Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բոլորը՝ մի նավակում. ինչու՞ է կրկին թիրախավորվել Արտակ Թովմասյանը

Տարօրինակ է, բայց փաստ, որ Հայաստանում քաղաքական առողջ դիսկուրսը կամ պրոցեսները հաճախ ոչ հանրային, ոչ էլ քաղաքական աջակցություն չեն ստանում, ավելին՝ դատափետվում ու վարկաբեկվում են ի սկզբանե, կամ լավագույն դեպքում քաղաքական կարևոր գործընթացների կուլմինացիոն փուլում։ Ընդ որում, խոսքը չի վերաբերվում միայն իշխանական հատվածին, այս դեպքում կարելի է ասել, որ ընդդիմության մի ստվար զանգվածը լիովին տեղավորվել է իշխանության վերարտադրման սցենարների մեջ և խաղում է բացառապես այդ տրամաբանությամբ:
 
Տեսեք, երբ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը խոսեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, ընդդիմադիր ուժերի ճնշող մեծամասնությունը, բացառությամբ իշխանության գրպանային մի քանի ուժի, շտապեցին հայտարարել, որ ընտրություններ պիտի լինեն, բայց ոչ Նիկոլի վարչապետությամբ։ Նիկոլ Փաշինյանն էլ ոչ տարավ, ոչ բերեց, թե բա ուրեմն ընտրություն չի լինի, հանրային պահանջ մեծ հաշվով չկա։ Այդ ժամանակ ընդդիմության միասնական մոտեցումն այն էր, որ պետք է վարչապետը հրաժարական տա, ԱԺ-ն ընտրի ընդդիմության վարչապետի թեկնածուին, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, հետո մեկ տարվա ընթացքում հավասար և հանդարտ պայմաններում ընտրություններ անցկացվեն։
 
Սա չեղավ, քանի որ փողոցային պայքարը չգեներացվեց այն աստիճանի, որ Նիկոլը ստիպված լիներ հանրության ճնշման տակ հրաժարական տար։ Ու հիմա ընդդիմադիր ուժերը ստիպված գնում են ընտրությունների Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ։
 
Հիմա ո՞րն է խնդիրը։
 
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը ապրիլի 27-ին ուղերձ է հրապարակել, որով հորդորում է կուսակցություններին և, առհասարակ, ժողովրդին չգնալ արտահերթ ընտրությունների: Ի՞նչ է ասում Թովմասյանը։ Նա ասում է, որ իր կարծիքն անփոփոխ է՝ պետք է լինեն ընտրություններ, բայց ոչ այս իշխանության կողմից կազմակերպված, ոչ աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում, երբ Սյունիքի գլխին դամոկլյան սրի պես կախված են վտանգներ, երբ սահմանադրական փոփոխությունների և Ընտրական օրենսգրքի բարելավման անհրաժեշտություն կա։
 
Թովմասյանը ստեղծված իրավիճակում առաջարկում է ընտրել բոլորի կողմից ընդունելի ճգնաժամային-կառավարիչ վարչապետ, լուծել երկրի անվտանգային խնդիրները, ուղիներ գտնել խորը տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար և դրանից հետո միայն մտածել նոր խորհրդարանի մասին: Այս մասին նա հայտարարել էր նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, երբ դեռ արտահերթ ընտրությունների քաղաքական պայմանավորվածություն չկար, այսինքն՝ Թովմասյանի քաղաքական ծրագրերում մշտապես այս միտքը կարմիր թելի նման անցել է:
 
Այս հայտարարությունից հետո շահարկվում է թեմա, թե Արտակ Թովմասյանը փոխել է իր կարծիքը արտահերթ ընտրությունների վերաբերյալ, քանի որ իր նախորդ ելույթներում իշխանությունների հրաժարականն էր պահանջում:
Առնվազն ազնիվ չէ մանիպուլացնել թեման, հատկապես այն դեպքում, երբ Թովմասյանը փաստացի մնացել է միակ գործիչը, ով պաշտպանում է ի սկզբանե որդեգրած այս գիծը։ Այս գաղափարը քննադատող ուժերը, ի հեճուկս իրենց իսկ նախկինում արված հայտարարությունների, ընդունել են իշխանության խաղի կանոններն ու պատրաստվում են արտահերթ ընտրությունների։
 
Պետք է հատուկ ընդգծել, որ ինչպես 2, 3 կամ 5 ամիս առաջ, այժմ էլ, 2 կամ 3 ամիս անց էլ եթե արտահերթ ընտրությունները կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը, ապա հետընտրական ավելի խորը ցնցումները երաշխավորված են։ Երկու պատճառով՝ այս ընտրությունները կենաց ու մահու նշանակություն ունեն Նիկոլի համար, հետևաբար նա ամեն կեղծիքի ընդունակ է։ Իսկ կեղծել այս ընտրությունները նշանակում է թաղել Հայաստանի զարգացման հեռանկարը։ Եթե պարտվի Նիկոլ Փաշինյանը, ապա անկասկած նա փողոց է հանելու իր կողմնակիցներին և առանց բախումների ու ցնցումների չի հեռանալու։ Իր տեսակն է այդպիսին։ Նույնն է լինելու նաև հակառակ պարագայում, և երկիրը նետվելու է խորը, քաոտիկ ճգնաժամի մեջ:
 
Հայ ժողովուրդն այժմ տրավմատիկ շոկի մեջ է գտնվում։ Հետևաբար ընտրությունները լինելու են ավելի շատ էմոցիաների, քան ծրագրերի ու գաղափարների պայքար։ Իսկ նման ընտրություն մենք 2018թ.-ին արդեն տեսել ենք։
 
Արտակ Թովմասյանը իրավացի է՝ այս ձևով ու այս ժամանակաշրջանում ընտրություններ անցկացնելը ոչինչ չի փոխելու, բացի քաղաքական ճգնաժամի էլ ավելի խորացումից։
 
Արամ Մանուկյան
Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն