետք է, արել են, ներկայացրել են անհերքելի ապացույցներ, փաստարկներ, որոնք բավարար էին, որ Դավիթ Գալստյանի կալանքը փոխվեր։ Առարկեցինք՝ կարող էիք բարձրաձայնել ոչ թե պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, այլ դատարանների կողմից թույլ տրվող ապօրինությունները, որ չստացվեր, թե փաստաբանները պասիվություն են ցուցաբերում, բավարար ջանք չեն գործադրում։  «Որովհետեւ դանակը հասել է ոսկորին արդեն։ 3 ամիս մենք ինտենսիվ դատավարական պրոցեսների մեջ ենք, հույս ունեինք, որ դատարանը, վերջիվերջո, կկատարի իր պարտականությունը եւ զերծ կմնա բոլոր մանիպուլյացիաներից, բոլոր ճնշումներից եւ իր գործը կանի»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ իրենց բարձրաձայնելն այն է եղել, որ սահմանված կարգով բողոքարկել են ակտերը։

Արմեն Անդրիկյանն էլ, լրացնելով գործընկերոջը, ասաց, որ իրենց բերած հակափաստարկները դատարաններում քննարկման առարկա էլ չեն դարձվել։ «Օրինակ՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված է, որ պետք է մատակարարվեին ԽՍՀՄ արտադրության կրակոցներ, սակայն մատակարարվել են չեխական արտադրության կրակոցներ, պետք է մատակարարվեին 1983-86 թթ․ արտադրության, սակայն մատակարարվել են 1977 թ․ արտադրության եւ չեն համապատասխանել տակտիկատեխնիկական բնութագրին։ Այս երեք հիմնական փաստերն են ներկայացվել, եւ դրանց հետ կապված՝ մենք թե՛ սկզբնական կալանավորման ժամանակ, թե՛ առավել եւս 2 ամիս հետո, երբ կալանքի ժամկետը երկարաձգվեց, ներկայացրել ենք բազմաթիվ գրավոր ապացույցներ, փաստաթղթեր, որոնք էս միջնորդության հիմքում ընկած փաստական հանգամանքներն ամբողջությամբ հերքել են։ Բայց դատարաններն իրենց որոշումներով քննարկման առարկա չեն դարձրել մեր փաստարկները։ Դատարանի կողմից ընդհանրապես անդրադարձ չի կատարվել մեր բերած այն փաստարկին, որ, իրականում, մատակարարվել են 1983-86 թթ․ արտադրության կրակոցներ։ Նույնը նաեւ վերաքննիչ դատարանում է եղել»։ Իսկ ճի՞շտ է, որ իրենք հարցումներ են ուղարկել ՊՆ, որոնց տված պատասխանները զարմացրել են իրենց, քանզի լիովին բխել են իրենց պաշտպանյալի՝ Դավիթ Գալստյանի շահերից։

Անդրիկյանը հաստատեց․ «Այո, մենք նախաքննության ընթացքում դիմել ենք պաշտպանության նախարարությանը, ստացել ենք մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը, դա տրամադրել ենք թե՛ դատարանին, թե՛ նախաքննական մարմնին, բայց խնդիրը մինչ այժմ որեւէ կերպ չի լուծվում։ Եվ հենց այդ պատասխանների բովանդակությունից էլ պարզ է դառնում, որ բացակայում է, ընդհանրապես, խարդախության հիմնավոր կասկածի հանգամանքը»։ Իրենք ՊՆ-ին հարցրել են՝ որեւէ խնդիր տեսե՞լ են մատակարարված զենքի հետ կապված, եւ պատասխանը եղել է, որ ընդունել են, օգտագործել են, ամեն ինչ նորմալ է եղել։ Այսինքն, ըստ էության, հերքել են ԱԱԾ-ի բերած այն փաստարկները, որ 1977 թվի է եղել եւ այլն։ 

Փաստաբանները տարօրինակ են համարում, որ Դավիթ Գալստյանից ու Արմեն Բաղդասարյանից բացի որեւէ պաշտոնատար անձ այս գործով կալանավորված չէ, քանզի եթե մեկը մատակարարել է, ապա մյուսը պատվիրել եւ ընդունել է այն։ Իսկ մատակարարումն իրականացվել է Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարար եւ Արտակ Դավթյանի՝ գլխավոր շտաբի պետ եղած ժամանակ։ Նրանք երկուսն էլ այս պահին ազատ են, ավելին՝ Դավթյանին նորից նշանակեցին ԳՇ պետ։ «Օբյեկտիվ քննության տրամաբանության մեջ Ձեր հարցը շատ տրամաբանական է, այսինքն՝ բոլորը հասկանում են, որ պետք է էդպես լինի։ Գործի քննությունը տեսականորեն պետք է էդ ուղղությամբ գնար, բայց էդպես չի»,- նկատեց Արմեն Հարությունյանը։ 

Ի դեպ, Դավիթ Գալստյանից, պարզվում է, նույն չափով դժգոհ են ե՛ւ Իլհամ Ալիեւը, ե՛ւ Նիկոլ Փաշինյանը։ Ալիեւն ասել էր, թե Պատրոն Դավիթը պատերազմի օրերին կարողացել է զարտուղի ճանապարհներով զենք մատակարարել Հայաստանին։ Փաշինյանն էլ նրան մեղադրում էր իբրեւ թե վատ զենք մատակարարելու մեջ՝ պատերազմը տանուլ տալու մեղքը բարդելով նրա վրա։ Այս առնչությամբ փաստաբան Արմեն Հարությունյանը նկատեց․ «Ալիեւն ի՞նչ էր ասում, որ պատերազմի ժամանակ Դավիթ Գալստյանը կարողացել է զենք բերել Հայաստան՝ զարտուղի ճանապարհներով, եւ ինքը պետք է պատժվի դրա համար։ Ու այսօր Դավիթ Գալստյանը կալանքի տակ է նրա համար, որ զե՞նք է մատակարարել Հայաստանին»։

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան